Հրայր Մարուխեան Հիմնադրամ

Սիդնեյում Հայոց ցեղասպանության տարելիցին արդարության երթ կանցկացվի

Ավստրալիայի հայկական կրոնական, քաղաքական, մշակութային և երիտասարդական կազմակերպությունները կոչ են արել համայնքի անդամներին ապրիլի 23-ին միանալ արդարության քայլերթին` ոգեկոչելու Հայոց ցեղասպանության 1,5 միլիոն անմեղ նահատակների հիշատակը: Այս մասին հայտնում է Հայ դատի Ավստրալիայի հանձնախումբը: Քայլերթի մասնակիցները կվերահաստատեն իրենց խոստումը` հասնելու արդարության իրենց նախնիների համար: Արդարության երթին մասնակցել ցանկացողներին քաղաքի ներսում և դրանից դուրս տեղափոխելու են…

ԿԳ նախարարության և Microsoft-ի հայաստանյան գրասենյակի միջև կկնքվի փոխըմբռնման հուշագիր

Հայաստանի Հանրապետության դպրոցներում այսուհետև ավելի կբարելավվի կրթության որակը, կներդրվեն նորարարություններ, կբարձրացվի մանկավարժի վարկանիշը։ Այս ամենը կյանքի կկոչվի ապրիլի 14-ին Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարության ու Microsoft ընկերության միջև ստորագրված փոխըմբռնման հուշագրի միջոցով։ Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարության և Microsoft ընկերության միջև ստորագրվեց փոխըմբռնման հուշագիր։ Հուշագիրը ստորագրեցին ՀՀ ԿԳ նախարար ԼևոնՄկրտչյանն ու ԱՊՀ-ում Microsoft-իտարածաշրջանային…

ՀՀ սփյուռքի և ՀՀ կրթության և գիտության նախարարները ստորագրեցին համատեղ հրաման

Ապրիլի 10-ին Սփյուռքի նախարարությունում ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը և ՀՀ կրթության և գիտության նախարար Լևոն Մկրտչյանը ստորագրեցին համատեղ հրաման՝ Սփյուռքի կրթական խնդիրների լուծմանն աջակցելու վերաբերյալ: Ծրագրով նախատեսված միջոցառումների կատարումը համակարգելու նպատակով գործելու է համակարգող հանձնաժողով: ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը նշեց. «Ի կատարումն ՀՀ Վարչապետ Կարեն Կարապետյանի հանձնարարականի՝ մենք կազմեցինք և ստորագրեցինք Սփյուռքի կրթական…

Արգենտինահայերը Ադրբեջանի դեսպանության առջև բողոքի ցույց են անցկացրել

Արգենտիանահայերը Սումգայիթի, Բաքվի և Կիրովաբադի ջարդերի 29-րդ տարելիցի կապակցությամբ բողոքի ցույց են անցկացրել Արգենտինայում Ադրբեջանի դեսպանության առջև: Ինչպես հաղորդում է Prensa Armenia-ն, ցույցին մասնակցել են նաև մեծաթիվ հոմենթմենականներ: «Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի ավտորիտար ռեժիմը միլիոնավոր նավթադոլլարներ է ծախսում իր կոռումպացված կառավարության իմիջը մաքրելու համար` միաժամանակ քաղաքացիական բնակչությանը պահելով ծայրահեղ աղքատության մեջ, ճնշելով լրագրողներին ու ընդդիմությանը»,-…

Ապրիլյան քառօրյա պատերազմը կողմերին ստիպել է որոշ շեշտադրումներ անել

Որքան էլ հայկական կողմը պատրաստ է խելամիտ փոխզիջումների, այնուամենայնիվ, այս խնդրում ելակետային է Լեռնային Ղարաբաղի ժողովրդի՝ ազատ կամարտահայտությամբ իր ապագան որոշելու իրավունքը: Երեկ Բրյուսելում Եվրոպական խորհրդի նախագահ Դոնալդ Տուսկի հետ զրույցում հայտարարել է Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը՝ շեշտելով, որ այստեղ որևէ այլ մոտեցում չի կարող լինել։ «Լեռնային Ղարաբաղի ժողովրդի ինքնորոշման իրավունքը ոչ միայն հռչակված է…

Տեղի ունեցավ «Նյութեր ՀՅ Դաշնակցության պատմության համար» գրքի շնորհանդեսը

ՀՀ գիտությունների ազգային ակադեմիայի պատմության ինստիտուտի «Մեսրոպ Աշճեան» գիտական կենտրոնի սրահում այսօր՝ փետրվարի 10-ին, տեղի ունեցավ պատմաբան, ՀՅԴ Բյուրոյի նախկին անդամ Երվանդ Փամբուկյանի խմբագրությամբ լույս տեսած` «Նյութեր ՀՅ Դաշնակցության պատմության համար» արխիվային փաստաթղթերի բազմահատոր ժողովածուի շնորհանդեսը: Շնորհանդեսին ներկա էին Սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը, ՀՀ Ազգային ակադեմիայի նախագահ Ռադիկ Մարտիրոսյանը, ՀՀ Ազգային ակադեմիայի Պատմության ինստիտուտի տնօրեն՝…

Հայ-լիտվական կրթական համագործակցություն

Կրթության և գիտության նախարար Լևոն Մկրտչյանն այսօր ընդունել է ՀՀ-ում Լիտվայի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Էրիկաս Պետրիկասին: Ողջունելով դեսպանին` նախարար Լևոն Մկրտչյանը նշել է, որ անկախացումից հետո մեր երկու երկրների համագործակցությունը կրթության համակարգում համաքայլ է ընթացել, նրա բնորոշմամբ դրան նպաստել են նախ` նախկինում միևնույն կրթական համակարգում ընդգրկված լինելու հանգամանքը, ապա` կրթության նկատմամբ մեր երկրների…

ԱՄՆ-ի հայ ուսանողները Ցեղասպանության ժխտման դեմ բողոքի ակցիաներ կանցկացնեն

ԱՄՆ-ում Համահայկական ուսանողական ընկերակցությունը (All-ASA) Հայոց ցեղասպանության ժխտման դեմ բողոքի լուռ ակցիաներ կանցկացնի քոլեջներում և համալսարաններում: Ըստ Asbarez-ի՝ փետրվարի 9-ին «Ժխտման բիծը» կարգախոսով անցկացվելիք ակցիաները հովանավորել են ՀՅԴ ԱՄՆ Արևելյան և Արևմտյան շրջանների կառույցները, ՀՅԴ «Շանթ» Ուսանողական միությունը, ինչպես նաև Alpha Gamma Alpha-ն և Alpha Epsilon Omega-ն: «Ժխտման բիծը» կազմակերպվում է ամեն տարի ուսանողության շրջանում…

22 Նորագիրներ Համալրեցին Հայ Յեղափոխական Դաշնակցութեան Շարքերը

Շաբաթ, 21 Յունուարին, Կլենտէյլի «Գրիգոր եւ Մարիամ Գարամանուկեան» կեդրոնի «Իսահակ եւ Ժանէթ Գազանճեան» սրահին մէջ 22 հայորդիներ, իրենց երդումը տալով՝ համալրեցին Հայ Յեղափոխական Դաշնակցութեան շարքերը: ՀՅԴ Արեւմտեան Ամերիկայի Կեդրոնական կոմիտէին յառաջացուցած դաստիարակչական յանձնախումբին կողմէ Յարութ Մկրտչեան, երդման արարողութենէն առաջ սրահին մէջ հաւաքուած մեծաթիւ կուսակցականներուն ներկայացուց նորագիրները ու անոնց կնքամայրը՝ Անի Պէրպէրեանը։ Հայերէնի վաստակաւոր ուսուցչուհի եւ…

Անհատականություններ, ովքեր իրենց վրա են վերցնում հասարակության առաջատարի դերը

ՀՀ կրթության և գիտության նախարար Լևոն Մկրտչյանը ներկա է գտնվել ակադեմիկոս Գեորգ Բրուտյանի 90-ամյակին նվիրված «Կյանքը և փիլիսոփայությունը» խորագրով միջազգային գիտաժողովի բացմանը: Ողջունելով գիտաժողովի մասնակիցներին՝ ԿԳ նախարարն ընդգծել է, որ մեր ականավոր գիտնականների մեծարմանը նվիրված գիտաժողովներն առանձնակի կարևորություն ունեն՝ գիտության նկատմամբ հասարակական և պետական վերաբերմունք ձևավորելու տեսանկյունից. «Հասարակությունները զարգանում են, պետությունները գոյատևում և իրենց շարունակականությունը…