
Երևանի Նոր Նորքի Սբ. Սարգիս եկեղեցում տեղի ունեցավ Գերմանիայի Դաշնային Հանրապետությունում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան, Հայ Յեղափոխական Դաշնակցություն կուսակցության Բյուրոյի անդամ, հասարակական-քաղաքական գործիչ Վահան Հովհաննիսյանի հոգեհանգստի արարողությունը: Վահան Հովհաննիսյանի հարազատներին, բարեկամներին, կուսակից ընկերներին իրենց ցավակցությունը հայտնելու էին եկել ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը, ՀՀ ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանը, ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանը, ՀՀ արտաքին գործերի…















