
ՀՅԴ Բյուրոյի քաղաքական ներկայացուցիչ, ԱԺ-ում Դաշնակցություն խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանը «Արմենիա» հեռուստաընկերության «Ռ-էվոլյուցիա» հաղորդման եթերում, անդրադառնալով այն հարցին, թե ժամանակին կողմ քվեարկելով ռեյտինգային ընտրակարգ ներկայացնող օրենսգրքին, հիմա ինչու են հանդես գալիս այն փոփոխելու առաջարկով, նշել է. «Մեզ համար շատ կարևոր էր ընտրական գործընթացների նկատմամբ հանրային վստահությունը մեծացնելու խնդիրը, և մենք հանուն կոնսենսուսի կողմ քվեարկեցինք Ընտրական…















