Դարաններ

Որեւէ տարաձայնություն մեր ներքին քննարկումների առումով չենք ունեցել

ՀՅԴ-ն դուրս եկավ իշխանական կոալիցիայից, որին անդամակցում էր 2017թ մայիսի 11-ից: «Մենք որեւէ տարաձայնություն մեր ներքին քննարկումների առումով չենք ունեցել: Մենք շատ հավասարակշիռ, սթափ դատողությամբ, փորձել ենք մեր մասնակցությունը ունենալ իրավիճակի խաղաղ հանգուցալուծման համար: Կարծում եմ՝ բավականին օգտակար դերակատարություն ունեցել ենք»,- «Ա1+»-ի հետ զրույցում ասաց ՀՅԴ ԳՄ ներկայացուցիչ Արսեն Համբարձումյանը: Որոշումը կայացվեց մի քանի ժամ…

Վստահ եմ՝ կգա այն օրը, երբ Թուրքիան պարտավորված կընդունի ճշմարտությունը և կխոստովանի

Այսօր, Ապրիլի 24-ին Ծիծեռնակաբերդի հուշահամալիր այցելեցին ՀՅԴ Բյուրոյի եւ Գերագույն մարմնի անդամները ու ծաղկեպսակ դրեցին՝ ի հիշատակ Հայոց ցեղասպանության անմեղ զոհերի։ Գալու է այն օրը, երբ Թուրքիան կընդունի ճշմարտությունը Հայոց ցեղասպանության հարցում. լրագրողների հետ զրույցում հայտարարեց ՀՅԴ Բյուրոյի ներկայացուցիչ Հրանտ Մարգարյանը: «Վստահ եմ` կգա այն օրը, երբ Թուրքիան պարտավորված կընդունի ճշմարտությունը և կխոստովանի: Վստահ եմ՝…

Պահանջատիրության ջահը՝ Ծիծեռնակաբերդի բարձունքում

Ներքաղաքական իրավիճակի պատճառով ապրիլի 23-ին այլ ձեւով, բայց ավանդական ջահերով երթ, այդուամենայնիվ, տեղի է ունեցել: ՀՅԴ «Նիկոլ Աղբալյան» ուսանողական եւ Երիտասարդական միությունների անդամներն ու իրենց միացած երիտասարդներն այսօր էլ խորհրդանշական կրակով են լուսավորել Ծիծեռնակաբերդի բարձունքը` ի նշան Հայոց պահանջատիրության: Երիտասարդներին ուղեկցող հոգեւորականները հոգեհանգստյան կարգ են մատուցել, աղոթել 1.5 միլիոն անմեղ զոհերի հիշատակի, նաեւ մեր երկրի…

Նիկոլ Փաշինյանի հետ խոսակցությունը ստացվեց. հույս ունեմ այն կշարունակվի

Ես այսօր հաջողեցի հանդիպել Նիկոլ Փաշինյանի հետ, մեր խոսակցությունը ստացվեց եւ հույս ունեմ, որ այն շարունակվի, թեպետ առայժմ կոնկրետ արդյունքներ չկան: Մենք անցած 5-6 օրվա ընթացքում այս տեսակի ծավալուն աշխատանքների մեջ ենք եղել զանազան կողմերի հետ, զանազան անձերի հետ, որպեսզի կարողանանք լուծում գտնել երկրի առջեւ կանգնած այս թնջուկին: Կարեւորն այն է, որ մենք, իբրեւ Դաշնակցություն,…

Չպետք է թույլ տանք, որ մի շարք ձեռքբերումներ փոշիանան

«Նախ եւ առաջ կարեւոր է, որ դժգոհության այս արտահայտությունը ինչ-որ կերպ արդյունավորվի, եւ երկրորդ՝ նոր հիասթափություն չառաջացնի հասարակության մեջ», մեզ հետ զրույցում նշեց ՀՅԴ Բյուրոյի անդամ, ՀՅԴ Հայ դատի եւ քաղաքական հարցերի գրասենյակի ղեկավար Կիրո Մանոյանը՝ անդրադառնալով վերջին օրերին Նիկոլ Փաշինյանի նախաձեռնած բողոքի ակցիաներին։ Առավել մանրամասն՝ տեսանյութում։ yerkirmedia.am

Այսօր Թաթուլ Կրպեյանի ծննդյան օրն է

Արցախյան ազատամարտի տարիներին Թաթուլ Կրպեյանը եղել է Գարդմանքի Գետաշեն-Մարտունաշեն ենթաշրջանի ինքնապաշտպանության հրամանատարը: Թեժ էին մարտերը, սակայն քաջ հայորդին վայրկյան անգամ չէր մտածում հող զիջելու մասին։ Թաթուլն ասում էր. «Ինչո՞ւ եք վախենում մահից։ Հողի համար ես հենց հիմա պատրաստ եմ մեռնել։ Հողի, ազգի համար։ Ես ոչ մի անգամ չեմ գնա Երևանի օդանավակայանում իջնեմ, ասեմ՝ Գետաշենը հանձնեցի։…

Անհրաժեշտ են հիմնական փոփոխություններ

Հանրային հեռուստաընկերության «Օրակարգից դուրս» հաղորդաշարի հյուրն է ՀՅԴ Բյուրոյի ներկայացուցիչ Հրանտ Մարգարյանը (հարցազրույցի սղագրությունը) -Այս օրերի զարգացումների եւ իրադարձությունների հանգուցալուծման մասին զրուցելու ենք ՀՅԴ Բյուրոյի ներկայացուցիչ Հրանտ Մարգարյանի հետ: Պարոն Մարգարյան, արդեն որերորդ օրն է շարունակվում են Նիկոլ Փաշինյանի եւ նրա կողմնակիցների բողոքի ակցիաները: Ի՞նչ է կատարվում Երեւանի փողոցներում: -Ժողովրդի մի մասը փողոց է դուրս…

Այս շարժումից առավելագույն արդյունք պետք է ստանալ

Հանրային հեռուստաընկերության «Օրակարգից դուրս» հաղորդաշարի հյուրն է ՀՅԴ Բյուրոյի ներկայացուցիչ Հրանտ Մարգարյանը: Թեմա. Առճակատումը փակուղի է. զարգացումներ, հանգուցալուծում

ՀՅԴ-ն խորհրդարանական բոլոր ուժերին առաջարկում է ընդհանուր սեղանի շուրջ նստել

ՀՅԴ տարածած հայտարարության հրապարկումից հետո, մեր գործընկերուհի Իզաբելլա Հովհաննիսյանը փորձել է առավել բացել փակագծերը եւ Դաշնակցության ներկայացուցիչներից պարզել իրենց առաջարկի մանրամասները։ Դաշնակցության Բյուրոյի քաղաքական ներկայացուցիչ Արմեն Ռուստամյանը հստակեցրել է, որ առաջարկում են ընդհանուր սեղանի շուրջ նստել խորհրդարանական բոլոր ուժերին, իսկ «Ելք» դաշինքի դեպքում հնարավորություն տալ, որ մաս կազմող 3 կուսակցությունները առանձնաբար կարողանան աթոռի իրավունք ունենալ։…

Մեր հարցերը մեր երկրում պետք է լուծել քաղաքակիրթ ճանապարհով

«Մեր հարցերը մեր երկրում պետք է լուծել քաղաքակիրթ ճանապարհով»,- անդրադառնալով այս օրերին Երեւանում ընթացող ցույցերին՝ հայտարարել է ՀՅԴ Գերագույն մարմնի ներկայացուցիչ Արսեն Համբարձումյանը: Նրա խոսքով՝ անվիճելի է, որ Հայաստանում յուրաքանչյուր քաղաքացի Սահմանադրությամբ իրեն վերապահված իրավունքների շրջանակում ազատ է իր կարծիքն ու տեսակետը հայտնել ցանկացած հարցի հետ կապված: Ժողովրդավարության պահանջն է, որ յուրաքանչյուրն արտահայտվելու և լսված…