
Տորոնտոյի «Նոր Հայ Հորիզոն» հեռուստաժամի հյուրն է ՀՅԴ Բյուրոյի անդամ Հակոբ Տեր Խաչատուրյանը

Այսօր, հունվարի 18-ին, Ազատության հրապարակում տեղի է ունեցել «Ընդդեմ պարտադիր կուտակային կենսաթոշակային համակարգի» քաղաքացիական նախաձեռնության հավաք-երթը: Երթին մասնակցում էին նաև Ազգային ժողովի չորս խմբակցությունները` Հայ Յեղափոխական Դաշնակցությունը, «Ժառանգությունը», «Բարգավաճ Հայաստանը» և Հայ ազգային կոնգրեսը: Հավաք-երթի մասնակիցները պահանջում էին Սահմանադրական դատարանին հունվարի 25-ի նիստին կասեցնել և հակասահմանադրական ճանաչել «Կուտակային կենսաթոշակային բարեփոխումների մասին» օրենքը: Հավաքի մասնակիցները վանկարկում…

Սիրիայի հայ համայնքն անասելի կորով ու կամային հատկություններ է ցուցաբերում։ Պատերազմն ու դժվարությունները նրանց չեն խանգարում՝ վերարժեւորելու անցածը եւ գնատականներ տալու: Մեր գործընկերների պատրաստած հերթական տեսանյութը պատերազմական երկրից Դաշնակցության 123 ամյակին նվիրված միջոցառման մասին է: Մանրամասները՝ տեսանյութում

civilnet.am-ի «Դիտակետ» հաղորդաշարի հյուրն է ԱԺ պատգամավոր Արծվիկ Մինասյանը: …Արծվիկ Մինասյանն ասում է, որ ԱԺ մեծամասնության կողմից «ՀայՌուսգազարդ» ընկերության բաժնետոմսերի առքուվաճառքի և հետագա գործունեության պայմանների մասին» համաձայնագրի վավերացումն անօրինական է: Նրա խոսքով՝ եթե իշխանությունները շարունակեն պնդել, որ վավերացումն օրինական է, իրենք կդիմեն Սահմանադրական դատարան։ civilnet.am

Չնայած ԱՄՆ կոնգրեսականների աճող անհանգստությանն ու Ադրբեջանի ագրեսիան քննատադող հայտարարություններին` ԵԱՀԿ Մինսկի խմբի պատասխանն ուշացած էր եւ ոչ հասցեական: Այս մասին, «Արմենպրես»-ի փոխանցմամբ, ասվում է Հայ դատի ԱՄՆ հանձնախմբի հաղորդագրության մեջ, ըստ որի` նախագահ Բարաք Օբամայի վարչակազմի և ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների արձագանքն ուշացած էր, խուլ եւ ոչ հասցեական` սահամանափակված «խաղաղության հեռանկարները խարխլող» սահմանային բռնության…

«Ռուս-հայկական համագործակցություն» կազմակերպությունը «Նովոստի» գործակալության մամուլի սրահում ներկայացրեց Ռուսաստանի Դաշնային խորհրդի անդամ Ռաֆայիլ Զինուրովի «Հայաստան. հազարամյակների ուղի…» գիրքը: Բաշկիր խորհրդարանականի եռահատոր աշխատությունը հնագույն ժամանակներից մինչև մեր օրերը հայոց պատմության չափածո շարադրանքն է` հիմնված պատմական աղբյուրների վրա: Հեղինակը հայերենով ողջունեց ներկաներին և մեկնաբանեց գրքում ընդգրկված պատմական փուլերը, մեջբերեց փաստեր և հավելեց, որ սա վիպակ, հեքիաթ, առակ…

ՀՀ Ազգային ժողովի Հայ Յեղափոխական Դաշնակցություն, «Բարգավաճ Հայաստան», «Հայ ազգային կոնգրես», և «Ժառանգություն» խմբակցությունների ներկայացուցիչները և «Ընդդեմ պարտադիր կենսաթոշակային վճարների» նախաձեռնության անդամներն այսօր, դեկտեմբերի 17-ին հավաքվել են Երևանի Ազատության հրապարակում, որտեղից մեկնարկել է երթ դեպի Սահմանադրական դատարան՝ «Կուտակային կենսաթոշակների մասին» օրենքի փոփոխությունները, մասնավորապես՝ պարտադիր բաղադրիչի կիրառումը հակասահմանադրական ճանաչելու պահանջով:Ակցիայի մասնակիցները, հանդես են եկել «Պահանջում ենք»,…

«Առավոտի» «Դեմ առ դեմ» հաղորդաշարի հյուրերն էին ՀՅԴ «Հայ դատի» գրասենյակի պատասխանատու Կիրո Մանոյանը եւ ԱԺ պատգամավոր Թեւան Պողոսյանը: Թեման ՝ Թուրքիայի արտգործնախարար Ահմեդ Դավութօղլուի՝ Հայաստան կատարած այցը եւ դրա հետ կապված զարգացումները: Արամ Աբրահամյան. Շավարշ Քոչարյանն այդ այցից հետո ասել է՝ թող Ցեղասպանությունը ճանաչի, գնա Ծիծեռնակաբերդ, եւ այլն, եւ այդ ժամանակ մենք կասենք, որ…

Առավոտից «Արմենիա Մարիոթ» հյուրանոցի մոտ հավաքված՝ Թուրքիայի արտգործնախարար Ահմեդ Դավութօղլուի այցի առնչությամբ բողոքի ակցիա իրականացնող եւ Ցեղասպանության ճանաչումը պահանջող՝ ՀՅԴ երիտասարդական միության, «Նիկոլ Աղբալյան» ուսանողական միության եւ ՍԴՀԿ «Սարգիս Տխրունի» ուսանողական-երիտասարդական միության անդամներն այդպես էլ չտեսան Դավութօղլուին, որը Հայաստան է ժամանել՝ Սեւծովյան տնտեսական համագործակցության խորհրդի նիստին մասնակցելու նպատակով։ Պարզվեց՝ Դավութօղլուն հետնամուտքից է մտել հյուրանոց, որտեղ…

Թուրքիայի արտգործնախարար Ահմեդ Դավութօղլուն իր հայաստանյան այցով փորձում է ցույց տալ, որ Հայաստանի և Թուրքիայի միջև գործընթաց կա. դեկտեմբերի 12-ին` Դավութօղլուի երևանյան այցի օրը, ՍիվիլՆեթի տաղավարում նման տեսակետ հայտեց Հայ Յեղափոխական Դաշնակցության Հայ դատի և քաղաքական հարցերի պատասխանատու Կիրո Մանոյանը: «Եթե այդ նպատակով եկած չլիներ, ապա ճիգ չէր թափի հանդիպելու ՀՀ արտգործնախարարի, նախագահի կամ ում…