Տեսադարան

Հանդիպում ԵԽԽՎ համազեկուցողների հետ

ԱԺ ՀՅԴ խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանը Հայաստան ժամանած ԵԽԽՎ համազեկուցողներ Աքսել Ֆիշերի ու Ալան Միլի հետ հանդիպումից հետո «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում նշեց, որ նրանց հետաքրքրել են սահմանադրական փոփոխությունների հետ կապված հարցերը: Համազեկուցողներն ավելի շատ հարցրել են, թե ի՞նչ փոփոխություններ են նախատեսվում, և այդ փոփոխությունների նկատմամբ ի՞նչ դիրքորոշումներ ունեն կուսակցությունները: Քննարկվել են նաև Ղարաբաղի հիմնախնդրի…

Այսօր իր մահկանացում է կնքել ականավոր մտավորական Պողոս Սնապյանը

Այսօր առավոտյան իր մահկանացուն է կնքել «Բագին» ամսագրի բազմամյա վաստակավոր խմբագիր, հայ ժամանակակից գրականության իր ուրույն ներդրումը ունեցած գրականագետ, դաշնակցական ականավոր մտավորական Պողոս Սնապյանը: Նա ժամանակակից Սփյուռքի մեծագույն մտավորականներից էր, ով երկար տերիներ դարձել էր արեւմտահայ գրականության ու գրականագիտության տարածողն ու վերծանողը։ Պողոս Սնապյանը ծնվել էր 1927 թվականին պատմական Մուսա լեռում, ապա իր հայրենակիցների հետ…

Արձագանք ներկայացվող մեղադրանքներին

Ազգային ժողովի ՀՅԴ խմբակցության քարտուղար Աղվան Վարդանյանը համաձայն չէ այն տեսակետներին, որոնց համաձայն` քառյակն իր 12 կետանոց հայտարարության մեջ անդրադարձ է կատարել միայն սոցիալ-տնտեսական խնդիրներին: Այսօր, Աժ ավանդական ճեպազրույցների ժամին Աղվան Վարդանյանը հիշեցրել է, որ քառյակի հայտարարության առաջաբանում կար հատուկ կետ, որը վերաբերում էր Լեռնային Ղարաբաղի և Հայաստանի անվտանգության խնդիրներին, որոնք գերակա խնդիրներ են. «Լրատվամիջոցները…

Հալեպահայերը օգնության կոչով դիմում են հայրենակիցներին

Ավելի քան երեք տարի շարունակվող պատերազմի մեջ ապրող հալեպահայերը հիմա արդեն օգնության կոչով դիմում են հայրենակիցներին՝ ընդգծելով, որ երբեմնի բարգավաճ համայնքի գոյությունը վտանգված է։ Ռմբակոծությունների, պայթյունների տարափի տակ ապրող սիրիահայերը խմելու ջրի, սննդի, առաջին անհրաժեշտության ապրանքների կարիք ունեն։ Օգնության կոչն իր պաշտոնական էջում է տեղադրել նաև Սփյուռքի նախարարությունը՝ համայն հայությանը խնդրելով նյութական օգնություն ուղարկել Հալեպ։…

Մեծանուն հայը – Մուշեղ Իշխան (1913 – 1990թթ)

Մուշեղ Իշխան ծնած է 1913ին, Սիվրի Հիսար, անշուք գիւղաքաղաք մը՝ Անգարայի նահանգին մէջ։ Թուրք դահիճին եաթաղանը խլած է կեանքը նաեւ նորածին մանուկին ծնողքին, անոր վիճակելով Ցեղասպանութենէն վերապրողներու կեանքի դաժան պայմանները։ Մանկութեան առաջին 4-5 տարիները անցուցած է աքսորի սարսափներուն մէջ, նոր աչք բացող երեխայի անգիտակցութեամբ։ Դամասկոսի մէջ ան յաճախած է կաթողիկէ, աւետարանական եւ առաքելական վարժարաններ։ Ի…

Իրաքի ազգային կենտրոնական վարչության ատենապետը ներկայացրել է Մոսուլում հայ համայնքի վիճակը

Իրաքի ազգային կենտրոնական վարչության ատենապետ Պարույր Հակոբյանը, «Երկիրն այսօրին» հեռախոսակապով ներկայացնելով Իրաքի՝ երկու միլիոնից քիչ պակաս բնակչություն ունեցող Մոսուլ քաղաքի գրավումը, ասել է, որ այն շատ արագ է կատարվել, քաղաքային իշխանությունը, զինվորականները փախել են Մոսուլից, եւ ամբողջ բնակչությունը խուճապահար էր։ Պարույր Հակոբյանը նշել է, որ տեղի հայկական ընտանիքները փոխադրվել են երկրի հյուսիսային անվտանգ շրջաններ։ «Իրաքի…

Քննարկում Միկոյանի արձանի թեմայով

Դաշնակցութան Երեւանի քաղաքային կոմիտեն Միկոյանի արձանի թեմայով քննարկում էր կազմակերպել Անաստաս Միկոյանի արձանի տեղադրման մտադրության մասին տեղեկատվությունը բուռն բողոք է առաջացրել հասարակության շրջանում: Քննարկումն ընթանում է հարցազրույցների, բանավեճերի մակարդակով, սակայն պետական մարմիններն անընդհատ փորձում են շեշտել, թե փաստագրական առումով իրենց ձեռքի տակ ոչինչ չկա, եւ դա է պատճառը, որ նման որոշում է կայացվել. այսօր’ Երեւանում…

Տեսքի է բերվել հայ ժողովրդի բարեկամ Անրի Սաբիի շիրիմը

Մի խումբ մտավորականների անունից «Արեգ» հրատարակչության տնօրեն Սամվել Գասպարյանը դիմել էր Երեւանի քաղաքապետ Տարոն Մարգարյանին` հայ ժողովրդի մեծ բարեկամ, Ֆրանսիայի Ազգային ժողովի եւ Եվրախորհրդարանի նախկին պատգամավոր Անրի Սաբիի մասունքների մի մասը Երեւանում ամփոփող շիրիմը բարեկարգելու խնդրանքով: Երեւանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի հանձնարարությամբ՝ անմիջապես միջոցներ են ձեռնարկվել նշանավոր հայասերի գերեզմանի տարածքը բարեկարգելու եւ պատշաճ տեսքի բերելու նպատակով:…