Հ.Յ.Դ. Բիւրօ

Խոսելով Դաշնակցության ու դաշնակցականների մասին պիտի խոսեմ հայրենիքի եւ հայ մարդու մասին

ՀՅԴ Բյուրոյի ներկայացուցիչ Հրանտ Մարգարյանի ելույթը ՀՅԴ 125 – ամյակի հանդիսավոր միջոցառմանը (Երեւան – 11 դեկտեմբեր 2015) Խոսելով Հայ Յեղափոխական Դաշնակցության ու դաշնակցականների մասին, ես պիտի խոսեմ հայրենիքի եւ հայ մարդու մասին: Չէր լինի Դաշնակցություն, եթե հայրենիք ունենալը հեշտ լիներ, չէին լինի դաշնակցականներ, եթե հայ լինելը հեշտ լիներ: Դաշնակցության ծնունդը կենսական անհրաժեշտություն էր: Միջնադարում հայոց…

Հայաստանը հզոր է և ամուր նաև ձեր գործունեության շնորհիվ

Նախագահի շնորհավորական ուղերձը՝ ՀՅԴ-ի 125-ամյակի առթիվ Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր շնորհավորական ուղերձ է հղել Հայ Յեղափոխական Դաշնակցության անդամներին և ՀՅԴ 125-ամյակի տոնակատարության մասնակիցներին, որում, մասնավորապես, ասված է. «Հարգելի՛ տիկնայք և պարոնայք, Սրտանց շնորհավորում եմ ձեզ Հայ Յեղափոխական Դաշնակցության հիմնադրման 125-րդ տարեդարձի կապակցությամբ: Հիմնադրումից ի վեր՝ կուսակցությունը հանդիսացել է հայոց քաղաքական կյանքի առաջատար ուժերից մեկը՝ մշտապես…

Աշխատանքն է, որ արդյունք է տալու

Այսօր` խորհրդարանական ճեպազրույցների ժամանակ, ԱԺ ՀՅԴ խմբակցության քարտուղար Աղվան Վարդանյանը նախ հայտնեց, որ այսօր նշելու են Դաշնակցության 125-ամյակը. պետք է գնահատվի արվածն ու չարվածը, պետք է ամփոփվի վերջին 25 տարում Հայաստանի քաղաքական կյանքում կուսակցության գործունեությունը: Լրագրողների խնդրանքով անդրադառնալով դեկտեմբերի 6-ի հանրաքվեին` Վարդանյանն ընդգծեց, որ նախնական տեսակետներ իրենք արդեն հնչեցրել են: Ինչ վերաբերում է ՀՅԴ-ի հասցեին…

Դաշնակցությունը հատվածականության թիվ մեկ հակառակորդն է

ՀՅԴ Բյուրոյի ներկայացուցիչ Հրանտ Մարգարյանի խոսքը` ՀՅԴ 125 ամյակին նվիրված «ՀՅ Դաշնակցությունը և հայոց պետականությունը» խորագրով գիտաժողովում Գիտաժողովի հարգելի մասնակիցներ Տիկնայք և պարոնայք ՀՅ Դաշնակցության 125-ամյակի հոբելյանական միջոցառումների շրջանակում կազմակերպվող ներկա գիտաժողովը հայ ժողովրդի ճակատագրում մեր կուսակցության ունեցած ամենակարևոր ներդրումը՝ մոտ 100 տարի առաջ Հայաստանի առաջին Հանրապետության և քառորդ դար առաջ՝ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության հիմքերը…

ՀՅԴ-ն չքվեարկեց բյուջեի նախագծին

Այսօր ԱԺ հերթական քառօրյա նիստում քվեարկության դրվեց 2016թ բյուջեի նախագծի լրամշակված տարբերակը: Վարման կարգի վերաբերյալ ԱԺ ՀՅԴ խմբակցության քարտուղար Աղվան վարդանյանը նշեց, որ ՀՅԴ գնահատականը բյուջեին հայտնի է: «Աննախադեպ համեստ ցուցանիշներ են, և այս դեպքում, կարևոր է դառնում կառավարման արդյունավետությունը կտրուկ որակապես բարձրացնել: Եվ քանի որ լինելու են հերոսաբար դեմ և հերոսաբար կողմ քվեարկողներ, մեր…

Կիրօ Մանոյեանի քաղաքական հանդիպումները Մօթէվիտէոյի մէջ

Օգտուելով ՀՅԴ Բիւրոյի անդամ և ՀՅԴ Բիւրոյի Հայ Դատի Գրասենեակի պատասխանատու ընկ. Կիրօ Մանոեանի Մօնթէվիտէօ գտնուելու հանգամանքէն, ուր ՀՅԴ 125-ամեակի առթիւ գլխաւոր պատգամաբերը հանդիսացաւ, մեր շրջանի մէջ կազմակերպուած ՀՅԴ Օրուայ ձեռնարկին, ան շարք մը քաղաքական հանդիպումներ ունեցաւ։ Առանձնացնենք երկու կարևոր քաղաքական գործիչներու հետ իր ունեցածները, որոնք մեծ դերակատարութիւն ունին և անմնացորդ գործակիցեր են, Հայ Դատին…

«Ոչ»-ը դժգոհություն էր առ իշխանություն

Այսօր լրագրողները ՀՅԴ Բյուրոյի անդամ, ԱԺ ՀՅԴ խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանից հետաքրքրվեցին, թե ինչ կարծիք ունի հանրաքվեի մասին, երբ որոշ ընդդիմադիր ուժեր հայտարարում են, որ ընտրակեղծիքներ են արձանագրվել: Նա պատասխանեց, որ, մյուս հանրաքվեների համեմատությամբ, արձանագրվել է մասնակցության բարձր մակարդակ, և բոլորն իրենց տեսակետները հստակ ներկայացնելու հնարավորություն են ունեցել: «Մենք համարում ենք, որ հանրաքվեն կայացել է,…

Այսօր նոր սկիզբ ենք դնելու Հայաստանի համար

ՀՅԴ Բյուրոյի ներկայացուցիչ Հրանտ Մարգարյանը քաղաքացիական իր պարտքը կատարեց Վ. Բրյուսովի անվան հենակետային վարժարանում տեղակայացված 5/20 ընտրատեղամասում: Քվեարկությունից հետո լրագրողների հետ զրույցում ասաց, որ քվեարկել է հանուն մեր ապագայի: «Ես վստահ եմ, որ մենք այսօր նոր սկիզբ ենք դնելու Հայաստանի համար, վստահ եմ, որ ամեն ինչ դեպի լավն է գնալու»,- ասաց նա: Մարգարյանի կարծիքով` հանրաքվեից…

Դեկտմբերի 6-ից հետո ժողովուրդը կհասկանա սահմանադրական փոփոխությունների դրական արդյունքը

Հայ Յեղափոխական Դաշնակցույթուն կուսակցությունը սահմանադրական հանրաքվեի կեղծիքների վերաբերյալ ահազանգեր դեռ չի ստացել: Այս մասին այսօր՝ դեկտեմբերի 6-ին, 3/23 ընտատեղամասում քվեարկությունից հետո լրագրողների հետ զրույցում ասաց ՀՅԴ Բյուրոյի անդամ, ԱԺ ՀՅԴ խմբակցության պատգամավոր Արմեն Ռուստամյանը: «Կեղծիքների մասին ահազանգեր չկան դեռ, եթե լինեն, կամփոփենք, կհասկանանք: Բոլոր ահազանգերը, ինֆորմացիաները ստուգել է պետ, ID քարտերով քվեարկելու համակարգը որ մտցվեց,…

Աղվան Վարդանյանը քվեարկել է հանուն ուժեղ, կազմակերպված, բարեկեցիկ Հայաստանի

ՀՅԴ ԳՄ ներկայացուցիչ Աղվան Վարդանյանն իր քաղաքացիական պարտքը կատարել է թիվ 196 դպրոցում տեղակայված 5/18 ընտրատեղամասում: Վարդանյանն ընտրատեղամաս էր այցելել որդու, դստեր ու թոռնիկների հետ: «Քվեարկել եմ հանուն իմ պատկերացրած ուժեղ, կազմակերպված, բարեկեցիկ Հայաստանի: Մեր հիմնական ասելիքն այս ընթացքում եղել է այն, որ քաղաքացիներն իրենց ձայնը կարևորեն, լինեն ակտիվ, վստահ լինեն, որ իրենք կարող են…