Հ.Յ.Դ. Բիւրօ

Հաղորդագրութիւն

ՀՅԴ Լիբանանի Հայ դատի մարմինը լիբանանեան լրատուամիջոցներուն յղեց հետեւեալ հաղորդագրութիւնը. Կարգ մը լրատուամիջոցներ երկուշաբթի, 5 նոյեմբերին հրապարակեցին Ազրպէյճանի արտաքին գործոց նախարար Էլմար Մամետեարովի այն յայտարարութիւնը, թէ «ազրպէյճանական տարածքներու հայկական բռնագրաւումն ու բնակչութեան տեղահանումը մեզ կը մօտեցնէ պաղեստինցի ժողովուրդին` կրած տառապանքին տարողութեան»` աւելցնելով. «Ազրպէյճանցի ժողովուրդը դժուարագոյն պահերուն կը կանգնի պաղեստինցի ժողովուրդի կողքին: Մենք կը հասկնանք ձեր…

Մեր վիճակը բարդ է. ԱՄՆ-ն կշարունակի ճնշումները ՀՀ-ի վրա՝ Իրանի հարցում

«Իրանի հետ կապված իրավիճակը շատ մտահոգիչ է: Կարծում եմ՝ ԱՄՆ-ի կողմից ՀՀ-ի վրա ճնշումները կշարունակվեն, որպեսզի Իրանի հետ մեր հարաբերությունները նվազագույնի հասնեն: ԱՄՆ-ն է այդպես որոշել, իսկ թե որքանով է դա արդար, այլ հարց է: ԵՄ, օրինակ չի կիսում ԱՄՆ-ի մոտեցումը: Սա նշանակում է, որ ԱՄՆ-ն առանձին է կայացրել այն՝ ինչ-ինչ հաշվարկներից ելնելով»,-«Փաստարկ» մամուլի ակումբում…

Ամենայն Հայոց Կաթողիկոսն իր գոհունակությունն է հայտնել ՀՅԴ կեցվածքի վերաբերյալ

Նոյեմբերի 3-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք եւ Ամենայն Հայոց Կաթողիկոսը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում ընդունեց Հայ Յեղափոխական Դաշնակցություն կուսակցության պատվիրակությանը` գլխավորությամբ ՀՅԴ Բյուրոյի ներկայացուցիչ Հրանտ Մարգարյանի: Հանդիպմանը անդրադարձ կատարվեց հայրենի պետության առջեւ ծառացած մարտահրավերներին, ազգային-եկեղեցական կյանքը հուզող խնդիրներին, ազգային ինքնության եւ արժեհամակարգի պահպանությանն ուղղված քայլերին: Խոսվեց նաեւ ժողովրդի կյանքում Եկեղեցու առաքելության առավել աշխուժացմանն ուղղված…

ՀՄԸՄի Հարիւրամեակի Շքեղ Հանդիսութիւն Կլենտէյլի Մէջ

Կիրակի, 28 Հոկտեմբերի երեկոյեան ժամը 5ին, Կլենտէյլ «Հայ սքուլ»ի հանդիսասրահին մէջ մեծ շուքով տեղի ունեցաւ մէջ, ՀՄԸՄի 100ամեակին նուիրուած բազմաթիւ նախաձեռնութիւններու եզրափակիչ հանդիսութիւնը: Ներկայ էին թեմի առաջնորդ Մուշեղ արք. Մարտիրոսեան, նահանգային ծերակուտական Էնթընի Փորթանթինօ, Լոս Անճելըս գաւառի վերահսկիչ Քեթրին Պարճըր, Կլենտէյլի քաղաքապետ Զարեհ Սինանեան եւ քաղաքա-պետական խորհուրդի անդամներ Փօլա Տիվայն եւ Վարդան Ղարպետեան, ՀՅԴ Բիւրոյի…

Սպառողը պետք է առաջիկա ամիսներին գազի և հոսանքի սակագնի նվազում չակնկալի

yerevan.today-ի հարցերին պատասխանում է ՀՅԴ Բյուրոյի տնտեսական հետազոտությունների գրասենյակի պատասխանատու, տնտեսագետ Սուրեն Պարսյանը: Ասել, որ պետք է գազի սակագինը նվազի և չասել՝ ինչի հաշվին, պոպուլիստական մոտեցում է. Սուրեն Պարսյան 

Հայ Օգնութեան Միութիւնը արժէք է

ՀՅԴ Բիւրոյի անդամ, Դոկտ. Վիգէն Եագուպեանի Խօսքը՝ ՀՕՄի Օրուան Տօնախմբութեան Ինծի համար համեստացնող հանգամանք է ՀՕՄի Օրուան այս պանծալի առիթով ներկայանալ իբրեւ բանախօս: Այո՛, ոչ միայն այն յստակ պատճառով, որ իբրեւ այր մարդ տակաւին շա՜տ բան ունիմ սորվելիք կնոջական այս վիթխարի կազմակերպութենէն, բայց նաեւ այն հոգեվիճակին իբրեւ արդիւնք՝ ուր ձեռք բերուած արդիւնքներու քանակը եւ որակը…

Համաներումը դրական երևույթ է

Այսօր խորհրդարանը քննարկեց և առաջին ընթերցմամբ ընդունեց «Համաներման մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին նախագիծը: Այն ընդունվեց 72 կողմ ձայնով: ՀՅԴ Բյուրոյի քաղաքական ներկայացուցիչ, ԱԺ ՀՅԴ խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանը Yerkir.am-ի հետ զրույցում նշեց, որ համաներումը միշտ էլ դրական երևույթ է, որովհետև մարդասիրական ակցիա է, և բնական է, որ իրենք կողմ էին քվեարկելու: «Իհարկե, տուժողների իրավունքները…

Դեկտեմբերին ունենալու ենք երկու ելք՝ երկուսն էլ մեր երկրի համար ոչ նորմալ

ԱԺ ՀՅԴ խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանը խորհրդարանում լրագրողների հետ զրույցում նշեց, որ արտահերթ ընտրություններին մասնակցելու ՀՅԴ ցուցակը դեռ որոշված չէ, որոշված չէ նաև, թե ով է գլխավորելու նրանց ցուցակը: Հարցին` հնարավո՞ր է ցուցակում լինեն անակնկալ անուններ, Ռուստամյանը պատասխանեց, որ անակնկալներով լի է կյանքը, այո, կարող են նաև այդպիսի անակնկալներ լինել: Դիտարկմանը` ԱԺ «Ծառուկյան» խմբակցության պատգամավոր…

Բոլթոնի այցելությունը Հայաստան մտահոգիչ է

«Երկիր Մեդիա» հեռուստաընկերության «Երկրի հարցը» հաղորդման հյուրն է ՀՅԴ Բյուրոյի անդամ, ՀՅԴ Բյուրոյի Հայ Դատի և քաղաքական հարցերի գրասենյակի պատասխանատու Կիրո Մանոյանը Թեմա՝ Բոլթոնի երևանյան այցը

Արմեն Ռուստամյանը` ԸՕ նախագծի չընդունվելու մասին

Սովոր ենք, որ Թիֆլիսում էլ, օրինակ, կառք շուռ գա, մեղավորը ՀՅԴ-ն է, մեզ դրանով չեն զարմացնի. խորհրդարանում լրագրողների հետ զրույցում ասաց ԱԺ ՀՅԴ խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանը` անդրադառնալով հարցին` արդյո՞ք իրենց խմբակցությունը չտապալեց ԸՕ փոփոխությունների նախագծի ընդունումը: «Մարդիկ պետք է սովորեն իրենց սխալները շտկել, այլ ոչ թե փորձեն դրանք ուրիշներին վերագրել»,- ասաց նա: Ռուստամյանի խոսքով`…