
Հուլիսի 24-ին Երևանի Ալեքսանդր Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնում կայացավ Հայ մարմնակրթական ընդհանուր միության հիմնադրման 100-ամյակին նվիրված միջոցառում: Օրվա առիթով ելույթով հանդես եկավ ՀՅԴ Բյուրոյի անդամ Բենիամին Պչաքչյանը: «Հ.Մ.Ը.Մ.-ի հիմնադրման 100-ամյակը հուշում է այս ծավալուն կազմակերպության` Հայաստանի Հանրապետության տարեկից լինելը: Պատմական իրադրությունների բերումով, սակայն, Հ.Մ.Ը.Մ.-ն առավելաբար իր աշխատանքները ծավալեց սփյուռքյան տարածքում, հատկապես`…















