Հ.Յ.Դ. Բիւրօ

ՀՅԴ Մասնակցեցաւ Եւրոպական Ընկերվարական Կուսակցութեան Խորհուրդի Ժողովին

Եւրոպական Ընկերվարվարական Կուսակցութեան (Party of European Socialists, PES) Խորհուրդի ժողովը տեղի ունեցաւ 1-2 Դեկտեմբեր 2017-ին, Փորթուկալի մայրաքաղաք Լիզպոնի մէջ, հիւրնկալութեամբ Փորթուկալի Ընկերվար կուսակցութեան։ Ժողովին մասնակցեցան շուրջ 500 մասնակիցներ՝ պատգամաւորներ, հրաւիրեալներ եւ ակտիւիստներ։ ՀՅԴ-ի կողմէ Խորհուրդի ժողովին մասնակցեցաւ ՀՅԴ Բիւրոյի անդամ, Հայ Դատի կեդրոնական գրասենեակի պատասխանատու Կիրոյ Մանոյեանը։ Ժողովի բնաբանն էր «Յառաջդիմական Եւրոպա՝ վերանորոգում»։ Ժողովը քննարկեց…

ՀՀ-ԵՄ համաձայնագրի ստորագրմամբ Ադրբեջանի մի շարք փաստարկներ չեզոքացվեցին

ՀՅԴ Բյուրոյի քաղաքական ներկայացուցիչ, ԱԺ ՀՅԴ խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանի կարծիքով՝ Հայաստանի և Եվրամիության միջև ստորագրված համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագիրը հնարավորություններ է տալիս ԵՄ-ի հետ խորացնել նաև տնտեսական հարաբերությունները: Միաժամանակ, նա Tert.am-ի հետ զրույցում համաձայնեց այն տեսակետի հետ, որ շրջանակային համաձայնագրում տնտեսական հատվածը՝ ՀՀ-ԵՄ ասոցացման համաձայնագրի հետ համեմատած, ավելի քիչ է: Ռուստամյանը գտնում է,…

Շիրակի մարզպետը վարչապետին է ներկայացրել հանձնարարականների կատարման ընթացքը

ՀՀ Շիրակի մարզում սեպտեմբերի 1-ին տեղի ունեցած խորհրդակցության ժամանակ ներկայացված հանձնարարականների կատարման ընթացքն այսօր վարչապետ Կարեն Կարապետյանին է ներկայացրել Շիրակի մարզպետ Արթուր Խաչատրյանը: Անդրադառնալով գյուղատնտեսության ոլորտին՝ Արթուր Խաչատրյանը նշել է, որ մարզում ձևավորվում է նոր մշակույթ, և նոր ուղղություններն էապես տարբերվում են գոյություն ունեցողներից. մասնավորապես՝ այժմ արդեն քննարկվում են բարձրարժեք գյուղատնտեսության զարգացման հեռանկարները: Այդ նպատակով…

Արծվիկ Մինասյանը հանդիպել է Հայաստանում Ֆրանսիայի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպանին

ՀՀ բնապահպանության նախարար Արծվիկ Մինասյանը հանդիպել է Հայաստանում Ֆրանսիայի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Ժոնաթան Լաքոտի գլխավորած պատվիրակությանը, որի կազմում են եղել նաև դեսպանի խորհրդական Ալեք Բուրտուան և դեսպանատան աշխատակից Կլեր Լյուֆիշեղը: Հանդիպմանը մասնակցել են նաև ՀՀ բնապահպանության նախարարի առաջին տեղակալ Էրիկ Գրիգորյանը, խորհրդականներ Արծրուն Պեպանյանը, Վահագն Խաչատրյանը և համապատասխան ստորաբաժանումների ղեկավարներ: Ողջունելով պատվիրակության անդամներին`…

Երևանում չինական դպրոցը՝ հանդիպման առանցքում

ՀՀ կրթության և գիտության նախարար Լևոն Մկրտչյանն այսօր աշխատանքային հանդիպում է ունեցել Հայաստանում Չինաստանի ժողովրդական Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Թիան Էրլունի հետ: Հանդիպման հիմնական առանցքում եղել են Երևանում չինական դպրոցի և Կոնֆուցիուսի կենտրոնի գործունեության և հետագա ընդլայնմանը նվիրված հարցեր: Նախարար Լևոն Մկրտչյանը շնորհակալություն հայտնելով Չինաստանի կառավարությանը Երևանում չինական դպրոցի կառուցմանը ցուցաբերող գործնական աջակցության համար՝…

Այն, ինչ ստորագրել ենք չի մնա թղթի վրա

Հայաստանի և Եվրամիության միջև ստորագրված Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի կետերի կյանքի չկոչելը կնշանակի կյանքի չկոչել Սահմանադրությունը: Tert.am-ի հետ զրույցում նման տեսակետ հայտնեց ԱԺ ՀՅԴ խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանը: Նա նկատեց, որ այսօրվա մեծամասնությունը նախորդ մեծամասնության նման կառավարվող մեծամասնություն չէ, այսինքն՝ նախորդ մեծամասնությունն ամբողջությամբ թելադրվում էր նախագահականից, իսկ հիմա վարչապետն է կապված մեծամասնությունից: – Պարո՛ն…

Առաջիկա ամիսների ընթացքում շատ բան կփոխվի

ՀՅԴ Բյուրոյի քաղաքական ներկայացուցիչ, ԱԺ ՀՅԴ խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանը Henaran.am-ի հետ զրույցում անդրադառնում է Հայաստանի և Եվրամիության միջև ստորագրված Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագիր կետերը կյանքի կոչելուն, սրա հետ կապված ներքաղաքական զարգացումներին, 2018 թվականի վարչապետի թեկնածուին: – Պարո՛ն Ռուստամյան, իհարկե, ստորագրվեց ՀՀ-ԵՄ շրջանակայի համաձայնագիրը, սակայն մի քանի պահանջներ, բնականաբար, դրվելու են Հայաստանի առաջ՝ ժողովրդավարության…

Այն, ինչ Հայաստանում կոչվում է ազգ-բանակ, ես կկոչեի համաժողովրդական բանակ

Հարավային Ամերիկայի հայաշատ գաղութներ այցելությունների շրջանակում ՀՅԴ Բյուրոյի ներկայացուցիչ Հրանտ Մարգարյանը հարցազրույց է տվել Ուրուգվայի «Կոմիտաս» ռադիոկայանին: Կարո Հեքիմյանի հետ զրույցում Հրանտ Մարգարյանն անդրադարձել է տարկետման մասին օրենքին, Հայաստանի առաջին հանրապետության 100-ամյակին, ինչպես նաև Արամ Մանուկյանի արձանի տեղադրման հարցին: -Մեզ շատ են հետաքրքրում Հայաստանը, Հայաստանի ժողովուրդն ու, ամենակարևորը, Հայոց բանակը: Վերջերս հատկապես ուսանողության շրջանում բանավեճի…

Մի հարց ենք քննարկում, որը խաղից դուրս է

Արմեն Ռուստամյանը` ԵԱՏՄ-ից դուրս գալու մասին Հայտնել ենք, որ ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովում քննարկվում է «Ելք» խմբակցության` ԵԱՏՄ-ից Հայաստանի դուրս գալու առաջարկությունը ԱԺ նիստերի օրակարգ մտցնելու հարցը: ՀՅԴ-ի տեսակետը ներկայացրեց ՀՅԴ Բյուրոյի քաղաքական ներկայացուցիչ, Ազգային ժողովի ՀՅԴ խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանը: Պատգամավորը նախ նշեց, որ այս հարցն այնքան է քննարկվել, որ բովանդակային վերլուծությունների կարիք…

Ամենակարևոր խնդիրներից մեկը միջին մասնագիտական հաստատություններին իրենց առաքելությանը բերելն է

Ազգային ժողովում մեկնարկել է «Մասնագիտական կրթության և ուսուցման ոլորտում ընթացող բարեփոխումներն ու օրենսդրական հիմնախնդիրները» թեմայով խորհրդարանական լսումները, որը վարում է ԱԺ գիտության, կրթության, մշակույթի, երիտասարդության և սպորտի հանձնաժողովի նախագահ Վարդան Բոստանջյանը: Պատգամավորը, ողջունելով խորհրդարանական լսումներին ներկա անձանց, շեշտեց, որ այսօր խնդիր կա բացահայտելու ՀՀ կրթական համակարգի տված հնարավորությունները: «Խնդիր ունենք բացահայտել այն հնարավորությունները, որոնք ստեղծված…