Շրջանային մամուլ

Հայաստան-Թուրքիա սահմանագծի անվաւերականութիւնը (Սեւրի Դաշնագրի Հեղինակութիւնը)

Սեդօ Պոյաճեան Սեւրի դաշնագիրը քաղաքական եւ դիւանագիտական ուրոյն հեղինակութիւն պարտադրող այն հիմնական միջազգային համաձայնագիրն է, որ հետեւողականօրէն կը հաստատէ ու կը վերահաստատէ Հայաստանի եւ Թուրքիոյ այժմու սահմանագծին անվաւեր հանգամանքը։ 98 տարիներ առաջ, 1920 Օգոստոս 10ին ստորագրուած այս դաշնագիրը միջազգային միակ պայմանագիրն է, որ կը բացորոշէ ցարդ չգործադրուած վաւերական սահմանագծումը երկու երկիրներու միջեւ։ Հակառակ այն իրողութեան,…

Խմբագրական. Իրաւապայմանագրային Բարձրակէտը Կեանքի Կոչելու Համար (Սեւրի Դաշնագիրին 98-ամեակին Առիթով)

Հայաստանի Հանրապետութեան 100-ամեակի նշումները առիթ էին եւ առիթ են վեր առնելու հանրապետութեան կարճատեւ ժամանակաշրջանին իրագործուած պատմաքաղաքական կարեւորագոյն իրադարձութիւնները եւ այժմէական կարգով զանոնք լուսարձակի տակ բերելու: Տարին դեռ յոբելենական է եւ կայ մօտեցում, որ ընթացիկ երկուքուկէս տարուան ընթացքին այս նշումները նոյն հայեցակարգային դիտանկիւնէն պիտի շարունակեն արծարծել ճակատագրորոշ խնդիրները: Այս շրջագիծին մէջ առաջին հորիզոնականին վրայ կը դիրքաւորուի…

Հանդիպում ՀՅԴ Ֆրանսիայի «Նոր սերունդ» երիտասարդական միության անդամների հետ

ՀՅԴ Արցախի կենտրոնական կոմիտեի ներկայացուցիչ Դավիթ Իշխանյանը եւ ԿԿ անդամներ Վահրամ Բալայանն ու Վահագն Դադայանը նախօրեին հանդիպում են ունեցել ՀՅԴ Ֆրանսիայի «Նոր սերունդ» երիտասարդական միության անդամների հետ: Հանդիպմանը քննարկվել են մի շարք հարցեր, որոնք առնչվում էին Արցախի ճանաչման եւ այդ ուղղությամբ սփյուռքահայ երիտասարդության աշխատանքներին։ Նշենք, որ վերոնշյալ երիտասարդներն արդեն 10 օր է ինչ Մարտունի քաղաքում…

ՀՅԴ-ն հաղորդում է ներկայացրել ԱՀ դատախազություն

Ինչպես արդեն տեղեկացրել էինք, ՀՅԴ Արցախի ԿԿ-ն մտահոգված լինելով Հայ Ազգային կոնգրես կուսակցության անդամ Զոյա Թադեւոսյանի հուլիսի 31-ին «Հայելի» ակումբում արված հակասահմանադրական արտահայտությունների առիթով իսկույն հրավիրել էր խորհդակցություն եւ քննարկումների արդյունքում եկել այն համոզման, որ Զ. Թադեւոսյանի հայտարարությունները ըստ ԱՀ գործող օրենսդրության՝ քրեօրեն պատժելի արարք է, քանի որ դրանով հարցականի տակ է առնվել Արցախի Հանրապետության…

Հայաստանում է Դիոգո Պինտոն

Հայաստանում է Եվրոխորհրդարանում գործող «Հայաստանի եվրոպացի բարեկամներ» (European friends of Armenia) բարեկամական խմբի նախկին ղեկավար, ներկայում Եվրոխորհրդարանում սոցիալիստական և դեմոկրատական (S&D ընկերվարական և Ժողովրդավարական) խմբակցության փոխնախագահի գրասենյակի ղեկավար Դիոգո Պինտոն։ Օգոստոսի 7-ին ՀՅԴ Հայաստանի Երիտասարդական միության նախաձեռնությամբ նա հանդիպել է միության անդամների հետ։ Թեմաները բազմազան էին․ «Հայաստանի եվրոպացի բարեկամներ» խմբի առաքելությունը և աշխատանքները, Եվրոմիության և…

Իրավաբանը կօգնի անվճար

6 ասվա ընթացքում 150-ից ավելի քաղաքացի է դիմել Երևանի Մանանդյան 20 հասցեի ներքո գործող գրասենյակ: Այստեղ գործում է ՀՅԴ «Հրայր Մարուխյան» հիմնադրամի «Աշխատանքային իրավունքների պաշտպանության գրասենյակը»: Հայցերը բազմազան են ու բազմապիսի՝ հիմնականում աշխատանքային ու կենսաթոշակի հարցերով։ Գրասենյակի իրավաբանները 40 դատական գործ ունեն իրենց տնօրինության տակ, դրանց մի մասը դատարանը բավարարել է դրական ելքով։ Լուսինե Ավետիսյանը…

ՀՅԴ Բիւրոյի ներկայացուցիչ. «Պէտք է հասկանանք, որ այսօրւայ մեր գերագոյն խնդիրը Արցախն է, Արցախի անվտանգութեան ապահովումը»

Եռօրեայ այցի շրջանակներում «Ալիք» էր այցելել ՀՅԴ Բիւրոյի ներկայացուցիչ Հրանտ Մարգարեանը: Նա հրաժարւեց ընդարձակ հարցազրոյցից, բայց այնուամենայնիւ համաձայնւեց պատասխանել օրաթերթիս հարցերից մէկին, որը այսօր խիստ հրատապ է բոլորիս համար: Դա Արցախի հիմնախնդիրն է իր բոլոր պատճառա-հետեւանքային ցուցիչներով: Արցախի հիմնահարցը եւ նրա հզօրացումը միշտ էլ եղել է Դաշնակցութեան առաջնային օրակարգում: Եւ իզուր չէ, որ իւրաքանչիւր դետալի…

Մենք կեդրոն չունինք, Դուք էք բուն ղեկավարը

ԽՈՀԵՐ ՀԱՅ ՅԵՂԱՓՈԽԱԿԱՆ ԴԱՇՆԱԿՑՈՒԹԵԱՆ 33-ՐԴ ԸՆԴՀԱՆՈՒՐ ԺՈՂՈՎԻՆ ԸՆԴԱՌԱՋ …պարոն Աշուրը, անսահման գոհ ժպիտով, մրթմրթում էր․ «Քոքը աղէկ դրեր իմ, մաշալլա՜հ․․․»։ (Վահան Թոթովենց, «Կեանքը հին հռոմէական ճանապարհի վրայ») Ընկալեալ սովորութիւն է, որ ՀՅԴ Ընդհանուր ժողովներուն նախորդող տարին իւրատեսակ խանդավառութիւն առաջացնէ մեր շարքերուն, համակիրներուն եւ հակակիրներուն մօտ։ Պիտի ըսէի նաեւ անտարբերներուն մօտ, սակայն այդպիսի էակի չեմ հանդիպած…

Նախ եւ առաջ պետք է ունենալ մշակութային քաղաքականության հայեցակարգ

ԱՀ մշակույթի, երիտասարդության հարցերի եւ զբոսաշրջության նախարարի պաշտոնում նշանակվելուց շուրջ մեկ ամիս անց «Ապառաժ»-ը հանդիպել եւ զրուցել է Լեռնիկ Հովհաննիսյանի հետ: -Հուլիսի 2-ին նշանակվել եք մշակույթի, երիտասարդության հարցերի եւ զբոսաշրջության նախարարի պաշտոնում: Ինչպե՞ս ընդունեցին Ձեզ աշխատակազմի անդամները: -Ես մշակույթի նախարարությունում նոր մարդ չեմ: 2010-ին աշխատել եմ զբոսաշրջության վարչությունում՝ որպես Տիգրանակերտ պետական արգելոց ՊՈԱԿ-ի տնօրեն, իսկ…

Հեղափոխությունը պիտի լինի մեր մեջ

Մենք մեր իշխանություններից միշտ պահանջում ենք այն, ինչ չենք պահանջում ինքներս մեզանից։ Մենք նրանցից պահանջում ենք տեր լինել երկրին, չգողանալ, չթալանել, բայց մենք /գոնե մեր հասարակություն մի մասը/ մեզ ընձեռված հնարավորությունների սահմանում պատրաստ ենք գողանալ, թալանել, սեփական տունն ու բակը ընդարձակել, ապօրինություն գործել, եթե վստահ ենք որ չենք պատժվի: Այսինքն մենք հաճախ չենք գործում զանցանքներ…