
Հայաստանի Ազգային ժողովի 5 խմբակցություններ նախաստորագրել են ընտրական գործընթացների վերահսկման մեխանիզմների ներդրման վերաբերյալ համաձայնագիր: Համաձայնագիրը ստորագրել են ԱԺ ՀՀԿ, ՀՅԴ, ՀԱԿ, ՕԵԿ և ԲՀԿ խմբակցությունները:

Այսօր լրագրողների հետ զրույցում ՀՅԴ Բյուրոյի քաղաքական ներկայացուցիչ, ԱԺ ՀՅԴ խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանն անդրադարձավ վարչապետի հրաժարականին: Ըստ նրա` այն արտաքին ու ներքին մարտահրավերները, որոնք ծառացած են ժողովրդի առջև, թույլ չեն տալիս սպասել մինչև 2017թ. խորհրդարանական ընտրությունները, և խորհրդարական կառավարման համակարգին սահուն անցնելու համար ճիշտ է, որ այսօրվանից սկսվեն փոփոխությունները: Ռուստամյանի խոսքով` դա նաև հնարավորություն…

Երևանում շարունակվում է Երեխաների սնուցման համաշխարհային 18-րդ համաժողովը, որին մասնակցում են 65 երկրների 250 ներկայացուցիչներ, այդ թվում՝ մոտ երկու տասնյակ նախարարներ և բարձրաստիճան այլ պաշտոնյաներ: Համաժողովի մասնակիցներին սեպտեմբերի 7-ին ողջունել է ՀՀ կրթության և գիտության նախարար Լևոն Մկրտչյանը: Այս մասին տեղեկացրին ՀՀ կրթության և գիտության նախարարության հասարակայնության հետ կապերի և տեղեկատվության վարչությունից՝ հավելելով. «Նա շնորհակալություն…

ԿԳ նախարարը` Գյումրու երկու բուհերի միավորման մասին Տևական ժամանակ է` քննարկվում է տնտեսագիտական համալսարանի Գյումրու մասնաճյուղը Գյումրու Մ. Նալբանդյանի անվան պետական մանկավարժական ինստիտուտի հետ միավորելու հարցը: Yerkir.am-ը ՀՀ ԿԳ նախարար Լևոն Մկրտչյանից փորձեց ճշտել, թե որ փուլում է այս գործընթացը, և արդյո՞ք կա բուհերը միավորելու հստակ որոշում: Նախարարը պատասխանեց, որ բուհերի միացման հարցն այժմ քննարկման…

ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարար Դավիթ Լոքյանը սեպտեմբերի 7-ին ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Իրանի Իսլամական Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Սեյեդ Քազեմ Սաջադիին: Հանդիպմանը ներկա էր նաև ՀՀ էկոնոմիկայի նախարար Արծվիկ Մինասյանը: Այս մասին տեղեկացրին ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարարությունից: Ողջունելով հյուրին` նախարարը նշել է, որ Հայաստանի և Իրանի միջև դեռևս չօգտագործված ներուժ,…

Ռուստամյանը՝ «Սասնա ծռեր»-ի՝ հեղափոխության փորձի մասին Չի կարելի ունքը սարքելու տեղն աչքը հանել. լրագրողների հետ զրույցում ասել է ՀՅԴ Բյուրոյի անդամ, ԱԺ ՀՅԴ խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանը՝ անդրադառնալով դիտարկմանը, թե ՀՅԴ-ի անվան հիմքում «հեղափոխություն» բառն է, մինչդեռ` այն քաղաքական ուժերի շարքն է դասվում, որոնք դատապարտում են «Սասնա ծռեր» խմբավորման գործողությունները: «Մեր հեղափոխությունն ազգային-ազատագրական նպատակով հեղափոխություն…

Այսօր Օպերայի և բալետի ակադեմիակաթ թատրոնում տեղի ունեցավ մեր երկրորդ հայկական պետության` Լեռնային Ղարաբաղի Հանրապետության 25-րդ տարեդարձին նվիրված՝ Արցախի պետականության զորակցության ՀՅԴ հրավիրած հավաքը: Այն ավանդական է Դաշնակցության համար, բայց այս անգամ այն կարևորվեց ոչ միայն հոբելյանական լինելով, այլև որ տեղի ունեցավ մեր երկու հայկական պետությունների համար գերլարված, ներքին ու արտաքին լրջագույն մարտահրավերներով հագեցած մի…

ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարար Դավիթ Լոքյանն այսօր ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Իրանի Իսլամական Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Սեյեդ Քազեմ Սաջադիին: Նախարար Դավիթ Լոքյանը և դեսպան Սեյեդ Քազեմ Սաջադին ջերմությամբ են հիշել ամիսներ առաջ կայացած իրենց նախորդ հանդիպումը, որի ընթացքում զրուցել են ՀՀ-ի և ԻԻՀ-ի միջև տարածքային և տնտեսական համագործակցության, ինչպես նաև երկկողմ…

Վարչապետ Հովիկ Աբրահամյանը Եվրասիական միջկառավարական խորհրդի հերթական նիստին ձեռք է բերել պայմանավորվածություն Իրանի հետ ազատ առևտրային գոտու ստեղծման շուրջ: Այս մասին օգոստոսի 25-ին կառավարությունում լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ էկոնոմիկայի նախարար Արծվիկ Մինասյանը: «Իրանի հետ ազատ առևտրային գոտու ստեղծման գաղափարը եղել է վաղուց, սակայն այն արձանագրված չի եղել:Վարչապետի վերջին այցի ընթացքում ձեռք է բերվել պայմանավորվածություն…