
Այսօր ապրիլի 23-ին, Հայոց ցեղասպանության 102-րդ տարելիցի նախօրեին, Երևանի Ազատության հրապարակից մեկնարկեց ՀՅԴ երիտասարդական եւ ուսանողական միությունների ավանդական դարձած «Ջահերով երթը», որն արդեն համախմբում է պահանջատիրության գաղափարը կրող հազարավոր հայորդիների։ Երթին մասնակցում էին բազմահազար երիտասարդներ` տարբեր կուսակցություններից, հասարակական կազմակերպություններից, ուսանողական միություններից, ինչպես նաեւ անհատ քաղաքացիներ: Մինչ երթի մեկնարկը երիտասարդները որպես բողոքի նշան այրեցին Թուրքիայի դրոշը…















