Հ.Յ.Դ. Բիւրօ

Ընդդիմադիր ուժերը պարտավոր են շփման եզրեր գտնել

Հայաստանի նախագահի ընտրությունների օրվանից անցել է գրեթե մեկ ամիս, մեկ ամսից էլ քիչ է մնացել Սերժ Սերգսյանի երդման արարողությանը, բայց ներքաղաքական լարվածությունը երկրում չի նվազում: Այն մասին, թե դա ինչի կվերածվի՝ վերլուծաբանների, քաղաքական գործիչների և հասարակ քաղաքացիների շրջանում տարբեր, երբեմն իրարամերժ տեսակետներ են հնչում՝ լուրջ փոփոխությունների իրական ակնկալիքներից սկսած՝ մինչև հեգնական ու ծաղրական մեկնաբանությունները և…

Արգենտինացի Խորխե Մարիո Բերգոլիոյի պապ ընտրվելն, անկասկած, կնպաստի հայոց հարցի առաջխաղացմանը

Հռոմի պապի պաշտոնում արգենտինացի Խորխե Մարիո Բերգոլիոյի ընտրվելն, անկասկած, կնպաստի հայոց հարցի առաջխաղացմանը միջազգային ասպարեզում: Այդ մասին ԱրմԻնֆոյի թղթակցի հետ զրույցում հայտարարել է ՀՅԴ Բյուրոյի Հայ դատի եւ քաղաքական հարցերով գրասենյակի ղեկավար Կիրո Մանոյանը: ՙՍակայն մեկ բան է լինել կարդինալ, մեկ այլ բան` Հռոմի պապ: Թեև ես, այնուամենայնիվ, կարծում եմ, որ նա այսուհետև էլ կպահպանի…

Ինչպիսի՞ն է արգենտինահայության արձագանքն ու գնահատականը Պապի ընտրությանը

Հռոմի նոր Պապի ընտրության վերաբերյալ արգենտինահայության արձագանքին եւ գնահատականներին տեղեկանալու համար «Երկիրն այսօրը» զրուցել է ՀՅԴ Բյուրոյի անդամ Մարիո Նալբանդյանի հետ՝ ուղիղ կապ հաստատելով Արգենտինա։ Ինչպես նշեց Նալբանդյանը, կարդինալ Խորխե Մարիո Բերգոլիոն մոտ հարաբերություններ է ունեցել Բուենոս Այրեսի հայ բավականին ազդեցիկ համայնքի հետ, առիթներ է ունեցել մասնակցելու համայնքային միջոցառումների։ Ինչպես արդեն տեղեկացրել ենք, Հռոմի նորընտիր…

ՀՅԴ Երիտասարդականի մասնակցութիւնը ԵԵԸԿ-ի համաշխարհային համագումարին

ՀՅԴ Բիւրոյի Երիտասարդական գրասենեակը տեղեկացնում է, որ թուականիս Մարտի 7-10-ին, Շուեդիայում տեղի ունեցաւ Եւրոհամայնքի Երիտասարդ Ընկերվարականների կազմաեկերպութեան* Համաշխարհային համագումարը։ ՀՅԴ Երիտասարդականը ԵԵԸԿ-ի անդամ է` դիտրոդի կարգավիճակով։ Համագումարին ՀՅԴ Երիտասարդականը մասնակցեց երկու հոգանոց պատուիրակութեամբ` Ազատուհի Սիմոնեան (Հայաստան) և Արէն Կերտեչեան (Ֆրանսիա)։ Համագումարին իր ողջոյնի տեսաուղերձն է յղել Եւրոպայի ընկերվարականների կուսակցութեան (PES) Նախագահ Սերգէյ Ստանիշևը։ Քառօրեայ նիստերի…

ՀՅ Դաշնակցությունը կողմ է միավորմանը` առանց որևէ հավակնության

«Մենք, փաստորեն, պատրաստ ենք ամենամեծ զիջումների: Օրինակ` մենք հարց չենք դնում, որ անպայման մեծամասնություն լինենք կամ առաջին տեղը մերը լինի: Պատրաստ ենք ցանկացած ֆորմատով միավորման, բայց դա նշանակում է, որ ուրիշ քաղաքական ուժեր պիտի մի քիչ իրենց ամբիցիաները սեղմեն»,-Henaran.am-ի հետ զրույցում ԲՀԿ-ի` իր շուրջն ընդհանուր առանցք ձևավորելու հայտարարության մասին ասաց ԱԺ ՀՅԴ խմբակցության պատգամավոր Վահան…

Վահան Հովհաննեսյանը այցելեց Րաֆֆի Հովհաննիսյանին

Հացադուլ հայտարարած Րաֆֆի Հովհաննիսյանին այս օրերին այցելում են բազմաթիվ քաղաքական, պետական, մշակութային գործիչներ: Այսօր` այն ժամանակ, երբ արդեն 2-րդ օրը հացադուլ հայտարարած Րաֆֆի Հովհաննիսյանը բացօթյա ասուլիս էր տալիս, Ազատության հրապարակ` նրան տեսակցելու եկավ նաեւ ՀՅԴ Բյուրոյի անդամ, ԱԺ ՀՅԴ խմբակցության պատգամավոր Վահան Հովհաննեսյանը: Ասուլիսից հետո վերջինս նստեց Րաֆֆի Հովհաննիսյանի հացադուլի նստարանին, ու մի քանի րոպե…

Ինչ որ հնարավոր է վերցնել, պետք է վերցնել. Վահան Հովհաննիսյան

Ավագանու ընտրություններին մասնակցելու համար ոչ իշխանական ուժերը պետք է միավորվեն, և դա հիմա ոչ միայն հնարավոր է, այլև անհրաժեշտ է. «Ա1+»-ի հյուրասրահում նշեց ՀՅԴ Բյուրոյի անդամ, ԱԺ պատգամավոր Վահան Հովհաննիսյանը: «Իշխանության նկատմամբ դիրքորոշման աստիճանները կարող են տարբեր լինել՝ մեկը իրենով չափում է՝ ալտերնատիվ, մյուսները՝ ընդդիմություն, բայց էս հարցը շատ կարևոր է, որովհետև դա էն դաշտն…

«Օգնիր եղբորդ» նախաձեռնությունը շարունակում է օգնել կարիքավոր սիրիահայ ընտանիքներին

«Օգնիր եղբորդ» նախաձեռնության աշխատանքները շարունակվում են` նյութական և բարոյական աջակցություն ցուցաբերելով Հայաստանում և Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունում հաստատված սիրիահայ ընտանիքներին: ԼՂՀ Քաշաթաղի շրջանում արդեն հաստատված 20 սիրիահայ ընտանիքների բնակարանաշինական խնդիրը հոգալու նպատակով դեռևս 2012-ի հոկտեմբերին «Օգնիր եղբորդ» նախաձեռնությունը 5 մլն դրամի փոխանցում էր կատարել «Քաշաթաղ» հիմնադրամին։ Այսօր արդեն բնակարանաշինության աշխատանքներն ավարտական փուլում են, և դրանք ամբողջացնելու…

ՀՅԴ ներկայացուցիչները հանդիպել են «Ժառանգություն» կուսակցության առաջնորդի հետ

Այսօր` մարտի 3-ին, նախագահի նախկին թեկնածու, «Ժառանգություն» կուսակցության առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանը եւ նրա շտաբի ներկայացուցիչ, ԱԺ «Ժառանգություն» խմբակցության ղեկավար Ռուբեն Հակոբյանը հանդիպել են ՀՅԴ Բիւրոյի ներկայացուցիչ Հրանտ Մարգարյանի եւ ՀՅԴ Հայաստանի Գերագույն Մարմնի ներկայացուցիչ Արմեն Ռուստամյանի հետ: Քննարկվել են երկրում ստեղծված քաղաքական ճգնաժամի հետ կապված հարցեր, դրանից դուրս գալու ուղիները:

Ղարաբաղն Ադրբեջանի կազմում` բացառապես խորհրդային իրականություն է

Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ հարաբերությունները տվյալ պահին ավելի լարված են, քան 1994 թվականին ստորագրված` հրադադարի մասին համաձայնագրից առաջ էր. լիտվական DELFI կայքին տված հարցազրույցում ասել է ԱԺ ՀՅԴ խմբակցության պատգամավոր Վահան Հովհաննիսյանը: Ըստ նրա` բանն այն է, որ հակամարտությունը հաճախ փորձում են ներկայացնել որպես երկու` իբր փոխադարձաբար անընդունելի, անհաշտ միջազգային նորմերի` ազգերի ինքնորոշման իրավունքի եւ…