Հ.Յ.Դ. Բիւրօ

Եւրոպական Խորհրդարանի Անդամ Էլենի Թէոխարուսի Այցելութիւնը ՀՅԴ Կեդրոնատեղի

Եւրոպական Միութեան խորհրդարանի անդամ (Եւրոպայի ժողովրդական կուսակցութիւն, Կիպրոս), Եւրոպական խորհրդարանին մէջ Եւրոպական Միութիւն – Հայաստան բարեկամութեան խումբի նախագահ դոկտ. Էլենի Թէոխարուս, 10 հոկտեմբեր 2014-ին այցելեց Հայ Յեղափոխական Դաշնակցութեան «Քրիստափոր Միքայէլեան» կեդրոն եւ հանդիպում մը ունեցաւ ՀՅԴ Բիւրոյի ներկայացուցիչ Հրանդ Մարգարեանի հետ: Դոկտ. Թէոխարուսին կ՛ընկերակցէին իր օգնականը` Իոաննիս Խարալամպիտիս եւ Եւրոպայի Հայ դատի յանձնախումբի նախագահ Գասպար…

Լավագույն դիվանագիտությունը երկրի ամրապնդումն ու շենացումն է

Հարցազրույց ՀՅԴ Բյուրոյի ներկայացուցիչ Հրանտ Մարգարյանի հետ Հոկտեմբերի 6-ին ՀՅԴ ներկայացուցիչները այցելել են Արաքսի հովիտ, որտեղ հանդիպում է տեղի ունեցել ԼՂՀ նախագահի եւ այլ պաշտոնյաների հետ: Այցելության մանրամասների վերաբերյալ Yerkir. am-ը զրուցել է ՀՅԴ Բյուրոյի ներկայացուցիչ Հրանտ Մարգարյանի հետ: -Պարոն Մարգարյան, նախ ի՞նչ պատվիրակություն է հոկտեմբերի 6-ին մեկնել Արաքսի հովիտ եւ ո՞րն է եղել այցելության…

100-ամյակին ընդառաջ, այսօրվա ուսանողները՝ վաղվա պահանջատեր

Հոկտեմբերի 8-ին ԵՊՀ-ում անցկացվեց «Հայոց ցեղասպանության պահանջատիրության հարցը 100-ամյակին ընդառաջ» խորագրով դասախոսություն-քննարկումը: Նախաձեռնողները Պատմության ֆակուլտետի ղեկավարությունն ու «Նիկոլ Աղբալյան» ուսանողական միության անդամներն էին, ովքեր սովորում են ԵՊՀ-ում: Քննարկմանը մասնակցում էին ֆակուլտետի տարբեր կուրսերի ուսանողներն ու դասախոսները, իսկ բանախոսներն էին Արևմտահայոց հարցերի ուսումնասիրության կենտրոնի տնօրեն Հայկազուն Ալվրցյանը և ԵՊՀ հայոց պատմության ամբիոնի դոցենտ Լևոն Մկրտչյանը: Քննարկման…

ՀՅԴ-ն Աջակցելու է Արաքսի հովտի զարգացման ծրագրերին

Հոկտեմբերի 6-ին ՀՅԴ Բյուրոյի ներկայացուցիչ Հրանտ Մարգարյանը, ՀՅԴ Բյուրոյի մի շարք ընկերներ եւ ՀՅԴ Հայաստանի կառույցի պատասխանատու ընկերներ ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանի հրավերով այցելել են Արցախի հարավային թեւ: Այցելուներին ընկերակցում էին ՀՅԴ Արցախի ԿԿ անդամները՝ ներկայացուցիչ Դավիթ Իշխանյանը եւ Արթուր Աղաբեկյանը: ԼՂՀ փոխվարչապետ Արթուր Աղաբեկյանը Արաքսավանում կայացած հանդիպման ընթացքում ներկայացրել է Արաքսի հովտում իրականացվող ծրագրերը:…

Հայտարարություն – Թուրքիան ծրագրել է հյուսիսային Սիրիան գրավել

Անկախ Սիրիական տագնապի ամբողջ տեւողության Թուրքիայի որդեգրած դերակատարությունից, վերջին շաբաթներին Թուրքիայի պահվածքը Սիրիայի հյուսիսային շրջաններում իրադարձությունների, հատկապես՝ Հայոց Ցեղասպանությունից վերապրածների կողմից հիմնադրված Արաբունար (քրդերեն՝ Քոբանի, արաբերեն՝ Այն ալ Արաբ) քաղաքի վրա «Իսլամական պետության» հարձակումներին ի տես, վկայում են այն մասին, որ Թուրքիան հստակ ծրագիր է հետապնդում «Իսլամական պետության» միջոցով գրավել հյուսիսային Սիրիան։ Այս մասին է…

Հանդիպում Բակո Սահակյանի հետ

Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը հոկտեմբերի 6-ին այցելել է հանրապետության հարավային թեւ ու հանդիպել ՀՅԴ ղեկավար կազմի մի խումբ անդամների հետ՝ ՀՅԴ Բյուրոյի ներկայացուցիչ Հրանտ Մարգարյանի գլխավորությամբ: Արցախի նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունից հայտնում են, թե նախագահ Սահակյանը կարեւորել է Հայաստանի եւ Սփյուռքի մասնակցությունն Արցախում տարբեր ծրագրերի իրականացման գործում՝ նշելով, որ նման մոտեցումը հանդիսանում է…

Նախագահի ամենահաջողված ելույթն էր ՄԱԿ-ում

ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի 69-րդ նստաշրջանում նախագահ Սերժ Սարգսյանի ելույթը Հայ Յեղափոխական Դաշնակցությունը համարում է նրա «ամենահաջողված ելույթը՝ դիպուկ և ճիշտ շեշտադրումներով»: Սերժ Սարգսյանը՝ հիշեցնելով, որ Հայաստանի կողմից ստորագրված ցյուրիխյան արձանագրությունները տարիներ շարունակ դարակներում են՝ սպասելով Թուրքիայի խորհրդարանի վավերացմանը, բավական խիստ արտահայտվեց Ղարաբաղի հարցը որպես նախապայման առաջ քաշելու՝ Անկարայի դիրքորոշման վերաբերյալ։ Նա մեջբերեց ժողովրդական խոսքը՝ «գրողի…

«Գրողի ծոցը վավերացնեք»-ը Էրդողանին հասկանալի ոճով էր ասված

ՀՅԴ Հայ դատի քաղաքական հարցերի պատասխանատու Կիրո Մանոյանը դրական եւ ուժեղ է որակում ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի` Միավորված ազգերի կազմակերպության (ՄԱԿ) Գլխավոր ասամբլեայի 69-րդ նստաշրջանի ելույթը: «Արմենպրես»-ի հետ զրույցում Կիրո Մանոյանն ասաց, որ Նախագահի ելույթում կային ճիշտ շեշտադրումները թե’ հայ-թուրքական հարաբերությունների, թե’ Արցախյան հիմնահարցի հետ կապված: «Նախագահն այդ բարձր ատյանից բացահայտեց Ադրբեջանի քաղաքականությունը: Շատ հատկանշական…

Մենք ուզում ենք երկրում հիմնական փոփոխություն մտցնել

Հայաստանի Անկախության հռչակման 23 տարեդարձի օրը «Արմենիա» հեռուստաընկերության Ռ-Էվոլյուցիա հաղորդաշարի հյուրն էր ՀՅԴ Բյուրոյի ներկայացուցիչ Հրանտ Մարգարյանը -Բարի երեկո պարոն Մարգարյան, շնորհակալ եմ մեր հրավերն ընդունելու համար: Պարոն Մարգարյան դուք եւս , ինչպես տարբեր քաղաքական գործիչներ, անկախության մասին խոսելիս, այն անվանում եք գերագույն արժեք, բայց նաեւ ձեր կուսակիցների, տարբեր քաղաքական գործիչների, փորձագետների կարծիքով, վերջին տարիներին…

Հայկական եկեղեցու պայթեցման գործում Թուրքիայի մեղսակցության հավանականությունը մեծ է

ՀՅԴ Բյուրոյի Հայ դատի և քաղաքական հարցերի գրասենյակի ղեկավար Կիրո Մանոյանը, Yerkir.am-ի հետ զրույցում անդրադառնալով «Իրաքի և Լևանտի իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման կողմից Սիրիայի Դեյր էլ Զոր քաղաքում գտնվող հայկական եկեղեցու պայթեցմանը, նշեց, որ բավական հիմքեր կան, որ Թուրքիան մեղսակից է այդ բարբարոսությանը: Անդրադառնալով ՀՀ նախագահի աշխատակազմի ղեկավար Վիգեն Սարգսյանի այն հայտարարությանը, որ եթե Թուրքիան…