Հ.Յ.Դ. Բիւրօ

«Տեսակետների խաչմերուկում» ՀՅԴ և «Ծառուկյան» խմբակցությունների պատգամավորները քննարկում են արտահերթի թեման

Նիկոլ Փաշինյանը հոկտեմբերի 16-ին հրաժարական տվեց Հայաստանի վարչապետի պաշտոնից: Ավելի վաղ նա և «Բարգավաճ Հայաստան» կուսակցության նախագահ Գագիկ Ծառուկյանը ստորագրել էին հուշագիր, ըստ որի՝ դեկտեմբերին արտահերթ խորհրդարանական ընտրությունների կազմակերպմանը և Ազգային ժողովի արձակմանը հասնելու նպատակով վարչապետի հրաժարականի դեպքում «Ծառուկյան» դաշինքը պարտավորվում է վարչապետի թեկնածու չառաջադրել, չաջակցել վարչապետի որևէ թեկնածուի: ՀՅ Դաշնակցությունը, թեև նախապես ազդարարել էր,…

2019-ի ընթացքում ստվերային տնտեսության զգալի նվազում կամ հարկային վարչարարության աճ չի լինելու

«2019 թվականի պետական բյուջեն կարելի է բնորոշել համեստ կամ գոյատևման, նախկին վարկերը փակելուն ուղղված բյուջե»,- այսօր լրագրողների հետ հանդիպմանն ասաց ՀՅԴ Բյուրոյի տնտեսական հետազոտությունների գրասենյակի պատասխանատու, տնտեսագետ Սուրեն Պարսյանը։ Նա նշեց, որ 2019-ի ծախսային մասը կազմում է 1 տրիլիոն 614 միլիարդ դրամ, որը նախորդ տարվա համեմատ ավելի է 149 միլիարդ դրամի չափով կամ 10 տոկոսի…

Ուզում ենք, որ խորհրդարանական ընտրությունները նորմալ պայմաններում անցնեն

Դաշնակցությունը չի պատրաստվում վարչապետի թեկնածու առաջադրել։ Միակ բանը, որ ուզում են, այն է, որ խորհրդարանական ընտրությունները նորմալ պայմաններում անցնեն, լրագրողների հետ զրույցի ընթացքում հայտարարեց ՀՅԴ խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանը՝ ասելով. «ժողովուրդը ինչպես որոշեց, այնպես էլ կլինի»։ -Արտահերթ ընտրություններին մասնակցելու ձեւաչափի հետ կապված՝ որոշում ունե՞ք։ -Երբ հստակ լինի, թե երբ են անցկացվելու ընտրությունները, ինչ օրենսգրքով, ինչ…

Համեմատած գործող Ընտրական օրենսգրքի՝ առաջարկվող փաթեթում դրական փոփոխություններ առկա են

Հայաստանի Ազգային ժողովի Հայ Յեղափոխական Դաշնակցություն խմբակցությունը գործող Ընտրական օրենսգրքի առաջարկվող տարբերակում գործող օրենսգրքի համեմատ դրական փոփոխություններ է տեսնում: Առաջին փոխվարչապետ Արարատ Միրզոյանի, ՀՀ արդարադատության նախարար Արտակ Զեյնալյանի և Դանիել Իոաննիսյանի՝ ՀՅԴ խմբակցության ներկայացուցիչների հետ ԱԺ-ում քննարկումներից հետո լրագրողների հետ ճեպազրույցում նման տեսակետ հայտնեց խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանը: «Հանդիպումն օգտակար էր: Մենք նախապես քննարկում արել…

Նիկոլ Փաշինյանը հանդիպել է ՀՅԴ ներկայացուցիչների հետ

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է ՀՅԴ խորհրդարանական խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանին, խմբակցության անդամ Սպարտակ Սեյրանյանին և ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմնի ներկայացուցիչ Արսեն Համբարձումյանին: Իր խոսքում վարչապետ Փաշինյանը, մասնավորապես, նշել է. «Արդեն քննարկումների նոր փուլն է և ուրախ եմ այս առիթի համար: Շատ եմ կարևորում այս երկխոսությունը և ուզում եմ ասել, որ բարձր եմ գնահատում ՀՅԴ-ի…

ՀՅԴ-ն վարչապետի թեկնածու չի առաջադրի

Ազգային ժողովի ՀՅԴ խմբակցությունը չի պատրաստվում ՀՀ վարչապետի թեկնածու առաջադրել, քանի որ խորհրդարանում յոթ հոգով ներկայացված լինելու պայմաններում անտրամաբանական է նման առաջադրումը: ԱԺ-ում լրագրողների հետ ճեպազրույցում այս մասին ասաց ՀՅԴ խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանը։ «ՀՅԴ-ն վաղուց է ասել, որ յոթ հոգով վարչապետի թեկնածու առաջադրելը անիմաստ զբաղմունք է: Տրամաբանություն պետք է գոյություն ունենա, յոթ հոգով ինչպե՞ս…

Ընտրական հին օրենսգրքով հնարավոր չէ նոր արդյունք ակնկալել

Vesti.am-ը ՀՅԴ Բյուրոյի անդամ, ԱԺ ՀՅԴ խմբակցության պատգամավոր Սպարտակ Սեյրանյանի հետ զրուցել է արդեն պատրաստի Ընտրական օրենսգրքի նախագծի շուրջ: – Պարոն Սեյրանյան, ծանո՞թ եք ներկայացված նախագծին, ԱԺ-ում ձևավորված հանձանժողովի առաջարկները որքանո՞վ են տեղ գտել օրենսդրական փաթեթի մեջ: Ծանոթացել եմ, այո, ու բոլոր այն դրույթները, առաջարկները, որ առաջ էին եկել խորհրդարանում կազմակերպված քննարկումների ժամանակ, կարծես թե,…

Դաշնակցությունը մեկ կուսակցություն է

«Երկիր Մեդիա» հեռուստաընկերության «Երկիրն այսօր»-ի տաղավարում է Ֆրանսիայի հայկական ընկերությունները համակարգող խորհրդի նախագահ, ՀՅԴ Բյուրոյի անդամ Մուրադ Փափազյանը, ով նաեւ Ֆրանսիայի նախագահի գլխավորած պատվիրակության անդամ է: Թեմա. Ֆրանկոֆոնիայի գագաթնաժողով

Հաղորդագրություն

2018 թ. հոկտեմբերի 11-ին կայացել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի և ՀՅԴ Բյուրոյի անդամներ Մուրադ Փափազյանի, Սպարտակ Սեյրանյանի և ՀՅԴ Հայաստանի ԳՄ ներկայացուցիչ Արսեն Համբարձումյանի հանդիպումը։ Քննարկվել են Հայաստանի ներքաղաքական իրավիճակին, առաջիկա զարգացումներին վերաբերող հարցեր։ Պայմանավորվածություն է ձեռք բերվել առաջիկա օրերին շարունակել հանդիպումները։ ՀՅԴ հանրային կապերի գրասենյակ 12.10.2018

ՀՀ նախագահն ընդունել է ԱԺ ՀՅԴ խմբակցության անդամ Սպարտակ Սեյրանյանին

Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանն այսօր Հայ Յեղափոխական Դաշնակցություն խմբակցության անունից ընդունել է խմբակցության անդամ Սպարտակ Սեյրանյանին: Քննարկվել են երկրում ստեղծված քաղաքական իրավիճակին վերաբերող հարցեր: Նախագահ Սարգսյանը եւս մեկ անգամ ընդգծել է վիճահարույց բոլոր հարցերը երկխոսության միջոցով եւ Սահմանադրության ու օրենքների շրջանակում լուծելու անհրաժեշտությունը: