Տեսադարան

Էրդողանը շարունակում է առաջ մղել խաբեության իր արշավը

Ամերիկայի Հայ դատի հանձնախմբի նախագահ Քեն Խաչիկյանի բացառիկ հարցազրույցը «Ազատություն» ռադիոկայանին – Մենք ստացել ենք Թուրքիայի վարչապետ Էրդողանի հայտարարությունը: Նա ասում է, որ Թուրքիայում «1915 թվականի իրադարձությունների վերաբերյալ ազատորեն տարբեր կարծիքներ և մտքեր արտահայտելը բազմակարծության հրամայականն է, ինչպես նաև ժողովրդավարության և ժամանակակից հասարակության պահանջը: Այս հույսով և հավատով է, որ մենք ցանկանում ենք, որ 20-րդ…

Մեծ եղեռնի 99-րդ տարելիցին նվիրված միջոցառումների շարք է մեկնարկել Սանկտ Պետերբուրգում

Տիգրան Մանսուրյանի` Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին գրված “Ռեքվիեմն” առաջին անգամ հնչեց Սանկտ Պետերբուրգում: Սմոլնի տաճարում կայացած համերգով մեկնարկեց Մեծ եղեռնի 99-րդ տարելիցին նվիրված միջոցառումների շարքը Ռուսաստանի հյուսիսային մայրաքաղաքում: Քաղաքի հայ համայնքի եւ Հայաստանի Գլխավոր հյուպատոսության կազմակերպած միջոցառման ընթացքում հանդես եկան սուրբ Կատարինե Հայ առաքելական եկեղեցու մշակութային կենտրոնին կից Երիտասարդական սիմֆոնիկ նվագախումբը` ՄիհրանԱղաջանյանի գլխավորությամբ եւ Պետերբուրգի…

Ջահերով երթ. Մենք պահանջատեր ենք և մինչև վերջ պայքարելու ենք արդարության համար

Այսօր, Ապրիլի 23-ին, Ազատության հրապարակում մեկնարկել է ավանդական դարձած ջահերով երթը դեպի Ծիծեռնակաբերդի բարձունք։ ՀՅԴ Հայաստանի երիտասարդական եւ պատանեկան միությունների, «Նիկոլ Աղբալյան» ուսանողական միության անդամները իրենց հետո բերել էին Հայաստանի մեծ դրոշը, նաեւ Թուրքիայի դրոշը, որը, ավանդույթի համաձայն, այրելու էին: Ազատության հրապարակ էին եկել նաեւ սկաուտական շարժման մասնակիցները, ովքեր իրենց հետ բերել էին Ցեղասպանությունը ճանաչած…

Չպետք է թևակոխել հարյուրամյակ այդ արձանագրություններով

Թե հայ, և՛ եւ թե թուրք իրականության մեջ կա ընդհանուր ակնկալիք՝ ինչ է տեղի ունենալու Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին և դրան ընդառաջ՝ իննսունիննամյակին, արդյոք ինչ-որ պետություններ ճանաչելո՞ւ են այն, և արդյոք Հայաստան-Թուրքիա հարաբերություններում տեղաշարժ կլինի՞. այս մասին, այսօր, ապրիլի 22-ին, «Փաստարկ» ակումբում, լրագրողների հետ հանդիպման ժամանակ խոսել է ՀՅԴ Բյուրոյի Հայ Դատի և քաղաքական հարցերի…

Նախագահին վատ խորհուրդ են տվել հայ-թուրքական արձանագրությունների մասին

Նախագահ Սերժ Սարգսյանը ապրիլի 18-ին Պաշտպանության նախարարությունում խորհրդակցություն անցկացնելիս ի թիվս այլ հարցերի, անդրադարձել էր նաեւ հայ-թուրքական հայտնի ու աղմկահարույց արձանագրություններին: Նախագահը խոսել էր Թուրքիայի հետ հարաբերությունների կարգավորման ազնիվ մղումներին, Թուրքիայի կողմից պայմանավորվածությունները խախտելուն, արձանագրությունները չստորագրելուն: Սերժ Սարգսյանը նաեւ նշում է, որ ճիշտ քաղաքականություն է վարել Հայաստանը՝ նախաձեռնողական կեցվածք որդեգրելով, Հայաստանի դիրքերը միջազգային ասպարեզում ուժեղացել…

Թաթուլ Կրպեյան (1965 – 1991)

Արցախյան ազատամարտի տարիներին Թաթուլ Կրպեյանը եղել է Գարդմանքի Գետաշեն-Մարտունաշեն ենթաշրջանի ինքնապաշտպանության հրամանատարը: Թեժ էին մարտերը, սակայն քաջ հայորդին վայրկյան անգամ չէր մտածում հող զիջելու մասին։ Թաթուլն ասում էր. «Ինչո՞ւ եք վախենում մահից։ Հողի համար ես հենց հիմա պատրաստ եմ մեռնել։ Հողի, ազգի համար։ Ես ոչ մի անգամ չեմ գնա Երևանի օդանավակայանում իջնեմ, ասեմ՝ Գետաշենը հանձնեցի։…