
Ռ-Էվոլյուցիա հաղորդաշարի հյուրն է ՀՅԴ Բյուրոյի անդամ, ՀՅԴ «Հայ դատի» գրասենյակի պատասխանատու Կիրո Մանոյանը

Հայտարարություն Արցախում որոշ շրջանակների կողմից հերթական քարոզչությունն է ծավալվել ՀՅ Դաշնակցության դեմ: Տարածվել են լուրեր, իբր Նախախորհրադարանի կազմակերպած երթարշավը նախաձեռնել է ՀՅ Դաշնակցությունը: Վերոհիշյալ տրամադրությունները պարարտ հող հանդիսացան նաեւ ՀՅ Դաշնակցությունից վաղուց մերժված եւ նրանց շուրջը համախմբված իրենց անձնական շահերի մեջ պարուրված մարդկանց համար, որոնք ոչինչ չեն խնայում Դաշնակցությանը փնովելու եւ նրա կերպարը ծուռ հայելու…

«Առաջին լրատվական»-ի զրուցակիցն է Ֆրանսիայի հայկական կազմակերպությունները համակարգող խորհրդի համանախագահ, ՀՅԴ Բյուրոյի անդամ Մուրադ Փափազյան։ – Պարոն Փափազյան, Դուք մասնակցում էիք ՄԻԵԴ-ում «Փերինչեքն ընդդեմ Շվեյցարիայի» գործով դատական նիստին, որի վճիռը կհրապարակվի ամիսներ հետո: Ի՞նչ ակնկալիքներ ունեք Եվրոպական դատարանից: – Մենք հույս ունենք, որ այս դատավարությունից դրական վճռով դուրս կգանք: Հնարավոր չէ պատկերացնել, որ Փերինչեքը կարող…

ՀՅԴ Բյուրոյի ներկայյացուցիչ Հրանտ Մարգարյանի ելույթը՝ Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված միջոցառումները համակարգող պետական հանձնաժողովի 5-րդ նիստում Մեծարգո նախագահներ Հայաստանի ու Արցախի Հանրապետությունների, Վեհափառ հայրապետներ, հոգեւոր հայրեր, հարգելի գործընկերներ, սիրելի հայրենակիցներ Մենք դրական ենք գնահատում պատրաստված հռչակագիրը եւ մեր համաձայնությունն ենք տալիս նրա բովանդակությանը: Ինչպես հանձնաժողովի նախորդ նիստին ասել էինք՝ հաշվի առնելով ժողովի պատկառելի ներկայացվածությունը,…

Շաբաթ ուշ երեկոյան ավարտվեց ՀՅԴ 32-րդ Ընդհանուր Ժողովը: Ինչպես նշված է հաղորդագրության մեջ ժողովը նախ լսեց, քննարկեց եւ արժեւորեց կուսակցության անցնող հաշվետու ժամանակաշրջանի գործունեությունը, ձեռքբերումներն ու բացթողումները, ապա լրամշակման ենթարկեց առաջիկա քառամյակի համար ՀՅԴ քաղաքական ուղեգիծն ու ռազմավարությունը, արտաքին եւ ներազգային ճակատներում կուսակցության գործունեությունն ու դիրքորոշումները` իր համահայկական եւ Հայաստանակենտրոն աշխարհայացքի հիման վրա։ Իր աշխատանքների…

Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդի ներկայությունը Ֆրանսիայի հայկական կազմակերպությունների համակարգող խորհրդի (CCAF) ամենամյա ընթրիքին բացառիկ քաղաքական զորակցության նշան էր: Իր ներկայությամբ Ֆրանսիայի նախագահը հայտարարեց, որ իր պաշտոնական աջակցությունն է ցուցաբերում հայերին Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի կապակցությամբ: «Արմենպրես»-ի հետ զրույցում նման դիտարկում արեց ՀՅԴ Բյուրոյի անդամ, Ֆրանսիայի հայկական կազմակերպությունների համակարգող խորհրդի նախագահ Մուրադ Փափազյանը: «Նախագահը նշեց, որ…

Ստարսբուրգում, այսօր՝ հունվարի 28-ին, Մարդու իրավունքների դատարանի գերագույն պալատում «Դողու Փերինչեքն ընդդեմ Շվեյցարիայի» գործով քննության ժամանակ հայերն ու թուրքերը զուգահեռաբար ակցիաներ են կազմակերպել դատարանի շենքի դիմաց: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում նշեց ՀՅԴ Բյուրոյի անդամ, Ֆրանսիայի հայկական կազմակերպությունների խորհրդի համանախագահ Մուրադ Փափազյանը, ով եղել է դատարանի շենքում: Նրա խոսքով՝ մոտ 500-600 թուրքեր դեռ առավոտյան…

ԵՐԵՒԱՆ (Հ.Յ.Դ. Մամլոյ Դիւան, 27 Յունուար 2015).- Երեքշաբթի, Յունուար 27ին, Ռամկավար Ազատական Կուսակցութեան Կեդրոնական վարչութեան ատենապետ Մայք Խարապեան, ընկերակցութեամբ Կեդրոնական վարչութեան անդամ Լեւոն Պըլըքեանի, այցելեց Հ.Յ.Դ. Բիւրոյի «Քրիստափոր Միքայէլեան» կեդրոն եւ ընդունուեցաւ Հ.Յ.Դ. Բիւրոյի ներկայացուցիչ Հրանտ Մարգարյանի կողմէ, որուն կ՚ընկերակցէր Հ.Յ.Դ. Բիւրոյի անդամ Կիրոյ Մանոյեան։ Հանդիպումի ընթացքին քննարկուեցան ընդհանրապէս հայ իրականութեան եւ մասնաւորապէս՝ Արցախի եւ…

ԵՐԵՎԱՆ (ՀՅԴ Մամլո Դիվան, 24 Հունվար 2015) – Հայ Յեղափոխական Դաշնակցության 32-րդ Ընդհանուր ժողովը գումարվեց Դիլիջանում՝ 16-24 Հունվարի 2015 թվականի։ ՀՅԴ Բյուրոյի հրավերով գումարված ժողովին մասնակցեցին կուսակցության կազմակերպական շրջանների պատգամավորներ եւ խորհրդակցական ձայնով հրավիրյալներ։ Ժողովը նախ լսեց, քննարկեց եւ արժեւորեց կուսակցության անցած հաշվետու ժամանակաշրջանի գործունեությունը, ձեռքբերումներն ու թերացումները, ապա լրամշակման ենթարկեց առաջիկա քառամյակի համար ՀՅԴ…

«Թուրքիայի վարչապետ Ահմեթ Դավութօղլուի՝ օրերս հայերին ուղղված ուղերձը պետք է դիտարկել ոչ թե առանձին, այլ որպես մեկ ընդհանուր քաղաքականության մաս, որը 100-ամյակի շեմին հայության նախաձեռություններին հակազդելու համար ծրագրել է Թուրքիան»,- «Երկիրն այսօր»-ի հետ զրույցում ասել է ՀՅԴ Բյուրոյի անդամ Հակոբ Տեր-Խաչատուրյանը՝ հավելելով, որ հակառակ Դավութօղլուի՝ մեղմ եւ առաջադիմական երեւալու բոլոր ջանքերին, նրա հայտարարության հետեւում շատ…