Լուրեր

Թուրքիայում հայ համայնքը պատանդ է

Հայ Յեղափոխական Դաշնակցության Հայ դատի և քաղաքական հարցերի գրասենյակի ղեկավար Կիրո Մանոյանն 21 հունիսին Tert.am-ի հետ զրույցում անդրադարձավ Պոլսո հայոց պատրիարքարանի ընդհանուր փոխանորդ Արամ արքեպիսկոպոս Աթեշյանի Հայաստան այցին, ով Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանին ուղղված իր նամակում նշել էր, թե Գերմանիայի խորհրդարանի կայացրած որոշումը հարուցել է խոր ափսոսանք: Ըստ Կիրո Մանոյանի՝ այն, ինչ պետք է…

Ճանապարհային քարտեզի ստորագրումը վկայում է ձեր` ժողովրդավարության ուղիով գնալու վճռականության մասին

ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարարության և Եվրոպայի Խորհրդի Տեղական և տարածքային իշխանությունների կոնգրեսի միջև այսօր ստորագրվեց Հայաստանում տեղական և տարածքային ժողովրդավարության ճանապարհային քարտեզը: Փաստաթուղթն ստորագրեցին ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարար Դավիթ Լոքյանը և Եվրոպայի Խորհրդի տեղական և տարածքային իշխանությունների կոնգրեսի նախագահ Ժան-Կլոդ Ֆրեկոնը: Լոքյանը նշեց, որ 2015-ից Հայաստանը ստանձնել էր պարտավորություններ` հետմոնիթորինգային ճանապարհային…

ԿԳ նախարարը պարբերաբար հանդիպումներ կունենա մարզային կրթական հիմնախնդիրների հարցերով

ՀՀ կրթության և գիտության նախարար Լևոն Մկրտչյանն այսօր աշխատանքային հանդիպում է ունեցել ՀՀ մարզպետարանների և Երևանի քաղաքապետարանի կրթության վարչության պետերի հետ: Հանդիպման ընթացքում քննարկվել են հանրակրթության ոլորտում առկա մի շարք հիմնախնդիրներ և դրանց լուծման որոշակի առաջարկներ: Մասնավորապես` նախարարը նշել է, որ հանրակրթության ոլորտում առկա ոչ բոլոր խնդիրներին պետք է տրվի ունիվերսալ լուծում. որոշ հարցերում անհատական,…

Մեր օրենսդրության կառուցվածքը չի բացառում, որ մրցակցության արդյունքում ձևավորվեն մենաշնորհներ

ՀՀ օրենսդրությունն օրենքով սահմանված մենաշնորհ չունի, սակայն, մեր օրենսդրության կառուցվածքը չի բացառում, որ մրցակցության արդյունքում ձևավորվեն մենաշնորհներ. այսօր լրագրողների հետ զրույցում այսպիսի տեսակետ հայտնեց ՀՀ Վերահսկիչ պալատի նախագահի տեղակալ Արա Նռանյանը: «Մեր տնտեսական մրցակցության պաշտպանության օրենսդրությունն ավելի շատ ուղված է գերիշխող դիրքի չարաշահմանը, այլ ոչ թե մրցակցային մենաշնորհի վերացմանը: Սա օրենսդրական առանձնահատկություն է, որը պետք…

Արծվիկ Մինասյանն ընդունել է Եվրասիական զարգացման բանկի հայաստանյան ներկայացուցչության տնօրենին

Հունիսի 2-ին ՀՀ էկոնոմիկայի նախարար Արծվիկ Մինասյանը հանդիպել է Եվրասիական զարգացման բանկի հայաստանյան ներկայացուցչության տնօրեն Սերգեյ Իգնատովին: Հանդիպման առանցքում Հայաստանի տնտեսության մի շարք ոլորտներում հնարավոր համագործակցությանն առնչվող հարցերն էին: Շնորհակալություն հայտնելով Եվրասիական զարգացման բանկին մեր երկրում ծավալած արդյունավետ գործունեության համար և, նշելով, որ էկոնոմիկայի նախարարությունը հիմնականում շեշտադրում է Հայաստանի տնտեսության զարգացումը գիտելիքահեն և արդյունաբերական կողմնորոշման…

Հաջողությունը պետք է վերջնական հաղթանակի վերածել

ՀՅԴ Բյուրոյի ներկայացուցիչ Հրանտ Մարգարյանն այսօր Սարդարապատում լրագրողների հետ զրույցում, անդրադառնալով ապրիլի սկզբին ղարաբաղա-ադրբեջանական սահմանին տեղի ունեցած լայնամասշտաբ ռազմական գործողություններին, ընդգծեց, որ մեծ հաջողություն ենք ունեցել` կարողացել ենք ադրբեջանական հարձակմանը դիմակայել և հետ մղել: «Կա նաև փաստ՝ ժողովրդի միասնական կեցվածքը, որը բոլոր հուսահատական արտահայտություններն ի չիք է դարձնում և ցույց տալիս, որ Ղարաբաղի հարցն իսկապես…

Քանի Ղարաբաղը նստած չէ բանակցային սեղանի շուրջ, դրանք բանակցություններ չեն

Միայն անտեղյակ մարդը չգիտի, թե ԼՂ կարգավորման գործընթացում ինչ փաստաթղթեր են եղել մինչ հիմա, ինչ փուլային կամ փաթեթային կարգավորում է եղել. ԱԺ ավանդական ճեպազրույցում ասաց ՀՅԴ Բյուրոյի անդամ, ԱԺ ՀՅԴ խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանը, հիշեցնելով առաջին նախագահի հրաժարականը, երբ Ղարաբաղի հարցով նրա առաջարկը չընդունվեց ոչ միայն ժողովրդի, այլ նաև նրա շրջապատի մի մասի կողմից: Ըստ…

Հայաստանի կողմից արված նախնական հայտարարությունների հարցում առաջընթաց կա

Վիեննայում կայացած հանդիպման ընթացքում հստակ վերահաստատվեց, որ խոսք չի կարող լինել հրադադարի նոր պայմանագրի մասին, խոսքը 1994-95 թվականների զինադադարի պայմանագրերի մասին է. այսօր խորհրդարանում լրագրողներին ասաց ԱԺ ՀՅԴ խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանը: «Սա չափազանց կարևոր է, քանի որ արդեն իսկ ձևաչափն է հստակեցվում»,- ասաց նա: Մյուս գլխավոր ձեռքբերումը, Ռուստամյանի խոսքով, այն էր, որ, ի վերջո,…

Կոնսենսուսը պետք է, որպեսզի համապատասխան ֆինանսավորումը լինի

Որեւէ մեկը չի հայտարարում, որ Ընտրական օրնեսգրքի շուրջ տեղի չի ունեցել կոնսենսուս, տեղ են թողնում, մարդիկ անգամ հայտարարում են, որ կարող են արտահերթով դրան անդրադառնալ, ինչը նշանակում է՝ կա պրոցես, որը նպատակ ունի իսկապես հասնելու լիարժեք համաձայնության: Այս մասին այսօր՝ մայիսի 16-ին, Ազգային ժողովում լրագրողների հետ զրույցում ասել է ՀՅԴ Բյուրոյի անդամ, ՀՅԴ խմբակցության ղեկավար…

Ինչ կարող է տալ Սարգսյան-Ալիև հանդիպումը

ԵԱՀԿ ՄԽ-ն աշխատում է Սերժ Սարգսյան-Ալիև հանդիպման կազմակերպման ուղղությամբ, որը տեղի կունենա հավանաբար մայիսի 16-ին Վիենայում: Լրագրողների հարցին, թե ինչ արդյունքներ կունենա այդ հանդիպումը, ԱԺ ՀՅԴ խմբակցության քարտուղար Աղվան Վարդանյանը նախ կարծիք հայտնեց, որ պատերազմական վիճակից հետո, Ադրբեջանի ագրեսիայից հետո հանդիպման հնարավորությունը արդեն կարելի է դրական գնահատել այն առումով, որ միջազգային հանրությունը, ՄԽ համանախագահող երկրները…