
Հայաստանի Հանրապետության 100-ամյակին նվիրված միջազգային գիտաժողովի շրջանակներում այսօր տեղի ունեցավ «Արամ Մանուկյան. նամականի» գրքի շնորհանդեսը: Միջոցառմանը ներկա էին ՀՅԴ-ական գործիչներ, գրողներ, պատմաբաններ, գիտնականներ, հյուրեր Վրաստանից և սփյուռքից: Հայաստանի առաջին հանրապետության հիմնադիր, պետական, հասարակական գործիչ, Հայ Յեղափոխական Դաշնակցություն կուսակցության անդամ Արամ Մանուկյանի նամակների ժողովածուն կազմել է պատմաբան Երվանդ Փամբուկյանը: Ժողովածուն կազմելիս պատմաբանը մեծամասամբ օգտվել է Հայ…















