Հ.Յ.Դ. Բիւրօ

Թուրք-հայկական հաշտութեան յանձնաժողովի նորագոյն ձախողութիւնը

ՀՅԴ Բւուրոյի Կարօ Արմենեան կ’անդրադառնայ Թուրք-Հայկական հաշտութեան յանձնաժողով»ի նորագոյն ձախողութեան: Հայ Դատ30.05.2003 -Շուրջ մէկ ամիս առաջ, հրապարակուեցաւ «Անցումային արդարադատութեան միջազգային կեդրոն»ի (ԱԱՄԿ) մէկ ուսումնասիրութիւնը «20րդ դարու սկիզբը տեղի ունեցած դէպքերու նկատմամբ Ցեղասպանութեան Ոճիրը Կանխարգիլելու եւ Պատժելու ՄԱԿ-ի համաձայնագրի կիրառելիութեան վերաբերեալ»: Ոմանք, Ամերիկայի Միացեալ Նահանգներու եւ Հայաստանի մէջ հայկական կարգ մը շրջանակներ, որոնք զօրավիգ կանգնած էին…

Հրանտ Մարգարյան. Մաքուր ենք, այդ պատճառով ուժեղ ենք

Հրանտ Մարգարյանի խոսքը Հ.Յ.Դ. նախընտրական ակտիվի հանդիպմանը: Հայաստանում մենք սկսեցինք գործել իբրեւ կուսակցություն եւ մեր շուրջը համախմբեցինք մարդկանց ու գործեցինք այնտեղ, որտեղ ավելի շատ պաշտպանության կարիք կար։ Դա Արցախն էր։ Մենք պայքարեցինք նաեւ Հայաստանում ազգային գաղափարախոսությունը տարածելով եւ նոր քաղաքական ուղի բացելով։ Մենք հալածվեցինք եւ զրկվեցինք ամեն ինչից, բայց երբեք չփոխեցինք մեր սկզբունքայնությունը, չկորցրեցինք մեր…

Հրանտ Մարգարյան. Երկրում անհրաժեշտ են փոփոխություններ

ՀՅԴ Բյուրոյի ներկայացուցիչ Հրանտ Մարգարյանի հարցազրույցը «Առավոտ»-ին -Դուք, թերեւս, կուսակցական միակ առաջնորդն էք, որ չէք զբաղեցնում համամասնական ցուցակի առաջին հորիզոնականը: Ինչո՞ւ այս բոլոր տարիներին չդարձաք Հայաստանի Հանրապետութեան քաղաքացի եւ ինչո՞ւ չփորձեցիք մտնել խորհրդարան: -Ես Հայաստանի Հանրապետութեան քաղաքացի եմ 1998 Օգոստոսից: Հինգ տարին դեռ չի լրացել, թէպէտ վերջերս տեղեկացայ, որ կարող էի դատական կարգով հարցը լուծել,…

ՀՀ Նախագահը պետք ունի համոզիչ քվեի

ՀՅԴ Բյուրոյի ներկայացուցիչ Հրանտ Մարգարյանի հարցազրույցը «Հայլուրից Դուրս» ծրագրին -Այսօր արդեն պարզ է, որ նախագահական ընտրությունները կունենան երկրորդ փուլ։ Ինչպե՞ս անցան ընտրությունները։ -Այս ընտրություններն աննախադեպ էին իրենց կազմակերպվածությամբ. լուրջ, հանգիստ եւ իսկապես ազատ, արդար ընտրություններ էին։ Այս ընտրությունները իսկապես տարբերվում էին Հայաստանում կայացած մյուս բոլոր ընտրություններից, աննախադեպ էին ժողովրդի ակտիվ մասնակցությամբ։ Պետք է շնորհակալություն հայտնեմ…

Հրանտ Մարգարյան. Դաշնակցության ուժի սնման միակ աղբյուրը հայ ժողովուրդն է

Հ.Յ.Դ. Բյուրոյի ներկայացուցիչ Հրանտ Մարգարյանի խոսքը Սիդնեյում հրավիրված կուսակցության 112-ամյակին նվիրված հանդիսությանը: Սիրելի՛ հայրենակիցներ, Հ.Յ.Դաշնակցության 112-ամյակի տոնն է այսօր: Հերթական հաշվետվության օր է: Մենք հաշվետու ենք երեք տասնյակից ավելի երկրներում ապրող մեր ժողովրդի եւ նրա առանձին հատվածների առջեւ: Հաշվետու ենք՝ մեր ստանձնած պարտավորությունների կատարման, մեր հայտարարած նպատակներին եւ սկզբունքներին հարազատ մնալու եւ գործելու համար: Դաշնակցությունը…

Ալբերտ Աճեմյան. Մոսկովյան քննարկումներ

ՀՅԴ Բյուրոյի անդամ Վահան Հովհաննիսյանը եւ Ալբերտ Աճեմյանը, ընկերակցությամբ ՀՅԴ Բյուրոյի Մոսկվայի գրասենյակի պատասխանատու Սեյրան Բաղդասարյանի, հանդիպումներ եւ քննարկումներ է ունեցել ռուս պաշտոնյաների ու քաղաքագետների հետ: Այցի արդյունքները գնահատում է Հ.Յ.Դ. Բյուրոյի անդամ Ալբերտ Աճեմյանը: -Ինչո՞վ էր պայմանավորված այդ հանդիպումը եւ ո՞ւմ նախաձեռնությամբ այն կայացավ: -Հանդիպումը կազմակերպվել էր ու կայացավ Ռուսաստանի Ռազմավարական հետազոտությունների ինստիտուտի հրավերով՝…

Հրանտ Մարգարյան. Հայոց պետականութիւնը ամենազօրեղ գրաւականն է մեր համազգային իղձերի իրականացման համար:

Ընկ. Հրանտ Մարգարեանի խօսքը Արեւելեան Ամերիկայում հրավիրուած Հ.Յ.Դ. 111անեակին նուիրուած հանդիսութեանը Սիրելի հայրենակիցներ,Սիրելի՛ ընկերներ, Հ.Յ.Դ. 110ամեակին նուիրուած իմ խօսքը ես աւարտեցի պարզ ձեւակերպումով՝ մենք շատ գործ ունենք։ Այսօր եւս կրկնում եմ նոյնը՝ ի տես մեր անկախ պետականութեան, մեր ժողովրդի Հայրենի եւ Արտերկրի հատուածների առջեւ ծառացած խնդիրների, ի տես աշխարհում ու մեր տարածաշրջանում ընթացող զարգացումների, ի…

Յայտարարութիւն

Թուրք-Հայկական Հաշտութեան Յանձնաժողով անուան տակ գործող տխրահռչակ խմբի հայ անդամների ստորագրութեամբ հրապարակուած 11 Դեկտեմբերի յայտարարութիւնը՝ յանձնաժողովի աշխատանքները դադրեցնելու առնչութեամբ, յապաղած խոստովանութիւն է յանձնաժողովի հայ մասնակիցների կողմից հռչակուած նպատակների ձախողման վերաբերեալ: Յանձնաժողովի հայ անդամները եւ նրանց հովանաւորող` ԱՄՆ-ում գործող ՙԱրմինիըն Ասեմպլի՚ն, պարտաւոր էին ի սկզբանէ տեսնել այն իրողութիւնը, որ այդ յանձնաժողովն օգտագործուելու է շրջանցելու համար Հայկական…

Ձեզ էլ են հասնելու

«Ակցիզային հարկի մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին Կառավարության ներկայացրած օրինագծի վերաբերյալ իր ելույթում ՀՀ ԱԺ ՀՅԴ խմբակցության ղեկավար Վահան Հովհաննիսյանն ասել է, որ իր կարծիքով նման օրինագիծ կարող էր առաջանալ միայն երկու դեպքում. առաջին՝ եթե խոշոր ներկրողները, որոնք բավական հզոր են մեր երկրում ինչ-որ անհայտ ձևով այնպես են շահագրգռել Կառավարությանը, որ նա…

Հայտարարություն

Ամբողջ աշխարհի հետ մենք եւս ցնցված ենք ի լուր եւ ի տես այն մեծ ողբերգության, որը տեղի ունեցաւ 2001 թվականի սեպտեմբերի 11¬ին գործված ոճրային հարձակումների հետեւանքով, Ամերիկայի Միացյալ Նահանգներում£ Ահաբեկչական այս արարքը, որի հետեւանքով հազարավոր անմեղ մարդիկ զոհվեցին, ոչ մի արդարացում չի կարող ունենալ: Դատապարտելով քաղաքակրթական ամեն չափանիշ եւ բարոյականության տարրական սկզբունքը ոտնահարած ահաւոր ոճիրը,…