Հ.Յ.Դ. Բիւրօ

ՀՅԴ-ն խորհրդարանական բոլոր ուժերին առաջարկում է ընդհանուր սեղանի շուրջ նստել

ՀՅԴ տարածած հայտարարության հրապարկումից հետո, մեր գործընկերուհի Իզաբելլա Հովհաննիսյանը փորձել է առավել բացել փակագծերը եւ Դաշնակցության ներկայացուցիչներից պարզել իրենց առաջարկի մանրամասները։ Դաշնակցության Բյուրոյի քաղաքական ներկայացուցիչ Արմեն Ռուստամյանը հստակեցրել է, որ առաջարկում են ընդհանուր սեղանի շուրջ նստել խորհրդարանական բոլոր ուժերին, իսկ «Ելք» դաշինքի դեպքում հնարավորություն տալ, որ մաս կազմող 3 կուսակցությունները առանձնաբար կարողանան աթոռի իրավունք ունենալ։…

Բարքերը փոխելու համար անհրաժեշտ է նախևառաջ կարգերը փոխել

ՀՀ ԱԺ ՀՅԴ խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանի ելույթը Ազգային ժողովի հատուկ նիստին՝ վարչապետի ընտրության հարցի քննարկման ժամանակ Հարգելի գործընկերներ, Հարգելի պարոն Սարգսյան, Մեր դիրքորոշումը Ձեզ առաջադրելու հետ կապված հիմնավորված է ոչ միայն նրանով, որ դրա համար կան բոլոր անհրաժեշտ իրավաքաղաքական հիմքերը՝ պայմանավորված ԱԺ ընտրություններին ՀՀԿ արձանագրած արդյունքներով և այն հանգամանքով, որ կոալիցիա կազմավորելու մասին հուշագրով…

ՀՀ սահմանների ուղղությամբ կրակելը կրակի հետ խաղ անել է

ՀՅԴ Բյուրոյի անդամ, Հայ Դատի և քաղաքական հարցերի գրասենյակի պատասխանատու Կիրո Մանոյանը թեև հիմք չի տեսնում, որ Ադրբեջանը Նախիջևանի կողմից ռազմական գործողությունների կգնա, բայց կարծում է, որ ամեն ինչին միշտ պետք է պատրաստ լինել: «Նախիջևանի կողմից Ադրբեջանի ռազմական գործողություններն այլ նշանակություն ունեն, քան Արցախի շփման գծի երկայնքով Ադրբեջանի կողմից ռազմական գործողությունները: Նկատի ունեմ, որ Նախիջևանի…

Հավատում եմ, Փաշինյանը թույլ չի տա, որ այս ամենը արյունահեղության վերածվի

Քաղաքական գործընթացներ են, բայց դրանք պետք է մնան քաղաքական տրամաբանության մեջ. որպես վարչապետ` Սերժ Սարգսյանի թեկնածության պաշտոնապես առաջադրումից հետո լրագրողների հետ զրույցում հայտարարեց ԱԺ ՀՅԴ խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանը` անդրադառնալով ընդդիմության ցույցերին: «Ես երբեք դեմ չեմ եղել ընդդիմության որևէ ակտիվության, բայց միշտ կոչ եմ արել ընդդիմությանը, նկատի ունենալով նախկին փորձերը, հնարավորինս ամեն ինչ անել, որպեսզի…

Եթե տարածաշրջանում երկարատև պատերազմներ լինեն, չի բացառվում, որ Ադրբեջանը կօգտվի իրավիճակից

Ռուսաստանը բավական ինքնազսպվածություն ցուցաբերեց և չընկավ ԱՄՆ-ի, Մեծ Բրիտանիայի և Ֆրանսիայի թակարդը, ինչն ավելի բարդ և ծանր հետևանքներ կունենար. լրագրողների հետ զրույցում ասաց ՀՅԴ Բյուրոյի անդամ, ՀՅԴ Հայ դատի և քաղաքական հարցերի գրասենյակի ղեկավար Կիրո Մանոյանը: Նա նշեց նաև, որ Սիրիայի հետ կապված վերջին օրերի գլխավոր իրադարձությունը Մեծ Բրիտանիայի և Ֆրանսիայի կողմից ռմբակոծումն էր և…

Որևէ երկրում նման գործողությունները օրինական չեն համարվում

ԱԺ ճեպազրույցների ժամին ՀՅԴ Բյուրոյի քաղաքական ներկայացուցիչ, ՀՅԴ խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանը նշեց, որ հեշտությամբ է հասել աշխատավայր, թեև Երևանի փողոցներում երթևեկության կաթվածահար է եղած: «Այն, ինչ կատարվում է, ես առիթ ունեցել եմ գնահատելու: Ընդդիմությունը միշտ պիտի փորձի աշխատել օրենքի շրջանակներում, եթե օրենքից դուրս է գալիս, իշխանությանը թույլ է տալիս աշխատել այն զինանոցով, որով թույլատրվում…

Սա հասունացած, նախապատրաստած համաձայնագիր է

Խորհրդարանում ՀՀ-ԵՄ համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագիրը վավերացնելու հարցի քննարկման ժամանակ ՀՅԴ խմբակցության անունից ելույթ ունեցավ խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանը: «Դաշնակցությունն առաջին իսկ օրվանից ողջունել է այս համաձայնագիրը: Երբ դեռ համաձայնագիրը կնքված չէր, բայց երևում էր, որ միջազգային քաղաքականության մեջ տեղի են ունենում լուրջ փոփոխություններ, մենք այդ պահից ակնկալում էինք, որ, ի վերջո, դա պետք…

Եթե կարողանայի վարչապետի թեկնածու ընտրել, դաշնակցականի կընտրեի

Անձը բավական խոստումնալից է. ՀՀ նորընտիր 4-րդ նախագահ Արմեն Սարգսյանի երդման արարողությունից հետո լրագրողների հետ զրույցում ասաց ՀՅԴ Բյուրոյի ներկայացուցիչ Հրանտ Մարգարյանը: «Ճիշտ է` Հանրապետական կուսակցության թեկնածուն է, բայց հանրապետական չէ: Անձը, որ որոշվել է, շատ քաղաքականացված էլ չէ: Այդ առումով` կարծում եմ, որ ճիշտ մոտեցում է»,- ասաց նա: Մարգարյանը նաև կարծիք հայտնեց, որ Արմեն…

Նախագահի լիազորությունները սահմանափակ են, բայց եթե հեղինակությունը պահի, մեծ ազդեցություն կունենա

ՀՅԴ Բյուրոյի անդամ, ՀՅԴ Բյուրոյի Հայ դատի և քաղաքական հարցերի գրասենյակի պատասխանատու Կիրո Մանոյանի կարծիքով` նախագահների գործառույթների մեջ կա տարբերություն: Ըստ նրա` նույնիսկ երդման մեջ փոփոխություն կա: Այս մասին նախագահ Արմեն Սարգսյանի երդման արարողությունից հետո նա ասաց լրագրողներին: «Երդման մեջ կարևորում եմ այն, որ նախագահը պատասխանատվություն է ստանձնում նաև համազգային հարցերի լուծման ուղղությամբ, և հիմնական…