Տեսադարան

Դավիթ Լոքյանի հարցազրույցը «Հրապարակում» հեռուստածրագրին

Տարածքային կառավարման և զարգացման նախարարի պաշտոնակատար Դավիթ Լոքյանը «Թվեր և փաստեր» խորագրով շարքի շրջանակում հարցազրույց է տվել Հանրային հեռուստատեսությամբ հեռարձակվող «Հրապարակում» հեռուստածրագրին: Դավիթ Լոքյանն անդրադարձել է Հայաստանի համայնքների զարգացման և մարզային ներդրումային ծրագրերի ընթացքին, համայնքներում սոցիալական ձեռնարկատիրության ակտիվացմանը: Հարցազրույցում Դավիթ Լոքյանը խոսել է նաև Հայաստանի վարչատարածքային բարեփոխումների գործընթացի մասին, պատասխանել կառավարության գործունեությանն առնչվող բազմաթիվ այլ…

Դաշնակցական երիտասարդները երդում տվեցին Դրոյի շիրմին

Մայիսի 28-ը մեծ շուքով ամեն տարի նշում են նաեւ Ապարան քաղաքում: Սարդարապատ, Բաշ Ապարան, Ղարաքիլիսա. հաղթանակների այս շղթան պայմանավորեց Հայաստանի առաջին Հանրապետության ծնունդը եւ հայերին վերադարձրեց հաղթանակի բերկրանքը: Տոնական միջոցառումներից բացի, այսօր առանձահատուկ էր երկու տասնյակից ավելի դաշնակցական երիտասարդների համար: Նրանք հայրենիքը կյանքի գնով պաշտպանելու երդում են տվել Դրոյի՝ Դրաստամատ Կանայանի շիրմին: Մայիսյան հերոսամարտի ժամանակ՝…

Մեր գործունեությունը Հանրապետական կուսակցության հետ տեսնում ենք առողջ համագործակցության մեջ

Շանթ հեռուստաընկերության «Հեռանկար» հաղորդաշարի հյուրն է ՀՅԴ Բյուրոյի քաղաքական ներկայացուցիչ Արմեն Ռուստամյանը Թեմա. Նոր խորհրդարանական համակարգ…

ՀՅԴ-ն պաշտպանելու է Արա Բաբլոյանի թեկնածությունը

Շարունակվում է 6-րդ գումարման ԱԺ-ի անդրանիկ նիստը: ԱԺ նախագահի թեկնածու՝ Արա Բաբլոյանի և Էդմոն Մարուքյանի ելույթից հետո կայացավ մտքերի փոխանակություն: ԱԺ ՀՅԴ խմբակցությունից Արմեն Ռուստամյանը ելույթում ասաց, որ բոլորին շնորհավորում է առաջին նիստի կապակցությամբ: «Կարևոր ուղերձներ լսեցինք: Ողջունում եմ, որ «Ելք»-ն իր թեկնածուն առաջարկեց: Սա հնարավորություն է, որ իրենց տեսլականը ներկայացնեն»,- ասաց նա: Ռուստամյանը նշեց,…

Երկու կուսակցությունների համագործակցության աշխատակարգը նոր թափ կստանա

ՀՅԴ Բյուրոյի քաղաքական ներկայացուցիչ Արմեն Ռուստամյանը լրագրողների հետ զրույցում ասաց, որ նոր համագործակցությամբ կպահպանվեն ՀՅԴ-ին 2016-ին տրամադրված նախարարական երեք պորտֆելներն ու երկու մարզպետի պաշտոնը: Բացի դրանից երկու կուսակցությունների համագործակցության աշխատակարգը նոր թափ կստանա եւ ՀՀՅ-ՀՅԴ քաղաքական խորհուրդը պարբերաբար նիստեր կգումարի որտեղ որոշումները կկայացվեն կոնսենսուսի միջոցով: Արմեն Ռուստամյանի խոսքով` այս պահին ՀՅԴ-ն իրենց նախարարներին եւ մարզպետներին…

Ուզում ենք մասնակցություն ունենալ որոշումների կայացման գործընթացում

Անցած շաբաթ հրապարակվեց նորընտիր Ազգային ժողովի պատգամավորների կազմը, հանձնվեցին պատգամավորական մանդատները։ Մայիսի 18-ին՝ խորհրդարանի անդրանիկ նիստում գործող կառավարությունը հրաժարական կներկայացնի, և դրանից հետո կսկսվի նոր վարչապետի ու նոր կառավարության նշանակման գործընթացը։ Արդեն պաշտոնապես հայտնի է, որ ընտրություններում մեծամասնություն ստացած Հանրապետական կուսակցությունը (ՀՀԿ) կոալիցիոն հուշագիր է ստորագրելու ընտրություններում վերջին տեղը զբաղեցրած Հայ Յեղափոխական Դաշնակցություն (ՀՅԴ) կուսակցության…

Դավիթ Լոքյանն ամփոփեց նախարարության վեց ամսվա գործունեության արդյունքները

Այս տարի ՀՀ-ում ևս 480 համայնք կմիավորվի. այսօր լրագրղներին հայտնեց ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարար Դավիթ Լոքյանն՝ ամփոփելով նախարարության վերջին վեց ամսվա գործունեության արդյունքները: Նրա խոսքով՝ համայնքների միավորումն առաջ է բերել որոշակի լուրջ փոփոխություններ: Միավորված համայնքի կազմի մեջ մտնող բոլոր գյուղական համայնքներում այս կամ այն բարեփոխումն էկատարվել: «Խոշորացված համայնքներին գյուղատնտեսական տեխնիկաներ են տրամադրվել, համայնքներում…

Եթե չես գործակցում իշխանության հետ, խնդիր չես լուծի

Երկիր Մեդիա հեռուստաընկերության «Երկիրի հարցը» հաղորդաշարի հյուրն է ՀՅԴ Բյուրոյի քաղաքական ներկայացուցիչ Արմեն Ռուստամյանը Թեմա՝ ներքաղաքական զարգացումներ, ԵԽԽՎ նստաշրջան

Ջահերով երթ` դեպի Ծիծեռնակաբերդ

Այսօր ապրիլի 23-ին, Հայոց ցեղասպանության 102-րդ տարելիցի նախօրեին, Երևանի Ազատության հրապարակից մեկնարկեց ՀՅԴ երիտասարդական եւ ուսանողական միությունների ավանդական դարձած «Ջահերով երթը», որն արդեն համախմբում է պահանջատիրության գաղափարը կրող հազարավոր հայորդիների։ Երթին մասնակցում էին բազմահազար երիտասարդներ` տարբեր կուսակցություններից, հասարակական կազմակերպություններից, ուսանողական միություններից, ինչպես նաեւ անհատ քաղաքացիներ: Մինչ երթի մեկնարկը երիտասարդները որպես բողոքի նշան այրեցին Թուրքիայի դրոշը…