Դարաններ

Պետք է զգոն լինենք

Թուրքիան և Ադրբեջանը ռազմականացնում են Նախիջևանը, և նման քայլի են դիմում՝ մեզ վախացնելու համար: Այսօր՝ «Անդրադարձ» ակումբում մամուլի ասուլիսի ժամանակ նման կարծիք հայտնեց ՀՅԴ Բյուրոյի անդամ, ՀՅԴ Բյուրոյի Հայ դատի և քաղաքական հարցերի գրասենյակի պատասխանատու Կիրո Մանոյանը: Ըստ նրա՝ ճիշտ է, մենք վախենալու տեղ չունենք, չնայած այն հանգամանքին, որ չպետք է նաև շատ հանգիստ լինենք՝…

Կան հիմքեր առանց ցնցումների զարգանալու

Սերժ Սարգսյանի համար 3-րդ անգամ ընտրվելու միակ լուծումը Սահմանադրության այսպիսի փոփոխությունը չէր: Նա կարող էր այլ երկրների օրինակով 3-րդ անգամ ընտրվելու արգելքը վերացնել: Tert.am-ի հետ զրույցում այս մասին ասաց ՀՅԴ Բյուրոյի ներկայացուցիչ Հրանտ Մարգարյանը: Վերջինս հարց հնչեցրեց՝ ինչո՞ւ պետք է Ս. Սարգսյանը փոխեր Սահմանադրությունն այնպես, որ դատական համակարգը իր ձեռքից դուրս գար, որ ընտրական մեքենան…

Մանրածախ առևտուրը մենաշնորհացվում է, ինչը խնդիրներ է առաջացնում

Այսօր «Հենարան» մամուլի ակումբում ասուլիսի ժամանակ ՀՅԴ Բյուրոյի տնտեսական հետազոտությունների գրասենյակի պատասխանատու, տնտեսագետ Սուրեն Պարսյանը մտահոգություն հայտնեց, որ մենաշնորհացվում է մանրածախ առևտուրը, ինչը խնդիրներ է առաջացնում: «2017 թվականին մանրածախ առևտուրը 5,5 տոկոս աճ է գրանցել, այն դեպքում, երբ առևտրի օբյեկտների թվաքանակը կրճատվել է 3,5 տոկոսով, հիմնականում իրենց գործունեությունը նվազեցրել են փոքր կրպակները»,-ասաց նա և հայտնեց,…

Անհրաժեշտ է զինվորականի նկատմամբ վերաբերմունքի արմատական փոփոխություն

Շանթ հեռուստաընկերության «Հեռանկար» հաղորդաշարի հյուրն է ՀՅԴ Բյուրոյի անդամ Սպարտակ Սեյրանյանը: Թեմա՝ Ապրիլյան պատերազմի դասերը Ապրիլյան պատերազմը ցույց տվեց, որ եթե ժամանակին լսվեր առողջ քննադատությունը` շատ ու շատ խնդիրներ այլ կերպ կլուծվեին Մտածել, որ մենք հիմա ավելի շատ ենք պատրաստ պատերազմի, քան երկու տարի առաջ, կամ հասարակությունը որակապես շատ է փոխվել, կարծում եմ, որ այդ…

Հրաչ Մուրադյանի կորուստը միայն մեր կորուստը չէ, դրա մեջ ապագայի կորստի վախ կա

Այսօր ազատամարտիկ, Պռոշյանի դաշնակցական գյուղապետ Հրաչ Մուրադյանի մահվան 5-րդ տարելիցն է: Պռոշյան համայնքի Զորաց պանթեոնում էին հավաքվել նրա ընտանիքի անդամները, ընկերները, կուսակցական ընկերները և պարզապես գյուղացիներ: Հավաքվել էին` խոստանալու, որ դավադիր սպանությունից որքան էլ ժամանակ անցնի, իրենք չեն մոռանալու և հետամուտ են լինելու, որպեսզի այն բացահայտվի, և բոլոր մեղավորները պատժվեն: Պռոշյանի ՀՅԴ «Դրո Կանայան» կոմիտեության…

Մեր երկրի կառուցման համար չպետք է խնայենք ոչինչ

Հրաչ Մուրադյանը ծնվել է 1963 թվականին, Գամշլիում, Սիրիա։ 1966-ին ընտանիքով տեղափոխվել է Պռոշյան գյուղ։ Ավարտել է Երևանի Մեսրոպ Մաշտոցի անվան համալսարանը։ 2005 թվականից Պռոշյան գյուղի գյուղապետն էր, ամուսնացած էր, ուներ երկու դուստր՝ Նարե, Հայկուհի և երկու որդի՝ Գևորգ, Կարոտ։ 1989թ-ից Արցախյան շարժման ակտիվ մասնակից է, Պռոշյանի կամավորական ջոկատի հիմնադիրներից մեկը։ 1990-ից համալրել է ՀՅԴ շարքերը։…

Համահայկական աշխարհագրությամբ երիտասարդական հավաք

Այս օրերին Երեւանում տեղի է ունենում Հայ Յեղափոխական Դաշնակցության երիտասարդական եւ ուսանողական միությունների խորհրդաժողովը: Եռօրյա քննարկումների ընթացքում երիտասարդները ամփոփում են կատարած աշխատանքը, նոր ծրագրեր մշակում, հանդիպում Դաշնակցության ներկայացուցիչների հետ, քննարկում քաղաքական ու կուսակցական կյանքին վերաբերող մի շարք հարցեր: Այսօր երիտասարդների հետ հանդիպել է նաեւ ՀՅԴ Բյուրոյի ներկայացուցիչ Հրանտ Մարգարյանը: Մանրամասները՝ տեսանյութում։