Հ.Յ.Դ. Բիւրօ

ՀՅԴ-ն նորմալ է վերաբերվում

ՀՅԴ Հայաստանի ԳՄ ներկայացուցիչ, ԱԺ ՀՅԴ խմբակցության քարտուղար Աղվան Վարդանյանն այսօր Yerkir.am-ի հետ զրույցում, պատասխանելով հարցին, թե ինչպե՞ս է վերաբերվում ԲՀԿ-ի եւ ՕԵԿ-ի հանդիպումներին ՀՀ նախագահի հետ, մանավանդ` նույնատիպ հանդիպումը ՀՅԴ-ի հետ որոշ ժամանակ առաջ նույն այդ քաղաքական ուժերը միանշանակ չընդունեցին, պատասխանեց. «Ես չեմ հիշում, որ ՀՅԴ-ի հետ նախագահի հանդիպումը բացասական են ընդունել: Բնական է,…

ՀՅԴ ներկայացուցիչները հանդիպել են Եվրամիության դեսպանների հետ

Այսօր, Հայաստանում Եվրամիության պատվիրակության նախաձեռնությամբ, ՀՅԴ ներկայացուցիչներ Արմեն Ռուստամյանը, Աղվան Վարդանյանն ու Լիլիթ Գալստյանը հանդիպեցին Հայաստանում հավատարմագրված Եվրամիության դեսպանների հետ։ Հանդիպմանը մասնակցում էին Մեծ Բրիտանիայի, Բուլղարիայի, Էստոնիայի, Լեհաստանի, Ռումինիայի, Իտալիայի, Հունաստանի, Չեխիայի և Լատվիայի արտակարգ և լիազոր դեսպանները, ինչպես նաև Ֆրանսիայի և Գերմանիայի դեսպանորդները։ Հանդիպման հյուրընկալը՝ Եվրամիության հայաստանյան պատվիրակության ղեկավար Տրայան Հրիսթեան, ընդգծելով նման ձևաչափով…

Ղարաբաղյան հակամարտությունում, բացի միջնորդական առաքելությունից, Ֆրանսիան այլ նախաձեռնություններով է հանդես գալու

«Ղարաբաղյան հակամարտությունում, բացի միջնորդական առաքելությունից, Ֆրանսիան այլ նախաձեռնություններով է հանդես գալու»,- այս մասին 168.am-ի հետ զրույցում ասաց ՀՅԴ Բյուրոյի անդամ, Ֆրանսիայի հայկական կազմակերպությունների (CCAF) համակարգող խորհրդի նախագահ Մուրադ Փափազյանը` անդրադառնալով Ֆրանսիայի երեք խորհրդարանականների տարածած հայտարարությանն ու հարցին, թե Ֆրանսիան պատրա՞ստ է գնալ խորհրդարանականների առաջարկությունների ճանապարհով: Հիշեցնենք, որ Ֆրանսիայի սենատորներ Սոֆի Ժուասենն ու Միշել Ամիելը Բուր…

ՀՅԴ ներկայացուցիչները հանդիպել են ԵՊՀ դասախոսների հետ

Երեկ՝ մարտի 4-ին, ՀՅԴ Բյուրոյի քաղաքական ներկայացուցիչ Արմեն Ռուստամյանը և ՀՅԴ ԳՄ ներկայացուցիչ Աղվան Վարդանյանը հանդեպել են Երեւանի պետական համալսարանի դասախոսների հետ: ՀՅԴ ներկայացուցիչները ներկայացրել են սահմանադրական բարեփոխումների ՀՅԴ հայեցակարգը, Հայաստանում ընթացող քաղաքական, սոցիալական ու տնտեսական գործընթացների առնչությամբ իրենց մոտեցումները, ինչպես նաև երկրի ներքաղաքական զարգացումների համատեքստում խնդիրների լուծման ՀՅԴ պատկերացումները։ Քննարկվել են նաեւ կրթության ոլորտին…

ԵԺԿ-ի կողմից Ցեղասպանության մասին բանաձևը «նոկդաուն» էր Թուրքիայի համար

Հայ Յեղափոխական Դաշնակցության Բյուրոյի Հայ դատի և քաղաքական հարցերի գրասենյակի տնօրեն Կիրո Մանոյանը Tert.am-ի հետ զրույցում բարձր գնահատեց Եվրոպական ժողովրդական կուսակցության (ԵԺԿ) կողմից Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված բանաձևի ընդունման փաստը մեկ պարզ պատճառով. այստեղ խոսվում է ոչ միայն ճանաչման, այլ նաև հայ ժողովրդի իրավունքների, հատուցման և այլ կարևոր հարցերի մասին: «Դրական է նախ բանաձևի…

ՀՅԴ ներկայացուցիչները հանդիպել են ԵՄ պատվիրակության ղեկավար, դեսպան Տրայան Հրիսթեային

Այսօր՝ մարտի 3-ին, ՀՅԴ Բյուրոյի քաղաքական ներկայացուցիչ Արմեն Ռուստամյանը, ՀՅԴ ԳՄ ներկայացուցիչ Աղվան Վարդանյանը և ԳՄ անդամ Լիլիթ Գալստյանը հանդիպել են Հայաստանում Եվրոպական միության պատվիրակության ղեկավար, դեսպան Տրայան Հրիսթեային և խորհրդական, քաղաքական, տնտեսական բաժնի ղեկավար Դիրկ Լորենցին։ Ինչպես տեղեկացնում է ՀՅԴ ԳՄ Մամլո դիվանը, ՀՅԴ ներկայացուցիչները փոխանցել են Հայաստանում ընթացող քաղաքական, սոցիալական ու տնտեսական գործընթացների…

Արաբական Միացեալ Էմիրութիւններու Եւ Քուէյթի Հայ Գործարարները Պիտի Մասնակցին Արցախի Մէջ Ներդրումային Ծրագիրներուն

Արաբական Միացեալ Էմիրութիւններու եւ Քուէյթի հայազգի տասնեակ գործարարներու ներկայացուած են «Արցախ Ռուց Ինվեսթմընթ» (ԱՌԻ) ընկերութեան ծրագիրները, որոնք միտուած են Լեռնային Ղարաբաղի Հանրապետութեան Քաշաթաղի եւ Շահումեանի շրջաններուն մէջ գիւղատնտեսութեան եւ բնակարանաշինութեան զարգացման: Գործարարները ծրագիրներուն ծանօթացած են Լեռնային Ղարաբաղի Հանրապետութեան վարչապետ Արա Յարութիւնեանի գլխաւորած պատուիրակութեան` 27 փետրուարէն 1 մարտին կատարած աշխատանքային այցելութեան ընթացքին: (Պատուիրակութեան մաս կը կազմէին…

Արցախի նախագահը հանդիպել է ՀՅԴ Բյուրոյի ներկայացուցչի հետ

Նախագահ Բակո Սահակյանը փետրվարի 27-ին ընդունել է ՀՅԴ Բյուրոյի ներկայացուցիչ Հրանտ Մարգարյանին: Հանդիպմանը, որին մասնակցում էր ԼՂՀ փոխվարչապետ Արթուր Աղաբեկյանը, քննարկվել են ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության կարգավորմանը եւ ներհայկական քաղաքական զարգացումներին վերաբերող մի շարք հարցեր:

Արցախը մեր գերխնդիրն է

ՀՅԴ Գերագույն մարմինը կազմակերպել է երկօրյա զորակցական այց դեպի Արցախ: Փետրվարի 27-ին երթի մասնակիցները` մոտ 1200 հոգի, կանգ առան Քաշաթաղի շրջկենտրոն Բերձորում: Հյուրերին դիմավորեցին ՀՅԴ Արցախի Կենտրոնական կոմիտեի և Քաշաթաղի կոմիտեի անդամները: Տեղի ունեցավ ճաշկերույթ: Հյուրերին ողջունեցին ՀՅԴ Արցախի ԿԿ անդամ, Ասկերանի քաղաքապետ Ալյոշա Գաբրիելյանը և ՀՅԴ Քաշաթաղի Միջնաբերդ կոմիտեի ներկայացուցիչ Արին Գալստյանը: ՀՅԴ Բյուրոյի…

Սահմանադրական բարեփոխումների վերաբերյալ ՀՅԴ-ն հետաքրքիր առաջարկներ է ստացել

Այսօր` խորհրդարանական ճեպազրույցների ժամանակ, ՀՅԴ խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանը, պատասխանելով լրագրողների այն հարցին, թե ՀՅԴ-ն սահմանադրական բարեփոխումների վերաբերյալ որևէ առաջարկ ստացե՞լ է որևէ պատգամավորից կամ քաղաքական ուժից, պատասխանեց. «Այո, ստացել ենք առաջարկներ: Մենք դիմել էինք բոլոր քաղաքական ուժերին, ստացել ենք առաջարկներ, ուսումնասիրում ենք: Բավական հետաքրքիր առաջարկներ կան, հատկապես` պարոն Բագրատյանից, որը ուշադրությամբ քննարկում ենք, ու…