Տեսադարան

ՀՅԴ գնահատականներն ու առաջարկները սահմանադրական բարեփոխումների հայեցակարգի վերաբերյալ

Այսօր, հունվարի 13-ին, ՀՅԴ Սիմոն Վրացյան կենտրոնում տեղի է ունեցել մամուլի ասուլիս, որի ժամանակ ԱԺ ՀՅԴ խմբակացության պատգամավորներ Արմեն Ռուստամյանը, Աղվան Վարդանյանն ու Արծվիկ Մինասյանը հանդիպել են լրագրողների հետ: Նախքան ասուլիսը սկսելը պատգամավորներն իրենց ցավակցությունն են հայտնել երեկ Գյումրիում կատարված ոճրագործության կապակցությամբ` հույս հայտնելով, որ իրավապահ մարմինները կբացահայտեն այդ սպանդի մանրամասները, և հանցագործը արժանի պատիժ կստանա:…

1994-ի հունվարի 10-ին Աբոյի վերջին կռիվն էր

Թանկ հիշողությունները թերեւս հաղթանակից հետո մյուս արժեքավոր բան են, որոնք սփոփում են այն մարդկանց, ովքեր անցան պատերազմի ճանապարհով, կորցրեցին մարտական շատ ընկերներ: Հրազդանցի Աբոյին` Ալբերտ Ալավերդյանին ընկերները հիշում են որպես ռազմարվեստի մեծ գիտակի։ Մարտադաշտում նրա ինքնավստահ ու վճռական ասված խոսքին էին սպասում ռազմիկները: Ասում են՝ հիշողությունները շատ են: Լեգենդ դարձած Հրազդանցի երիտասարդը` Ալբերտ Ալավերդյանն Արցախյան…

Նայիր շուրջդ, դու բոլորի մեջ ես…

ՀՅԴ Բյուրոյի ներկայացուցիչ ընկ. Հրանտ Մարգարյանի խոսքը Վահան Հովհաննիսյանի վերջին հրաժեշտի արարողությանը Որքան մարդկանց սրտեր է հիմա տակնուվրա անում ափսոսանքի ու ցավի զգացումը… Վահան ջան, գնալուցդ հետո այնքան բան եմ հիշել, որ թվում է մի քանի օրվա մեջ վերապրեցի այն 25 տարիները, որ կողք կողքի ենք անցկացրել: Մտովի վերականգնեցի համատեղ անցած մեր ողջ ուղին՝ Դաշնակցության՝…

Վահան Հովհաննիսյանը ևս ամփոփվել է Պանթեոնում

ՀՅԴ առաջնորդ Վահան Հովհաննիսյանը վախճանվել է դեկտեմբերի 28-ին: Հովհաննիսյանը 58 տարեկան էր: Երկարատև ու դժվարին պայքար է մղել մի սարսափելի հիվանդության դեմ: Հովհաննիսյանը երկար ժամանակ պաշտոններ էր ունեցել ՀՅԴ գրասենյակում և Հայաստանի Ազգային ժողովում: Իսկ մահվանից ուղիղ մեկ տարի առաջ Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանի կողմից Գերմանիայում նշանակվել էր արտակարգ և լիազոր դեսպան ու մինչև մահ…

Վերջին հրաժեշտ Վահան Հովհաննիսյանին

Կոմիտասի անվան կամերային երաժշտության տանն այսօր կայացավ վերջին հրաժեշտը Գերմանիայում Հայաստանի դեսպան, ՀՅԴ Բյուրոյի անդամ, հասարակական-քաղաքական գործիչ Վահան Հովհաննիսյանին: Վերջին հրաժեշտի արարողությանը ներկա էին ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանը, վարչապետ Հովիկ Աբրահամյանը, ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանը, արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը, ով իր ելույթի խոսքում անդրադարձավ Վահան Հովհաննիսյան դիվանագետի արժանիքներին: Ներկա էին նաև հասարակական, քաղաքական, դաշնակցական, մշակույթի ու…

Վահանը մինչեւ վերջ մնաց Վահան

Վահան Հովհաննիսյանի տեղը դեռ երկար ժամանակ բաց կմնա: Այս մասին Yerkir.am-ի հետ զրույցում ասաց ՀՅԴ Արևմտյան Ամերիկայի Կենտրոնական կոմիտեի ներկայացուցիչ Վիգեն Հովսեփյանը: Հովհաննիսյանի հետ վերջին անգամ խոսել էր նրա մահից 10 օր առաջ եւ չնայած Վահանն արդեն շատ վաառողջ էր, բայց նույն Վահանն էր: «Վահանը մինչեւ վերջ մնաց Վահան»,-նշեց Հովսեփյանը:

Դժվար է լինելու լրացնել այն մեծ բացը, որ թողեց Վահանը իրենից հետո

Այսօր Կոմիտասի անվան կամերային երաժշտության տանը տեղի ունեցավ Հայ Յեղափոխական Դաշնակցություն կուսակցության Բյուրոյի անդամ, Գերմանիայի Դաշնային Հանրապետությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան, հասարակական-քաղաքական գործիչ Վահան Հովհաննիսյանին վերջին հրաժեշտը տալու արարողությունը: Ելույթով հանդես եկավ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը:

Տեղի ունեցավ Վահան Հովհաննիսյանի հոգեհանգիստը

Երևանի Նոր Նորքի Սբ. Սարգիս եկեղեցում տեղի ունեցավ Գերմանիայի Դաշնային Հանրապետությունում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան, Հայ Յեղափոխական Դաշնակցություն կուսակցության Բյուրոյի անդամ, հասարակական-քաղաքական գործիչ Վահան Հովհաննիսյանի հոգեհանգստի արարողությունը: Վահան Հովհաննիսյանի հարազատներին, բարեկամներին, կուսակից ընկերներին իրենց ցավակցությունը հայտնելու էին եկել ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը, ՀՀ ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանը, ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանը, ՀՀ արտաքին գործերի…

Նա լավ ընկեր էր, մեծ հայ

Հովիկ Աբրահամյանը՝ Վահան Հովհաննիսյանի հոգեհանգստին Երևանի Սբ Սարգիս եկեղեցում տեղի է ունենում Գերմանիայի Դաշնային Հանրապետությունում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան, Հայ Յեղափոխական Դաշնակցություն կուսակցության Բյուրոյի անդամ, հասարակական-քաղաքական գործիչ Վահան Հովհաննիսյանի հոգեհանգիստը: Լրագրողների հետ զրույցում Հովիկ Աբրահամյանը Վահան Հովհաննիսյանի մասին ասաց. «Նա լավ ընկեր էր, նաև ճանապարհի լավ ընկեր, մեծ հայ, որը քաղաքականության մեջ երբեք չի…