Տեսադարան

Էրդողանի նախագահ դառնալով՝ պետք է պատրաստվենք վատագույն տարբերակներին

«Առաջին լրատվական»-ի զրուցակիցն է Փարիզի «ԱՅԲ FM» ռադիոկայանի տնօրեն Վարդան Գաբրիելյանը: – Պարոն Գաբրիելյան, ֆրանսահայերը նախապատրաստվում են հաջորդ տարվա գարնանը միջոցառումներ անցկացնել նվիրված Հայոց ցեղասպանության 100-ամյակին: Կմանրամասնե՞ք, թե ինչ միջոցառումների մասին է խոսքը: – Մեծ ծրագիր կա, որն ընդգրկում է Ֆրանսիայի ողջ տարածքը՝ ներառելով հայկական, նաև ոչ հայկական բազմաթիվ կազմակերպությունների: Միջոցառումների հիմնական մեխը 2015թ. մարտին…

Խորհրդարանականների այցը կնպաստի հարաբերությունների սերտացմանը

Այսօր, սեպտեմբերի 6-ին, ՀՅԴ «Քրիստափոր Միքայելյան» կենտրոնում տեղի է ունեցել ֆրանսիական պատվիրակության եւ ՀՅԴ ներկայացուցիչների մամուլի ասուլիսը: Լրագրողների հետ զրույցում ՀՅԴ Բյուրոյի Հայ դատի եւ քաղաքական հարցերի գրասենյակի պատասխանատու Կիրո Մանոյանն ամփոփելով Ֆրանսիայից Հայաստան ժամանած խորհրդարանականների այցը, նշել է, որ Դաշակցություն- Ֆրանսիայի Սոցիալիստական կուսակցություն հարաբերությունները նոր չէ, որ ստեղծվել են, այլ արդեն բավականին ջերմ են:…

2015-ին Ֆրանսիան կընդունի՞ Ցեղասպանության ժխտումը քրեականացնող օրինագիծը

«Ֆրանսիայի Սոցիալիստական կուսակցության խմբակցությունը բազմիցս արտահայտել է իր կարծիքը, և դա ես համարում եմ Ֆրանսիայի պաշտոնական դիրքորոշում, որ ԼՂ կարգավորման խնդրում ԼՂՀ-ն պետք է դառնա բանակցային կողմ»,- այսօր խորհրդարանում, մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարեց ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանը: Հիշեցնենք, Հայաստանում է գտնվում Ֆրանսիայի Ազգային Ժողովի իշխող՝ Սոցիալիստական կուսակցության պատվիրակությունը` խմբակցության ղեկավար Բրյունո լը Ռուի գլխավորությամբ:…

Ֆրանսիացի խորհրդարանականները` Ծիծեռնակաբերդում

Ժխտումն իր իրավական հետեւանքը պետք է ունենա Ֆրանսիացի հասարակական-քաղաքական գործիչ Ժան Ժորեսի մահվան 100-րդ տարելիցի ոգեկոչման առիթով Հայաստան ժամանած Ֆրանսիայի Ազգային ժողովի Սոցիալիստական խմբի պատվիրակությունն այսօր առավոտյան այցեցել է Ծիծեռնակաբերդի հուշահամալիր եւ հարգանքի տուրք մատուցել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին։ Հիշեցնենք, որ պատվիրակությունը Երեւանում է Դաշնակցության եւ Ազգային ժողովի հրավերով։ Պատվիրակության ղեկավար Բրյունո Լը Ռունը լրագրողների…

Սահմանադրական փոփոխությունների հետ կապված` Դաշնակցությունը մնում է իր դիրքորոշմանը հավատարիմ

Այսօր Դաշնակցություն խմբակցությունում հանդիպել են ՀՅԴ և ԲՀԿ խմբակցությունները։ Լրագրողների հարցին` խոսվե՞լ է, արդյոք, սահմանադրական փոփոխությունների վերաբերյալ դիրքորոշումների մասին, ՀՅԴ խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանը պատասխանեց, որ սահմանադրական փոփոխությունների մասին խոսվել է, բայց առայժմ միասնական դիրքորոշում, այդ հարցի հետ կապված, չկա, խնդիր կա` հանգելու միասնական եզրակացության: Արմեն Ռուստամյանը հավելեց, որ Դաշնակցությունը հրապարակային արտահայտել է իր տեսակետները…

1992թ. օգոստոս 28-ին զոհվել է Արցախյան ազատագրական շարժման ղեկավարներից մեկը` Անդրանիկ (Բերդաձորցի Անդո) Հարությունյանը

Ծնվել է 1956թ. մարտի 7-ին Երևանում: Արմատներով վանեցի է: 1987թ. ավարտել է Սանկտ Պետերբուրգի մանկավարժական ինստիտուտը: Մասնագիտությամբ լրագրող էր: 1990-ից ՀՀ գրողների միության անդամ էր: Գրական անունը՝ «Կարին»: Ղարաբաղյան շարժման առաջին օրերին անդամակցել է «Հայ Դատի պաշտպանության ընկերությանը», իսկ 1988թ. դարձել նախագահության անդամ: 1990թ ընդունվել է ՀՅԴ շարքեր: Նույն տարին կուսակցության հանձնարարությամբ, որպես Դաշնակցության ջոկատների…

Արամ Արամյան (1870 – 1899)

Արամ Արամյանը ծնվել է Կարինում 1870 թվականին: Սովորել է Կարինի Արծնյան, ապա՝ Սանասարյան վարժարաններում: Դարձել է ՀՅԴ նշանավոր գործիչ: Եղել է Կարինի առաջնորդարանի քարտուղար: 1888-89-ին Թիֆլիսում մտել է հեղ. խմբակ, ապա կազմել 10-15 հոգուց բաղկացած խումբ և հայդուկային գործունեություն ծավալել Օլթիի շրջանում: 1894թվականին գործուղվում է Արեւմտահայաստան, կուսակցական կառույց ստեղծելու եւ ժողովրդի ինքնապաշտպանության գործը կազմակերպելու համար…

Պատերազմի դեպքում շահողը լինելու է Հայաստանը

«Առաջին լրատվական»-ի RealPolitik հաղորդաշարի հյուրն է փորձագետ Հայկազուն Ալվրցյանը – Պարոն Ալվրցյան, առանձահատուկ հետաքրքրություն են ներկայացնում Հայաստանի և Վրաստանի հարաբերությունները՝ հաշվի առնելով առավելապես ռուս-վրացական պատերազմից հետո ստեղծված իրավիճակը և աննախադեպ այն լարվածությունը, որ առաջացավ Հայաստան-Ադրբեջան սահմանային ողջ շփման գծով, նաև ղարաբաղա-ադրբեջանական սահմանին, ինչը լրջորեն անհանգստացրեց Վրաստանին: Վրաստանի իշխանությունները տարբեր մակարդակներում՝ նախագահից սկսած, հույս էին հայտնում,…