
Հայաստանում է Բրազիլիայի Կանաչների կուսակցությունը ներկայացնող, Երևանի քույր-քաղաք Սան Պաուլոյի ավագանու անդամ Ջիլբերտո Տոնոս Նատալինին: Նրան ուղեկցում է Բրազիլաիայի Հայ դատի հանձնախմբի նախագահ Գևորգ Զատիկյանը: Տեղեկացնենք, որ Նատալինին ակտիվ գործունեություն է ծավալում Հայ Դատի աշխատանքների ուղղությամբ: Նա պաշտպանում է նաև Արցախի ինքնորոշման իրավունքը: Նատալինին հունվարի 7-ից Հայաստանում է ՀՅԴ հրավերով և կվերադառնա Բրազիլիա հունվարի 10-ին:…















