Դարաններ

Հայաստանը Ռուսաստանից ներմուծվող հումքային ապրանքների դիմաց պետք է ռուբլով վճարի

«Առաջին լրատվական»-ի զրուցակիցն է ԱԺ ՀՅԴ խմբակցության պատգամավոր Արծվիկ Մինասյանը: -Պարո’ն Մինասյան, Վլադիմիր Պուտինը ՌԴ կառավարությանն ու կենտրոնական բանկին հանձնարարել է աշխատանք սկսել ԵՏՄ միասնական արժույթի ստեղծման ուղղությամբ՝ համագործակցելով անդամ երկրների հետ: Ի՞նչ մտահոգություններ ունեք այս առումով: -Սա նորություն չէ, քանի որ ԵՏՄ անդամակցության ճանապարհին այս հարցը քննարկվել է: Այլ խնդիր է ժամկետը. դա նախատեսվում…

Սերժ Սարգսյանը ՀՅԴ-ի առաջարկած գրեթե բոլոր կետերն ընդունել է

Արծվիկ Մինասյանը՝ նախագահի հետ հանդիպման մասին Այսօր նախագահականից հայտնել են , որ Սերժ Սարգսյանը Սահմանադրական փոփոխությունների հետ կապված հանդիպումներ է ունեցել քաղաքական ուժերի հետ, այդ թվում՝ ՀՅԴ-ի: Այսօր հրավիրած ասուլիսում լրագրողները ՀՅԴ խմբակցության պատգամավոր Արծվիկ Մինասյանից հետաքրքրվեցին՝ ի՞նչ է քննարկվել նախագահի հետ այդ հանդիպման ընթացքում: Նա պատասխանեց. «Մենք հրապարակել ենք հայեցակարգի վերաբերյալ մեր առաջարկությունները: Մինչեւ…

Պռոշյանի գյուղապետի սպանության գործի քննությունը «դոփում է տեղում»

Ո՞վ և ինչո՞ւ սպանեց 50-ամյա դաշնակցական գյուղապետին․ մինչև հիմա այս հարցերը իրավապահներն անպատասխան են թողել՝ շարունակ հավաստիացնելով, թե գործը գտնվում է իրենց ուշադրության ներքո և որ անում են հնարավորը մեղավորներին հայտնաբերելու ու պատժելու համար։ Դաշնակցության Գերագույն մարմնի ներկայացուցիչ Աղվան Վարդանյանն «Ազատության» հետ զրույցում նշեց, որ այս ընթացքում հանդիպումներ են ունեցել իրավապահ մարմինների ղեկավարների հետ: Հանդիպում…

Եթե տրանսֆերտների ծավալը շարունակի նվազել, դա կբերի դրամի նոր արժեզրկման

«Առաջին լրատվական»-ի զրուցակիցն է ԱԺ ՀՅԴ խմբակցության պատգամավոր Արծվիկ Մինասյանը: – ԱԺ-ում «Շահութահարկի մասին» օրենքի փոփոխությունների նախագծի քննարկմանը Խաչատուր Քոքոբելյանը նշեց, որ սրա նպատակը արտահանման մենաշնորհ հաստատելն է: Համաձա՞յն եք այս տեսակետին և ի՞նչ վտանգներ եք տեսնում: – Ես հարգում եմ պարոն Քոքոբելյանի ազատական քաղաքագիտական միտքը, բայց այս դեպքում նրա հետ համակարծիք լինել չեմ կարող…

Արցախը մեր գերխնդիրն է

ՀՅԴ Գերագույն մարմինը կազմակերպել է երկօրյա զորակցական այց դեպի Արցախ: Փետրվարի 27-ին երթի մասնակիցները` մոտ 1200 հոգի, կանգ առան Քաշաթաղի շրջկենտրոն Բերձորում: Հյուրերին դիմավորեցին ՀՅԴ Արցախի Կենտրոնական կոմիտեի և Քաշաթաղի կոմիտեի անդամները: Տեղի ունեցավ ճաշկերույթ: Հյուրերին ողջունեցին ՀՅԴ Արցախի ԿԿ անդամ, Ասկերանի քաղաքապետ Ալյոշա Գաբրիելյանը և ՀՅԴ Քաշաթաղի Միջնաբերդ կոմիտեի ներկայացուցիչ Արին Գալստյանը: ՀՅԴ Բյուրոյի…

Սահմանադրական բարեփոխումների վերաբերյալ ՀՅԴ-ն հետաքրքիր առաջարկներ է ստացել

Այսօր` խորհրդարանական ճեպազրույցների ժամանակ, ՀՅԴ խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանը, պատասխանելով լրագրողների այն հարցին, թե ՀՅԴ-ն սահմանադրական բարեփոխումների վերաբերյալ որևէ առաջարկ ստացե՞լ է որևէ պատգամավորից կամ քաղաքական ուժից, պատասխանեց. «Այո, ստացել ենք առաջարկներ: Մենք դիմել էինք բոլոր քաղաքական ուժերին, ստացել ենք առաջարկներ, ուսումնասիրում ենք: Բավական հետաքրքիր առաջարկներ կան, հատկապես` պարոն Բագրատյանից, որը ուշադրությամբ քննարկում ենք, ու…

«Բարիշելուն» պիտի հաջորդի քաղաքական բովանդակությունը

Քաղաքական վերջին իրադարձություններն ընդամենը կարկատան էին, ձևական հատվածը: Yerevan.Today-ի հետ զրույցում ՀՅԴ Գերագույն Մարմնի անդամ Լիլիթ Գալստյանը նշեց, որ նախընտրելի է բովանդակային շրջադարձը, ոչ` ֆորմալ: Գալստյանը դեռ կանխատեսումներ չարեց` նոր իրավիճակում շահողներ-տուժողներ եղա՞ն, թե՞ ոչ: Նրա խոսքով` ՀՅԴ միջնորդությամբ հնարավոր եղավ անկայունությունից խուսափել, իսկ կշահի՞ հասարակությունը, կշահե՞ն իրական գործընթացները, թե՝ ոչ, ժամանակը ցույց կտա: Նա…

Ի՞նչ ակնկալիք ունեք ԱԺ-ից, ինչո՞վ օգնենք Ձեզ

Արծվիկ Մինասյանը՝ ՀՌԱՀ նախագահին ԱԺ-ում, երբ ներկայացվում էր ՀՌԱՀ 2014 թ. տարեկան հաշվետվությունը, ԱԺ ՀՅԴ խմբակցության պատգամավոր Արծվիկ Մինասյանը հարց ուղղեց ՀՌԱՀ նախագահ Գագիկ Բունիաթյանին: «Ձեր հանձնաժողովը պատասխանատու է, գովազդի մասին օրենքի համաձայն, հսկողություն սահմանել գովազդի նկատմամբ: Գովազդի մասին օրենքի համաձայն` մի շարք կետերով արգելված են խաղատան, շահումով լոտոների վերաբերյալ գովազդները: Սակայն զանգվածաբար տեսնում ենք,…

Նոր շունչ տալու հնարավորություն կա, պետք է գիշեր-ցերեկ աշխատել

Նոր շունչ տալու հնարավորություն կա, պետք է գիշեր-ցերեկ աշխատել. Աղվան Վարդանյան «Երկիր Մեդիա»-ի «Երկրի հարցը» հաղորդման հյուր ՀՅԴ ԳՄ ներկայացուցիչ Աղվան Վարդանյանը խոսել է ՀՅԴ-ի առաջիկա անելիքների մասին: Նա նախ հիշեցրել է, որ հունվարի երկրորդ կեսին կայացավ Դաշնակցության Ընդհանուր ժողովը, որից հետո որոշ վերադասավորումներ եղան կուսակցության մարմիններում, ապա հավելել, որ Գերագույն մարմինն այսօր իր հիմնական…

Կա կառավարման ճգնաժամ, բայց այն համակարգային է

Այսօր ԱԺ նիստում, ուր քննարկվում էր ՀԱԿ-ի կողմից ներկայացված կառավարման ճգնաժամի մասին նախագիծ, ՀՅԴ խմբակցության պատգամավոր Արծվիկ Մինասյանը ներկայացրեց ՀՅԴ խմբակցության տեսակետը: Մինչ նրան խոսք տալը, ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանը ասաց. «Խոսքը տրվում է Հայ Յեղափոխություն Դաշնակցության պատգամավոր Արծվիկ Մինասյանին»: հետո Գալուստ Սահակյանն ուղղեց իր խոսքը, ասելով«Հայ Յեղափոխական Դաշնակցություն, էնքան խոսեցին հեղափոխության մասին, որ…»: Արծվիկ…