Դարաններ

Նախագահ Սերժ Սարգսյանին նախարարության օրակարգային առաջնահերթությունների մասին զեկուցել է նախարար Դավիթ Լոքյանը

Նախագահ Սերժ Սարգսյանին Տարածքային կառավարման և զարգացման նախարարության օրակարգային առաջնահերթությունների, ծրագրերի և դրանց իրականացման ուղղությամբ Հանրապետության Նախագահի հանձնարարականների կատարման ընթացքի մասին այսօր զեկուցել է նախարար Դավիթ Լոքյանը: Իր զեկույցում նախարարն անդրադարձել է սկսված բարեփոխումների շրջանակներում բոլոր մարզերի 2017-2025թթ. զարգացման ռազմավարությունների մշակման աշխատանքներին, տարածքային զարգացման առաջնահերթություններին, Հանրապետության մարզերում համաչափ զարգացումն ապահովող չափելի արդյունքների սահմանումից հետո նախատեսվող…

Դաշնակցականները հարգանքի տուրք մատուցեցին անկախ պետականության նահատակների հիշատակին

Փետրվարյան ապստամբության տարեդարձի օրը բոլշեւիկյան բռնապետների կողմից կացնահարված ու սպանված Հայաստանի առաջին հանրապետության ականավոր գործիչների հիշատակը հավերժացնող խաչքարի մոտ Դաշնակցության ներկայացուցիչները հարգանքի տուրք են մատուցել մեր անկախ պետականության նահատակների, օտար բռնության ու անարդարության դեմ ընդվզած հերոսների հիշատակին։

Փետրվարյան ապստամբության արժեքավոր վավերագրեր են պահվում ՀՅԴ պատմության թանգարանում

Փետրվարյան ապստամբության արժեքավոր վավերագրեր են պահվում ՀՅԴ պատմության թանգարանում: Դրանց մի մասը մշտական ցուցադրության է ներկայացված, մյուս մասը պահվում է արխիվներում: Ցուցանմուշները կարեւոր տեղեկություններ են փոխանցում հայ ժողովրդի պատմության այս շրջանի մասին: 1921 թվականի փետրվարի 19-ին վերագրավված Երեւանը ցնծում էր: Հայաստանի առաջին հանրապետության վերջին վարչապետ Սիմոն Վարացյանը հիշում էր, որ մարդիկ իրենց պատշգամբները զարդարել էին…

ՀՅԴ-ն հրապարակեց ցուցակը

ՀՅԴ «Սիմոն Վրացյան» կենտրոնում ՀՅԴ նախընտրական շտաբի պետ Աղվան Վարդանյանը հրապարակեց ցուցակի առաջին 30 անունները: Ցուցակը գլխավորելու է ՀՅԴ Բյուրոյի քաղաքական ներկայացուցիչ Արմեն Ռուստամյանը: Երկրորդ հորիզոնականում Աղվան Վարդանյանն է, երրորդում` Դավիթ Լոքյանը, չորրորդը Արմենուհի Կուրղինյանն է, հինգերորդը՝ Լևոն Մկրտչյանը, այնուհետեւ հաջորդաբար՝ Արծվիկ Մինասյան, Արմեն Բաբայան, Ռուզաննա Առաքելյան, Սպարտակ Սեյրանյան, Միքայել Մանուկյան: Վարդանյանը նշեց, որ իրենց…

Մեր եւ Հանրապետականի համագործակցությունից շահեց երկիրը

Հանրային հեռուստաընկերության «Օրակարգից դուրս» հաղորդաշար»-ի հյուրն է ՀՅԴ Բյուրոյի ներկայացուցիչ Հրանտ Մարգարյանը (հաղորդաշարի սղագրությունն ամբողջությամբ) Խորհրդարանական ընտրությունների ռեյտինգային ընտրակարգի առանձնահատկությունների, Դաշնակցության կորցրածի ու ձեռքբերածի մասին ենք այսօր զրուցելու: Բարի երեկո, «Օրակարգից դուրս» Հայ Յեղափոխական Դաշնակցություն կուսակցության Բյուրոյի ներկայացուցիչ Հրանտ Մարգարյանն է: -Բարեւ Ձեզ պարոն Մարգարյան, ուրախ եմ մեր տաղավարում Ձեզ հյուրընկալելու համար:Պարոն Մարգարյան ի՞նչ վիճակ…

Երբեք մեր սկզբունքները չենք դավաճանելու, երբեք կցորդ չենք դառնալու

Խորհրդարանական ընտրություններին Դաշնակցությունը (ՀՅԴ) կգնա միայնակ և ցուցակը կգլխավորի ՀՅԴ խորհրդարանական խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանը։ Խմբակցության քարտուղար Աղվան Վարդանյանն «Ազատության» հետ զրույցում ասաց, որ Դաշակցությունն ուժեղ է, գիտի՝ ինչ է անում, ինչ է արել և ինչ է անելու։ – Այո, մենք ունենք շատ լավ թիմ, եթե անհրաժեշտ է ասենք մոտավորապես 165 տարածքային թեկնածու, մենք կունենանք…

Առաջիկա ընտրությունների, ռեյտինգային ընտրակարգի առանձնահատկությունների եւ ՀՀԿ-ի ու ՀՅԴ-ի տարբերության մասին

Հանրային հեռուստաընկերության «Օրակարգից դուրս» հաղորդաշար»-ի հյուրն է ՀՅԴ Բյուրոյի ներկայացուցիչ Հրանտ Մարգարյանը

ՀՅԴ ցուցակը կորոշի Գերագույն Մարմինը

Այսօր խորհրդարանական ճեպազրույցներում ՀՅԴ Բյուրոյի քաղաքական ներկայացուցիչ, ԱԺ ՀՅԴ խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանն անդրադարձավ ՀՅԴ ցուցակին։ Հարցին, թե որո՞նք են ՀՅԴ ցուցակի առաջին երեք անունները, նա պատասխանեց, որ ցուցակը չի կարող այս պահին հրապարակել, որովհետև դեռ չգիտեն ցուցակի դասավորվածությունը, այն քննարկման փուլում է, և դեռ ժամանակ կա մինչև փետրվարի 16-ը։ «Մեզ մոտ որոշում պետք է…

ԱԺ-ն պետք է հանդես գա հայտարարությամբ. Աղվան Վարդանյանը` Լապշինի արտահանձնման մասին

Այսօր ԱԺ քառօրյա նիստը մեկնարկեց ԱԺ պատգամավորների կողմից Լապշինի արտահանձնման դեմ բողոքի ու քննադատական ելույթներով: ԱԺ ՀՅԴ խմբակցության քարտուղար Աղվան Վարդանյանը նշեց. «Հարգելի’ խորհրդարան, ժամանակն, իհարկե, այնպիսին է, որ բոցաշունչ ելույթներով կարելի է զբաղվել, բայց ես ավելի գործնական առաջարկություն ունեմ: Նախ` դեռ շաբաթներ առաջ, երբ խնդիրն առկա էր, Դաշնակցության ուսանողական ու երիտասարդական միությունները մի ակցիա…