Հայրենիքի խոնարհ հերոսները

1991 թվականի ապրիլի 30-ին խորհրդային բանակն իրականացրեց տխրահռչակ «Օղակ» գործողությունը: Հայաթափվեց ու բռնազավթվեց Գետաշենն եւ Մարտունաշենը, այնուհետեւ նաեւ Շահումյանի շրջանը:

Մինչեւ ատամները զինված խորհրդային բանակի եւ ադրբեջանական ՕՄՕՆ-ի ու խուժանի դեմ մարտնչում էին ընտրյալները, որոնք հայրենի Թալինը, Հրազդանը կամ Երեւանը չէին տարբերում Գետաշենից ու Մարտունաշենից: Դաժան մարտում այդ օրն ընկան հրազդանցի Զարզանդը՝ Հրաչը, գետաշենցի Վալերին, Ռումինիայից հայրենադարձված ծնողների զավակ Սիմոն Աչիկգյոզյանը, երեւանցի Արթուր Կարապետյանը եւ Գետաշենի պաշտպանության ոգին՝ թալինցի Թաթուլ Կրպեյանը, ով այնտեղ ե′ւ ուսուցիչ էր, ե′ւ երգչախմբի ղեկավար, ե′ւ քաղաքական գործիչ։

Այսօր բոլոր նրանց հիշատակման օրն է, ովքեր ընկան անհավասար մարտերում։

Տպել Տպել