
25 տարի առաջ ապրիլի 17-ին Արցախը կորցրեց իր լավագույն հրամանատարներից մեկին՝ Շահեն Մեղրյանին: Շահեն Մեղրյանին եւ զինակիցներին Երեւան տանող ուղղաթիռը խփվեց Եղնիկներում: Ամեն տարի ապրիլի 17-ին հարազատներն ու մարտական ընկերները Եռաբլուր են այցելելում՝ հիշատակի տուրք մատուցելու հրամանատարին եւ նրա հետ զոհված տղաներին: 2014 թ-ին նա հետմահու արժանացել է Արցախի հերոս կոչմանը։ Մանրամասները՝ տեսանյութում։














