
Նիկոլ Փաշինյանը հանրահավաքում քիչ առաջ հայտարարեց, որ հանդիպում է ունեցել նաեւ ՀՅԴ Բյուրոյի քաղաքական ներկայացուցիչ Արմեն Ռուստամյանի հետ` ստանալով նաեւ Դաշնակցության աջակցությունը։ Վաղն արդեն նա երեք խմբակցությունների` «Ելք» եւ «Ծառուկյան» դաշինքների ու Դաշնակցության անունից առաջադրվելու է վարչապետի թեկնածու։ yerkirmedia.am














