Հ.Յ.Դ. Բիւրօ

Վարչապետը ծանոթացել է ՀՀ բնապահպանության նախարարության 2017 թ. գործունեությանը

Վարչապետ Կարեն Կարապետյանն այսօր այցելել է ՀՀ բնապահպանության նախարարություն՝ ծանոթանալու 2017 թ. գերակա խնդիրների կատարման և միջոցառումների իրականացման արդյունքներին, ինչպես նաև 2018 թ. անելիքներին: Նախարար Արծվիկ Մինասյանը զեկուցել է, որ 2017 թ. կառավարության գործունեության ծրագրով նախատեսված 21 միջոցառում իրականացվել է սահմանված ժամկետում, 17-ի վերաբերյալ կա արդեն կառավարության համապատասխան որոշում, 4-ը շահագրգիռ գերատեսչությունների հետ քննարկման փուլում…

Տարածքային, ռեյտինգային ընտրակարգից պետք է հրաժարվել, այն արդար չէ

Տարածքային, ռեյտինգային ընտրակարգից պետք է հրաժարվել: Լրագրողների հետ զրույցում ասաց ՀՅԴ Բյուրոյի քաղաքական ներկայացուցիչ, Հայ Յեղափոխական Դաշնակցություն խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանը: «Սա ռեյտինգ է տարածքների, ոչ թե անձանց, դրանից հրաժարվել է պետք»,- ասաց նա: Դիտարկմանը, թե «Ծառուկյան» խմբակցությունն այսօր նման նախաձեռնությամբ է հանդես եկել՝ հրաժարվել գործող ընտրակարգից, Արմեն Ռուստամյանն ասաց, որ իրենք շատ վաղուց են…

Մակրոնը հստակ պատկերացնում է՝ Արցախը հայ ժողովրդին է պատկանում

ՀՅԴ Բյուրոյի անդամ, Ֆրանսիայում հայկական ընկերությունները համակարգող խորհրդի համանախագահ Մուրադ Փափազյանի խոսքով՝ Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը Արցախը միայն հայկական է պատկերացնում։ Նա Tert.am-ի հետ զրույցում նկատեց, որ հունվարի 30-ին իր համանախագահությամբ գործող խորհրդի կազմակերպած ընթրիքին Մակրոնի պատասխանն իր հրավերքին՝ միասին գնալ Արցախ, հստակ էր: «Նա պատասխանեց՝ չի կարող գալ հիմա, որովհետև Ֆրանսիան համանախագահ է, դա…

Դամասկոսի միջազգային օդակայանին մէջ Սոչիի պատուիրակութիւնը փոխադրող օդանաւը հրթիռակոծուեցաւ

Այսօր առաւօտ, Սոչիի պատուիրակութեան առաջին խումբը փոխադրող օդանաւը Դամասկոսի միջազգային օդակայան էջք կատարած պահուն, զինեալ ահաբեկչական խմբաւորումներուն կողմէ հրթիռակոծուեցաւ։ Պատուիրակութեան մաս կազմող Սուրիոյ խորհրդարանի երեսփոխան Ժիրայր Րէիսեան «Գանձասար»ին ըսաւ. «Օդանաւին էջք կատարած պահուն, առաջին հրթիռը ինկաւ օդանաւէն քանի մը մեթր անդին, ապա երկու հրթիռներ եւս թիրախ դարձուցին օդանաւը։ Բարեբախտաբար վիրաւորուողներ չեղան։ Օդանաւն ալ չվնասուեցաւ: Ապահովական…

ՀՅԴ Բյուրոյի և Գերագույն մարմնի համատեղ նիստի հայտարարությունը

2018թ. փետրվարի 1-ին տեղի ունեցավ ՀՅԴ Բյուրոյի և ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմնի հերթական՝ արդեն երրորդ ընդլայնված նիստը: Օրակարգի գլխավոր թեման քաղաքական կոալիցիայի շուրջ մեկամյա գործունեությունն էր՝ առկա ձեռքբերումների, բացերի ու թերությունների գնահատումը, նաև առաջիկա անելիքների ու մարտահրավերների արձանագրումը, դրանք հաղթահարելու պատասխանատու աշխատանքի կարևորումը: Ներկայացված զեկույցների և քննարկման արդյունքում կատարվեցին հետևյալ հաստատումները. 1. Անցումը խորհրդարանական կառավարման…

ՀՅԴ Բիւրոյի անդամ ընկ. Մուրատ Փափազեանի խօսքը Ֆրանսահայ Կազմակերպութիւններու Համակարգող Խորհուրդի (CCAF) տարեկան ընթրիքի ժամանակ

Պարոն Նախագահ, Ֆրանսահայ Կազմակերպութիւններու Համակարգող Խորհուրդը ուրախ է ձեզ ընդունելու իր այս տարուան ընթրիքին: Արա Թորանեան եւ ես, որ պատիւն ունինք համանախագահելու ՖԿՀԽ-ը, շրջապատուած ենք ազգային գրասենեակով մը, որուն անդամները ներկայ են այստեղ : Բոլորս միասին ձեզի բարի գալուստ կը մաղթենք: Հանրապետութեան Նախագահին ներկայութիւնը ՖԿՀԽ-ի ընթրիքին եւ 24 Ապրիլի ոգեկոչման ձեռնարկներուն աւանդութիւն մը դարձած են…

Աշոտ Սիմոնյանի մոտ կայացավ աշխատանքային հերթական խորհրդակցությունը

Հունվարի 31-ին Արագածոտնի մարզպետ Աշոտ Սիմոնյանի մոտ կայացավ աշխատանքային հերթական խորհրդակցությունը՝ մարզպետի տեղակալների, աշխատակազմի ղեկավարի, մարզպետի օգնականների եւ կառուցվածքային ստորաբաժանումների ղեկավարների մասնակցությամբ: Ներկայացվեցին տարվա առաջին ամսվա ընթացքում կատարված աշխատանքները, որոնք բխում են ՀՀ վարչապետի, կառավարության, նախարարությունների կողմից ստացված հանձնարարականներից, գրություններին տրվող պատասխաններից: Առանձնակի քննարկում եղավ մարզպետի կողմից տրված հանձնարարականների կապակցությամբ: Ոլորտների պատասխանատուները ներկայացրին աղբահանության գործընթացին,…

Էմանուել Մակրոնի հետ նոր կապեր հաստատելը շատ դրական է

Դրական շեշտադրումներ՝ դրական ակնկալիքներով. Ֆրանսիայի հայկական կազմակերպությունների համակարգող խորհրդի կազմակերպած ամենամյա ընթրիքի անցկացումն այսպես բնորոշեց ՀՅԴ Բյուրոյի անդամ, Ֆրանսիայի հայկական կազմակերպությունների համակարգող խորհրդի համանախագահ Մուրադ Փափազյանը: «Հետաքրքրական երեկո էր, որովհետև առաջին պաշտոնական մեր հանդիպումն էր Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի հետ: Նրա հետ նոր կապեր հաստատելը շատ դրական է: Նախագահի առջև մեր խոսքը ներկայացրեցինք Թուրքիայի, Ադրբեջանի,…

Արմեն Սարգսյանը կարող է հայությունն միավորելու գործընթաց իրականացնել

ՀՅԴ Բյուրոյի քաղաքական ներկայացուցիչ, ԱԺ ՀՅԴ խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանն այսօր ՀՀ 4-րդ նախագահի Հանրապետական կուսակցության թեկնածու Արմեն Սարգսյանի հետ ՀՅԴ-ի ներկայացուցիչների հետ հանդիպումից հետո պատասխանելով լրագրողների հարցերին ասաց, որ Սարգսյանի առաջադրման հետ կապված հարցերն են քննարկել: «Խոսել ենք մեր պատկերացումների մասին, այս նոր էջը, որ պետք է բացվի Հայաստանի համար: Խորհրդարանական համակարգում, ըստ էության,…

Արմեն Սարգսյանը հանդիպել է ՀՅԴ ներկայացուցիչների հետ

ՀՅԴ Բյուրոյի գրասենյակում ընթանում է ՀՀԿ-ի կողմից առաջադրված նախագահի թեկնածու Արմեն Սարգսյանի և ՀՅԴ Բյուրոյի և ԳՄ ներկայացուցիչների միջև հանդիպումը: Նախքան հանդիպման մեկնարկը Սարգսյանը լրագրողների հետ զրույցում չհստակեցրեց՝ կընդունի՞ արդյոք Սերժ Սարգսյանի առաջարկը: «Կհանդիպեմ բոլոր կուսակցությունների հետ, որոնք ներկայացված են ԱԺ-ում, նաև ԱԺ–ից դուրս բոլոր կուսակցությունների, ՀԿ-ների, մշակութային, գիտական, կրթական համակարգերի ներկայացուցիչների հետ: Դրանից հետո…