Իրանի հետ ազատ առևտրային գոտու ստեղծման վերաբերյալ նախագիծ է դրվել շրջանառության մեջ

FotorCreated143Վարչապետ Հովիկ Աբրահամյանը Եվրասիական միջկառավարական խորհրդի հերթական նիստին ձեռք է բերել պայմանավորվածություն Իրանի հետ ազատ առևտրային գոտու ստեղծման շուրջ:

Այս մասին օգոստոսի 25-ին կառավարությունում լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ էկոնոմիկայի նախարար Արծվիկ Մինասյանը:

«Իրանի հետ ազատ առևտրային գոտու ստեղծման գաղափարը եղել է վաղուց, սակայն այն արձանագրված չի եղել:Վարչապետի վերջին այցի ընթացքում ձեռք է բերվել պայմանավորվածություն Իրանի հետ ազատ առևտրային գոտու ստեղծման շուրջ: Սա կարևոր է, որովհետև այն հնարավորություն կտա ապրանքների արտադրության և ծառայությունների մատուցման առումով լավ հարաբերություն ստեղծել, թե՛ Իրան-ԵԱՏՄ, թե՛ նաև այստեղ արտադրված ապրանքների արտահանման առումով տարբեր երկրներ՝ օգտվելով այն առևտրային ռեժիմներից, որ Հայաստանն ունի Եվրոպայի, ԱՄՆ-ի, Կանադայի հետ և այլ երկրների հետ»,-ասաց նախարարը:

Հարցին, թե արդեն կա՞ ԵԱՏՄ-ի հանձնաժողովի ու Իրանի հետ համաձայնություն՝ կապված ազատ առևտրային գոտու ստեղծման հետ, Արծվիկ Մինասյանն ասաց,որ այդ համաձայնությունը ձեռք է բերվել ՀՀ վարչապետի առաջարկության հիման վրա, իսկ այժմ Հայաստանի հիմնական խնդիրը օրենսդրական ապահովվածություն ունենալն է. «Դրա համար ներկայումս շրջանառության մեջ է դրված ազատ առևտրի գոտու ստեղծման մի նախագիծ, որը համաձայնությունների փուլում է, և առաջիկայում ավելի կդյուրացվեն թե՛ ուղղությունները, թե՛ նպատակադրումները»:

Իրանի և ԵԱՏՄ-ի հանձնաժողովի միջև համաձայնության ձեռքբերման վերաբերյալ Արծվիկ Մինասյանն ասաց, որ դա առաջին հերթին պետք է բխի Հայաստանի և Իրանի կողմից նախաձեռնություններով, իսկ Հայաստանի կողմից այս նախաձեռնությունը կա:

Հարցին, թե ազատ առևտրային գոտու վերաբերյալ կա՞ պայմանավորվածություն Իրանի հետ, Արծվիկ Մինասյանն ասաց, որ եթե պայմանավորվածություն է ձեռք բերվել ԵԱՏՄ-ում, հետևաբար նախապես այդ համաձայնությունը եղել է Իրանի հետ:

Արծվիկ Մինասյանն ասաց, որ գոտու ստեղծման ժամկետը կդժվարանա նշել,սակայն այժմ ցանկություն կա առավելագույն ազատություն հաղորդել, որովհետև այս գոտին լինելու է արտադրության կազմակերպման և բարձրարժեք ծառայությունների մատուցման համար:

Հարցին,թե Հայաստանը կունենա՞ հնարավորություն Ռուսաստանից անկախ ազատ առևտրային գոտի ունենալ Իրանի հետ, Արծվիկ Մինասյանն ասաց, որ այդ կարգավիճակն ի սկզբանե Հայաստանի համար համարվում է տրված, հավելյալ նոր փաստաթղթի ստորագրում Իրանի և ԵԱՏՄ-ի միջև չի նախատեսվում այս առումով, և դրա կարիքն էլ չկա:

tert.am

Կիսամյակային կտրվածքով Հայաստանն ունեցել է արտահանման ամենաբարձր ցուցանիշը

AMinasyan

2016թ-ի առաջին կիսամյակի կտրվածքով Հայաստանն ունեցել է վերջին 10 տարվա ընթացքում ամենաբարձր արտահանման ցուցանիշը՝ շուրջ 168 մլն դոլար: Այս մասին այսօր կառավարությունում լրագրողների հետ ճեպազրույցում ասաց ՀՀ Էկոնոմիկայի նախարար Արծվիկ Մինասյանը:

«Կիսամյակային կտրվածքով նման ցուցանիշ մենք չենք ունեցել վերջին 10 տարիների ընթացքում, ամենաբարձրը՝ 143 մլն դոլարը, եղել է 2013թ-ին, այժմ մենք, փաստորեն առաջին կիսամյակում շուրջ 25 մլն դոլարով ավելի մեծ արտահանման ծավալ ունենք, ինչը լավատեսությոն է ներշնչում»,-ասաց նա:

Նախարարը նկատեց, որ ԵՏՄ-ին անդամակցության առաջին ժամանակահատվածում անորոշությունը շատ էր՝ կապված արտահանման ընթացակարգերի ոչ միանշնակ ընկալման, առանձին դեպքերում վարչարարական խոչընդոտների առկայության և այլնի հետ: Սակայն այժմ նրա խոսքով՝ այդ ամենն աստիճանաբար հաղթահարվում է և առաջիկայում ակնկալվում է, որ էլ ավելի կբարձրանա արտահանման աճի տեմպը դեպի ԵՏՄ տարածք, հատկապես՝ Ռուսատանի Դաշնություն:

Նախարարի խոսքով՝ ներկայումս Մոսկվայում բավական ակտիվ իրականացվում է հայկական ապրանքների վաճառք-ցուցահանդեսը: «Մեր առևտրային ներկայացուցիչը համապատասխան հանձնարարական է ստացել՝ Մոսկվայից զատ այլ քաղաքներում նույնպես նման վաճառքի կետեր ստեղծելու համար, ինչն այսօր՝ ներկայիս տնտեսության պայմաններում բավական նախընտրելի տարբերակ է»,-ասաց նա՝ նշելով, որ ընդլայնվում է նաև այլ երկրների հետ առևտրաշջրանառությունը:

«Այս ամենը խոսում է այն մասին, որ մենք աստիճանաբար սկսում ենք ավելի խորությամբ ընկալել ԵՏՄ-ի տված հնարավորությունները և ավելի ակտիվ օգտագեծել առկա գործիքները, մենք բազմաթիվ հնարավորություններ ունենք, որոնք պետք է կիրառենք, իհարկե, չմոռանալով ԵՏՄ -ից դուրս այլ երկրների՝ հատկապես ԱՄՆ-ի հետ հետ մեր առևտրային հատաբերությունների մասին:

yerkir.am

25/08/2016

Տպել Տպել