Հ.Յ.Դ. Բիւրօ

Դավիթ Լոքյանն ընդունել է Հայաստանում Ֆրանսիայի արտակարգ և լիազոր դեսպանին

ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարար Դավիթ Լոքյանն այսօր ընդունել է Հայաստանում Ֆրանսիայի արտակարգ և լիազոր դեսպան Ջոնաթան Լաքոտի գլխավորած պատվիրակությանը: Ողջունելով դեսպանին` նախարար Լոքյանն ասել է, որ իր համար հաճելի է Ֆրանսիայի պետության ներկայացուցչի հետ հանդիպումը, քանի որ, բացի երկու ժողովուրդների միջև առկա ջերմ հարաբերություններից, նաև արդյունավետ է Հայ-ֆրանսիական ապակենտրոնացված համագործակցությունը, որը միտված է…

Բոլորիս նպատակը բովանդակային եւ ճիշտ աշխատաոճ մշակելն է

Փետրվարի 14-ին Արագածոտնի մարզպետ Աշոտ Սիմոնյանի մոտ կայացած խորհրդակցությանը քննարկվեցին աշխատանքային ընթացիկ հարցեր: Ստորաբաժանումների ղեկավարները ներկայացրին կառավարության, պետական գերատեսչությունների կողմից ստացված հանձնարարությունների կատարման ընթացքը: Մասնավորապես անդրադարձ եղավ Մեծաձորի դպրոցի լուծարմանը: Նշվեց, որ գործընթացը բնականոն հունի մեջ է: Դպրոցի երկու աշակերտի՝ Վ. Բազմաբերդի դպրոց տեղափոխման համար հատկացվել է փոխադրամիջոց: Քննարկվեցին նաեւ հանրությանը հաշվետվություններ ներկայացնելու համար ժամանակացույց…

ՀՅԴ Անգարայի մէջ մասնակցեցաւ Թուրքիոյ Ժողովուրդներու Ժողովրդավարական Կուսակցութեան (HDP) Երրորդ Համագումարին

Կիրակի, 11 Փետրուար 2018֊ին, Անգարայի մէջ գումարուեցաւ Թուրքիոյ քրտամէտ Ժողովուրդներու Ժողովրդավարական Կուսակցութեան (HDP) Երրորդ Համագումարը։ Ժողովը կը գումարուէր HDP֊ի համար ծանր պայմաններու մէջ։ Մէկ տարիէն աւելի է, որ ձերբակալուած են կուսակցութեան հազարաւոր գործիչներ, ներառեալ՝ կուսակցութեան երկու համանախագահները, Թուրքիոյ խորհրդարանին անդամ աւելի քան տասնեակ մը պատգամաւորներ եւ ժողովուրդին կողմէ ընտրուած բազմաթիւ գիւղապետեր։ Ժողովի նախօրէին եւս Թուրքիոյ…

Ռեյտինգային ընտրակարգը չի կարող պատճառ դառնալ «ՀՀԿ-ՀՅԴ» համագործակցության հուշագիրը չեղյալ հայտարարելու

Ռեյտինգային ընտրակարգը չի կարող պատճառ դառնալ «ՀՀԿ-ՀՅԴ» համագործակցության հուշագիրը չեղյալ հայտարարելու. ԱԺ ճեպազրույցների ժամանակ հայտարարեց ՀՅԴ Բյուրոյի քաղաքական ներկայացուցիչ, ՀՅԴ խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանը՝ պատասխանելով այն հարցին, թե տեղին են այն դիտարկումները, թե ռեյտինգային ընտրակարգի շուրջ ՀՀԿ-ի և ՀՅԴ-ի միջև տարաձայնություններ կան, և հնարավո՞ր է՝ այն դառնա կոալիցիոն գործընկերների քաղաքական ապահարզանի պատճառ: «Բանակցությունների փուլում սեպարատ…

Ռեյտինգային համակարգը ժողովրդավարական չէ

ՀՅԴ Բյուրոյի քաղաքական ներկայացուցիչ, ԱԺ-ում Դաշնակցություն խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանը «Արմենիա» հեռուստաընկերության «Ռ-էվոլյուցիա» հաղորդման եթերում, անդրադառնալով այն հարցին, թե ժամանակին կողմ քվեարկելով ռեյտինգային ընտրակարգ ներկայացնող օրենսգրքին, հիմա ինչու են հանդես գալիս այն փոփոխելու առաջարկով, նշել է. «Մեզ համար շատ կարևոր էր ընտրական գործընթացների նկատմամբ հանրային վստահությունը մեծացնելու խնդիրը, և մենք հանուն կոնսենսուսի կողմ քվեարկեցինք Ընտրական…

Բակո Սահակյանն ընդունել է ՀՅԴ Բյուրոյի ներկայացուցիչ Հրանտ Մարգարյանին

Բակո Սահակյանն ընդունել է ՀՅԴ Բյուրոյի ներկայացուցիչ Հրանտ Մարգարյանին Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը փետրվարի 10-ին ընդունել է ՀՅԴ Բյուրոյի ներկայացուցիչ Հրանտ Մարգարյանին: Հանդիպման ընթացքում, որին մասնակցել է նաև ՀՅԴ Արցախի կենտրոնական կոմիտեի ներկայացուցիչ Դավիթ Իշխանյանը, քննարկվել են ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության կարգավորմանը և ներհայկական գործընթացներին վերաբերող մի շարք հարցեր:

Աշխատանքային իրավունքների պաշտպանության գրասենյակ. անվճար ծառայություններ՝ աշխատանքային իրավունքների գծով

Այսուհետ Երևանի Շենգավիթ վարչական շրջանում՝ Մանանդյան 20 հասցեում, կգործի Աշխատանքային իրավունքների պաշտպանության գրասենյակ: Գրասենյակի ստեղծման նախաձեռնությամբ հանդես է եկել ՀՅԴ «Հրայր Մարուխեան» հիմնադրամը: Աշխատանքային հիմնական իրավունքների մասին իրազեկում, աշխատանքային վեճերի դեպքում դատական հայցերի պատրաստում, աշխատողների համար փաստաբանական անվճար ծառայություն՝ աշխատանքային վեճերի գծով (չվճարված աշխատավարձ, աշխատանքից անօրինական ազատումներ և այլն), զբաղվածության պետական ծառայության տարածքային կենտրոններ ուղղորդելու…

Մեր տեսակետից չենք հրաժարվի

ՀՅԴ Բյուրոյի քաղաքական ներկայացուցիչ, ԱԺ ՀՅԴ խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանը հավաստիացնում է, որ ռեյտինգային ընտրակարգի շուրջ ՀՅԴ-ի և ՀՀԿ-ի տարաձայնությունները երկու կուսակցությունների հարաբերությունների վատացման չեն հանգեցնի: «Այդպիսի բան գոյություն չունի, հարաբերությունների վատացման խնդիր գոյություն չունի, ամեն ինչ պետք է տեղի ունենա կարգավորված, մեխանիզմների մշակման դաշտում: Սրանք բոլորը նախատեսված են բուն կոալիցիոն հուշագրով, որից դուրս Դաշնակցությունը…

Քննարկումներ անպայման կլինեն

ՀՅԴ Բյուրոյի քաղաքական ներկայացուցիչ, ՀՅԴ խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանը կարծում է, որ Ընտրական օրենսգրքի ռեյտինգային ընտրակարգի վերաբերյալ քննարկումները ՀՀԿ-ի հետ հեռակա կարգով սկսվել են։ Հարցն առայժմ բարձրաձայնում են լրատվամիջոցներով, թե երբ կոալիցիոն գործընկերներն այն դեմ առ դեմ կքննարկեն, դեռ պարզ չէ։ Ամեն դեպքում՝ ՀՀԿ-ում էլ չեն հերքում, որ քննարկումներ կսկսվեն, իսկ թե որքանով այն կվերանայվի,…

Պետք է անցնենք կրթական ծրագրերի արմատական բեռնաթափման

ԱԺ-ում կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ ՀՀԿ-ական պատգամավոր Ռուզաննա Մուրադյանը ԿԳ նախարար Լևոն Մկրտչյանից հետաքրքրվեց՝ կա՞ դասացուցակ կազմելու կարգ՝ հաշվի առնելով վերջին շրջանում առողջապահության նախարարության կողմից ներկայացվող պահանջները /երեխաների պայուսակի քաշի և այլնի վերաբերյալ/: Լևոն Մկրտչյանը պատասխանեց, որ ուսումնական տարվա յուրաքանչյուր փուլում կրթության և առողջապահության նախարարները փորձում են կարգավորել գործընթացը, և առաջին անգամ չէ, որ համագործակցում…