Հ.Յ.Դ. Բիւրօ

Ազրպէյճանի սպառազինման մասնակցելով, կարելի չէ խաղաղութիւն ստեղծել

ՀՅԴ Բիւրոյի անդամ ՄՈՒՐԱՏ ՓԱՓԱԶԵԱՆԻ արտասանած ճառը ՓԱՐԻԶԻ ՄԷՋ ՏԵՂԻ ՈՒՆԵՑԱԾ 24 ԱՊՐԻԼ 2016-Ի ՑՈՅՑԻ ԸՆԹԱՑՔԻՆ ՖՐԱՆՍԱՅԻ ԿԱՌԱՎԱՐՈՒԹԵԱՆ ՆԵՐԿԱՅԱՑՈՒՑԻՉԻ ՄԸ ՆԵՐԿԱՅՈՒԹԵԱՄԲ Պրն. Պետական քարտուղար, Տիկնայք եւ պարոնայք երեսփոխաններ, Պրն. Փոխ քաղաքապետ, Պրն. Հայաստանի դեսպան, Սրբազան Հայր, Հոգեշնորհ Հայր, Սիրելի Պատուելի, Տիկնայք եւ պարոնայք՝ ընտրեալներ, Տիկնայք եւ պարոնայք՝ միութիւններու ներկայացուցիչներ, Տիկնայք եւ պարոնայք, սիրելի բարեկամներ, Եթէ…

Ադրբեջանը ձախողվեց ռազմաճակատում, բայց այն, որ ուզում էր` բանակցությունները տապալվեն, հաջողվեց

ՀՅԴ Հայ Դատի և քաղաքական հարցերի գրասենյակի պատասխանատու Կիրո Մանոյանն այսօր լրագրողների հետ հանդիպման ընթացքում նշեց, որ Հայաստանում տեղի ունեցած «Ընդդեմ ցեղասպանություն հանցագործության» գլոբալ ֆորումը և «Ավրորա» մրցանակաբաշխությունը միայն դրական պետք է դիտարկել, քանի որ Հայաստանը պետք է դառնա ցեղասպանությունների դեմ պայքարի կենտրոն: «Ֆորումի մասնակիցները և ելույթները վկայում են այն մասին, որ Հայաստանը կարող է…

Այս փաստաթղթով կարծես ասում ենք, որ պետք է հատուցենք Ադրբեջանի կորուստները

ՀՅԴ-ն դեմ է տարածք հանձնել ենթադրող փաստաթղթին Հաստատվեց, որ, այսպես կոչված, Լավրովյան առաջարկը, որի մասին խոսում էին ՌԴ լրատվամիջոցները, չկա: Նման կարծիք հայտնեց ՀՅԴ Բյուրոյի անդամ Կիրո Մանոյանը: Հիշեցնենք, մինչ Լավրովի այցը «Իզվեստիա» լրատվամիջոցը, հղում անելով իր աղբյուրներին, գրել էր, որ կարգավորման Ռուսաստանի պլանը հետևյալն է. տարածքների մի մասի վերադարձ Ադրբեջանին, հակամարտության գոտում խաղաղապահների տեղակայում,…

Պատահականություն չէ, որ Բան Կի Մունը չի այցելում տարածաշրջան

Ղարաբաղա-ադրբեջանական շփման գծում ապրիլի սկզին տեղի ունեցած ռազմական գործողությունները և դրանց միջազգային հանրության արձագանքը ցույց տվեց նաև, որ միջազգային հանրության մի մասը մեղսակցում է Ադրբեջանին: Այդ կարծիքին է ՀՅԴ Բյուրոյի անդամ, ՀՅԴ Հայ դատի հայաստանյան գրասենյակի պատասխանատու Կիրո Մանոյանը: «Միջազգային հանրության մի մասը, ես կասեի, մեղսակցում է Ադրբեջանին, պատշաճ վերաբերմունք ցույց չի տալիս Ադրբեջանի նկատմամբ…

Արցախն անպայման պետք է ԼՂ-ի հակամարտության խաղաղ կարգավորման բանակցային կողմ դառնա

Արցախը պետք է դառնա Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորման բանակցային կողմ: Լրագրողների հետ զրույցում այս մասին ասաց ՀՅԴ Բյուրոյի անդամ Կիրո Մանոյանը: «Արցախն անպայման պետք է բանակցային կողմ դառնա, և պետք է դառնա ոչ թե ինչ-­ինչ հարցեր համաձայնեցնելուց հետո, այլ բանակցությունների վերսկսման հենց սկզբից»,­- «Արմենպրես»­-ի հաղորդմամբ՝ նշեց Մանոյանը: Անդրադառնալով ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի Երևան…

Հայաստանը պետք է վերաբերմունք ցույց տա

ՀՅԴ Բյուրոյի անդամ, ՀՅԴ Բյուրոյի Հայ դատի և քաղաքական հարցերի գրասենյակի պատասխանատու Կիրո Մանոյանի Հանրային հեռուստատեսության «Հարցազրույց» հաղորդաշարին տված հարցազրույցի ամբողջական սղագրությունը Հանրային հեռուստատեսության եթերում «Հարցազրույց» հաղորդաշարի հերթական թողարկումն է: Հարցազրույցը վարում է Նվեր Մնացականյանը: -Արցախյան հակամարտությունը թեւակոխել է նոր փուլ, այս արտահայտությանը կարելի է հանդիպել հակամարտությանն առնչվող գրեթե բոլոր վերլուծականներում: Ի՞նչ է թաքնված այս…

Զոհվածների ընտանիքներին հասցեական աջակցություն ցուցաբերելու վերաբերյալ կարգը մշակվել է

ՀՀ էկոնոմիկայի նախարար Արծվիկ Մինասյանն այսօր կառավարության նիստից հետո լրագրողների հետ ճեպազրույցում անդրադառնալով վարչապետի հանձնարարականին՝ զոհվածների ընտանիքներին հասցեական աջակցություն ցուցաբերելու վերաբերյալ, ասաց, թե կարգը մշակվել է: «Հիմա ներքին շրջանառության մեջ է: Դրանով նախատեսվում է զոհվածների ընտանիքներին ներգրավվել եկամտաստեղծ գործունեության մեջ: Դա նշանակում է փոքր ու միջին բիզնեսի ծրագրերի շրջանակներում նախ բացահայտել կարիքները, կատարել համապատասխան ուսումնասիրություն՝…

Արծվիկ Մինասյանն ընդունել է Սինգապուրի առևտրի և արդյունաբերության պետնախարարին

Ապրիլի 20-ին ՀՀ էկոնոմիկայի նախարար Արծվիկ Մինասյանն ընդունել է Սինգապուրի առևտրի և արդյունաբերության պետնախարար Կո Պո Կունի գլխավորած պատվիրակությանը: Ողջունելով հյուրերին` նախարարը նշել է, որ պետնախարար Կունի առաջին այցը Հայաստան հնարավորություն կտա երկու երկրների միջև համագործակցությունը բարձրացնել նոր մակարդակի: Ներկայացնելով Հայաստանի տնտեսության ներկա վիճակը, Արծվիկ Մինասյանը նշել է, որ որպես փոքր երկրի` Հայաստանին հետաքրքրում է…

Էկոնոմիկայի նախարարն ընդունել է ՀՀ-ում ԱՄՆ արտակարգ և լիազոր դեսպանին

Ապրիլի 19-ին, ՀՀ էկոնոմիկայի նախարարությունում հայ-ամերիկյան տնտեսական համագործակցության հարցեր են քննարկվել ՀՀ էկոնոմիկայի նախարար Արծվիկ Մինասյանի և Հայաստանի Հանրապետությունում ԱՄՆ արտակարգ և լիազոր դեսպան Ռիչարդ Միլսի հանդիպման ժամանակ: Շնորհակալություն հայտնելով տարիների ընթացքում մեր երկրին ցուցաբերած մեծածավալ օժանդակության և օգնության համար` նախարարը ներկայացրել է Հայաստանի տնտեսության վիճակը, հիմնարար բոլոր ուղղություններով կատարվող բարեփոխումները, տարբեր ոլորտներում նախատեսվող աճը,…

Քննարկվել է «Հայերենի բարձրագույն խորհուրդ» ձևավորելու առաջարկությունը

Կրթության և գիտության նախարար Լևոն Մկրտչյանն աշխատանքային խորհրդակցություն է հրավիրել, որի ընթացքում քննարկվել են «Լեզվի պետական տեսչության» գործունեության վերաբերյալ առկա խնդիրներն ու «Հայերենի բարձրագույն խորհուրդ» ձևավորելու առաջարկությունը: Քննարկման մասնակից շահագրգիռ կառույցների ներկայացուցիչներն արձանագրել են, որ պետական քաղաքականության կարևոր բաղադրիչներից է լեզվաքաղաքականությունը և Լեզվի պետական տեսչությունը, լինելով այդ խնդրով զբաղվող միակ պետական կառույցը, բավարար լիազորություններ չունի…