
«Թքած ունենք Ադրբեջանի դիրքորոշման վրա», – հայտարարել է Լեռնային Ղարաբաղի փոխվարչապետը: Լեռնային Ղարաբաղի կառավարությունը պատրաստակամություն է հայտնում Ղարաբաղում ընդունել սիրիահայ փախստականների: Այս մասին «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում հայտարարեց փոխվարչապետ Արթուր Աղաբեկյանը՝ վստահեցնելով, որ Ղարաբաղում հաստատված ամեն մի սիրիահայի նկատամբ կառավարությունը կցուցաբերի անհատական մոտեցում: «Նրանք ուղղակի կգտնվեն Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարության ուշադրության կենտրոնում՝ ոչ թե խմբակային,…














