Շրջանային մամուլ

Ակնարկ. Օդային-Հակաօդային Բախումներու Հարթութիւն

Տարածաշրջանային մակարդակի վրայ զինուորական իրադարձութիւններու արձանագրած մագլցողականութիւնը կը յուշէ, որ տարողութեան նոր հարթութիւն թեւակոխած են պատերազմական գործողութիւնները: Այդ հարթութիւնը աւելի կը յատկանշուի զինուորական ինքնաթիռներու յաճախակի երեւումներով, կործանիչներով, բայց նաեւ հակաօդային հակադարձութիւններով եւ զինուորական օդանաւերը վար առնելով: Եթէ սուրիական տարածքներու վրայ ահաբկիչները ռուսական զինուորական օդանաւ կը խոցէին, ապա քրտական զինեալ խմբաւորումները կը յաջողէին թրքական երկու կործանիչ…

«Էֆ. 35»երուն Թուրքիոյ Վաճառումը Կասեցնելու Կոչ

ՈՒԱՇԻՆԿԹԸՆ.- Ամերիկայի Հայ Դատի յանձնախումբը կը տեղեկացնէ, թէ Հելլէնամերիկեան ղեկավարման խորհուրդը եւ Ամերիկայի Հայ Դատի յանձնախումբը միացեալ արշաւի մը նախաձեռնած են՝ կանխարգիլելու համար արդիական «Էֆ. 35» տիպի օդանաւեր Թուրքիոյ վաճառելու ծրագիրը։ Նկատի ունենալով, որ վաճառքի որոշումը պէտք է վաւերացուի Միացեալ Նահանգներու Ծերակոյտին կողմէ, նշեալ կազմակերպութիւնները ծերակուտականներուն կ՛ազդարարեն նման քայլի մը ունենալիք վտանգաւոր հետեւանքներուն մասին, յատկապէս…

«Ճշգրիտ Ներկայացուցչութիւն Ապահովելու Նպատակով Պիտի Պայքարինք Երեսփոխանական Ընտրութիւններուն» Շեշտեց Յ. Բագրատունի

ՀՅԴ Լիբանանի Կեդրոնական կոմիտէի ներկայացուցիչ, երեսփոխան Յակոբ Բագրատունի շաբաթավերջին «Օ. Թի. Վի.» պատկերասփիւռի կայանին հետ իր ունեցած հարցազրոյցին ընթացքին յայտնեց, որ ընտրական նոր օրէնքի մշակումը տեւած է աւելի քան ութ տարի, որուն բոլոր փուլերէն ինք լաւատեղեակ է` նկատի ունենալով, որ անդամ եղած է ընտրական օրէնքի մշակումի յանձնախումբին` Տոհայի համաձայնագիրէն սկսեալ: «Կարեւորը այն է, որ կարելի…

«Հայրենիք»ի խմբագրական. Փետրուարեան Ապստամբութիւնը…Մայիսեան Անկախութեան Հետքերով

Հազիւ երկուքուկէս տարուան պատմութիւն ունեցող Հայաստանի Ա. անկախութեան (1918-1920) յաջորդող անքակտելի իրադարձութիւններէն մէկն է Փետրուարեան ապստամբութիւնը, որուն մասին ալ հաւանաբար շատ մելան պիտի հոսի, յատկապէս յառաջիկայ Մայիսին, անկախութեան հարիւրամեակին առթիւ կազմակերպուելիք զանազան գիտաժողովներու ընթացքին: Փետրուար 13, 1921-ին սկիզբ առած հակախորհրդային շարժումը հայոց պատմութեան էջերուն մէջ կը յիշուի իբրեւ Փետրուար 18-ի ապստամբութիւն, որ պարզ ու մեկին…

Հայ Քաղաքական Կուսակցութիւնները Կը Քննարկեն Լիբանանեան Եւ Ազգային Հարցեր

Հայ քաղաքական երեք կուսակցութիւններու Լիբանանի ղեկավար մարմիններու ներկայացուցիչներու հերթական ժողովը տեղի ունեցաւ երէկ` 7 փետրուար 2018-ին, ՍԴՀԿ-ի Նոր Հաճնոյ կեդրոնատեղիին մէջ` ներկայութեամբ Հայ յեղափոխական դաշնակցութեան, Ռամկավար ազատական կուսակցութեան եւ Սոցիալ դեմոկրատ հնչակեան կուսակցութեան Լիբանանի շրջանի ներկայացուցիչներուն: Ժողովականները քննարկեցին շարք մը լիբանանեան թղթածրարներ: Անոնք ողջունեցին Պաապտայի մէջ կայացած Լիբանանի Հանրապետութեան նախագահին, խորհրդարանի նախագահին եւ վարչապետին հանդիպումը,…

ԱՀ ԱԺ «Դաշնակցություն» խմբակցությունը Ստեփանակերտում հանդիպել է մանկավարժների հետ

Փետրվարի 8-ին կայացել է «Դաշնակցություն» խմբակցության հանդիպումը Ստեփանակերտի Խ. Աբովյանի անունը կրող թիվ 1 դպրոցի ուսուցիչների հետ: Հանդիպմանը ներկա էին ԱՀ ԱԺ փոխնախագահ Վահրամ Բալայանը, պատգամավորներ Դավիթ Իշխանյանը և Ռիտա Մնացականյանը: Հանդիպման ընթացքում պատգամավորները ներկայացրել են Արցախի ներքին ու արտաքին քաղաքական վերջին զարգացումները, ԱՀ ԱԺ և մասնավորապես «Դաշնակցություն» խմբակցության գործունեությունը: «Հանդիպումների նպատակներից մեկն էլ քաղաքացիների…

Անկախության օրը` Մայիս 28

Զորավար Սմբատ (Մախլուտո) Անկախություն. բառ մըն էր սա, որ դեռ քսան տարի առաջ մեր սիրելիները վախով ու երկյուղածությամբ կարտասանեին, կարծես թե արգիլված պտուղն ըլլար ատ իրենց համար կամ կրակմ մը, որ իրենց շրթները այրեր: Տասը տարի առաջ 1918-ին այդ բառը մարմին առավ, իրականություն դարձավ մեզ համար: Ու մենք՝ դարերով զրկվածներ, խենթի պես գրկեցինք զայն, սեղմեցի՜նք…

«Ազդակ»ի Խմբագրական. Վարդանանքը` Ազգի Ամբողջականութեան Հերթական Փայլատակումը

Փետրուարի 8-ը Սուրբ Վարդանանց զօրավարների և 1036 վկաների հիշատակութեան օր Վարդանանց պատերազմի երեւոյթը պէտք է փորձել դիտարկել մեր համազգային փիլիսոփայութեան, ազգի շարունակականութեան ապահովման համար ամէն տեսակի միջոցներու դիմելու անտեղիտալի վճռակամութեան հերթական առարկայացման մէջ: Հերթական այն առումով, որ միեւնոյն ամբողջականութեան յաջորդ անմիջական փուլը Վահանեանց շարժումն է եւ Նուարսակի դաշնագիրի յաղթանակը: Եւ եթէ Վարդանանք-Վահանեանց ճակատամարտ-փարթիզանական կռուելաձեւ հասկացողութիւններու…

Միջազգային դիտորդները կգրանցեն նաև տարբեր պետությունների կողմից Արցախի ճանաչմանը միտված քայլերը

ԵԱՀԿ Մինսկի համանախագահների Ստեփանակերտ կատարելիք այցի առիթով հայկական կողմի հնչեցրած ակնկալություններն ու այդ առումով հրապարակվող հայտարարությունները ունեն ընդգծված համահնչեղություն միջազգային ընտանիքի, այս դեպքում միջնորդական առաքելության ձեւաչափի կողմից եղած հայտարարություններին։ Խոսքը առավելաբար Վիեննայի եւ Սանկտ Պետերբուրգի հայտարարությունների մասին է, որտեղ կային կետեր ԵԱՀԿ-ի մշտական ներկայացուցչի լիազորությունների ընդլայնման եւ այդ շրջանակներում դիտորդների թվի ավելացման վերաբերյալ։ Վիեննան ու…

Դեսպան Մկրտչեան Այցելեց Բագրատունիի

ՀՅԴ Լիբանանի Կեդրոնական կոմիտէի ներկայացուցիչ, երեսփոխան Յակոբ Բագրատունի «Շաղզոյեան» կեդրոնին մէջ ընդունեց Լիբանանի մէջ Հայաստանի լիազօր դեսպան Սամուէլ Մկրտչեանը, որուն հետ քննարկեց Լիբանանի եւ Հայաստանի միջեւ յաւելեալ կապեր հաստատելու կարելիութիւնները: Յիշենք, որ անցեալ շաբաթ Հայաստանի դեսպանը հանդիպում ունեցած էր նաեւ Լիբանան – Հայաստան բարեկամութեան խորհրդարանական յանձնախումբին հետ, որուն մաս կը կազմէ երեսփոխան Բագրատունի: Այս առիթով…