Լուրեր

ՀՅԴ ներկայացուցիչները հանդիպել են ՀՀ-ում Գերմանիայի դեսպանի հետ

Այսօր՝ ապրիլի 9-ին, ՀՅԴ Բյուրոյի քաղաքական ներկայացուցիչ Արմեն Ռուստամյանը եւ ՀՅԴ ԳՄ անդամ Արծվիկ Մինասյանը հանդիպել են ՀՀ-ում Գերմանիայի դեսպան Ռայներ Մորելի հետ: Հանդիպումը հաջորդել էր ՀՅԴ Հայաստանի Երիտասարդական և «Նիկոլ Աղբալյան» ուսանողական միությունների անդամների՝ այսօրվա բողոքի ակցիային, ուստի քննարկման հիմնական թեմաները եղել են Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված միջոցառումները, դրանց նախապատրաստման և իրականացման հետ…

ՀՅԴ-ի առաջարկը գազամատակարարման ոլորտի վերաբերյալ

Այսօր ԱԺ քառօրյա նիստում շարունակվեց գազի հարցերով ժամանակավոր հանձնաժողովի եզրակացության քննարկումը: ՀՅԴ խմբակցության տեսակետը ներկայացրեց Արծվիկ Մինասյանը: Նա նշեց, որ եզրակացության մեջ կա մի ձևակերպում, որը ճշգրիտ չէ ու կարող է ընկալվել որպես Հայաստանի օրենսդրության ոչ պատշաճ մոտեցում: Խոսքը վերաբերում է բաժնետիրոջ պարտավորության հարցին, մասնավորապես` կառավարությունը հանդիսանում է բաժնետեր, և երբ կնքում էր պարտավորություն «Գազպրոմ»-ի…

Ամբիոնից հնչող գնահատականները պետք է նաև իրենց մեջ լուծում պարունակող տարրեր ունենան

Այսօր ԱԺ նիստում քննարկվում էր գազի հարցերի ժամանակավոր հանձնաժողովի եզրակացությունը: ԱԺ ՀՅԴ խմբակցության պատգամավոր Արծվիկ Մինասյանը նշեց, որ կարևորում է ժամանակավոր հանձնաժողովի դերը և գործունեությունը, որպեսզի արդյունքում ստեղծված փաստաթուղթը լինի ոչ միայն իրավականորեն անխոցելի, այլև հետևողականություն ապահովող, ընթացք տվող փաստաթուղթ, ոչ թե գոլորշի բաց թողելու առիթ: Եվ այդ տեսակետից, պատգամավորի խոսքով, հանձնաժողովի աշխատանքը եղել է…

Հրաչ Մուրադյանի սպանության բացահայտման համար խորհուրդ են տալիս ուսումնասիրել անցյալի դեպքերը

Հրաչ Մուրադյանի սպանության երկրորդ տարելիցին՝ ապրիլի 2-ին, նրա հարազատները, ընկերները եւ ՀՅԴ ներկայացուցչներ սգո երթով գյուղապետարանի մոտից հասան «Զորաց պանթեոն», որտեղ խնկարկեցին գյուղապետի հիշատակը: «Ընկեր Հրաչի զոհվելը պետք է մեզ համար դաստիարակչական լինի, ինչպես որ նրա ապրած կյանքը: Ընկեր Հրաչն այն քիչ տիպարներից է, ովքեր գիտեն հարկ եղած ժամանակ մարտի դաշտ գնալ, հայրենիքին նվիրվել այնպես,…

ՀՅԴ-ն գաղափարական հենքի վրա գործող կուսակցություն է, չի կարող որևէ ալյանսի մեջ լինել, որտեղ իր քաղաքական մոտեցումները չեն հարգվում

ՀՅԴ Բյուրոյի անդամ, ԱԺ ՀՅԴ խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանն այսօր, մարտի 27-Ին, ԱԺ-ում ճեպազրույցների ժամին, անդրադառնալով Ժիրայր Սեֆիլյանի նախաձեռնություններին, նշեց, որ Դաշնակցությունը դեմ է քաղաքական պայքարն ապրիլի 24-ի հետ կապելուն. «Սա ամենալավ նվերն է, որ մենք կարող ենք անել մեր չուզողներին»: Նշենք, որ Ժիրայր Սեֆիլյանը հայտարարել էր, թե «100-ամյակն առանց ռեժիմի» շարժումը ապրիլի 24-ից շուրջօրյա…

Ձևակերպումներում պետք է պայքար մատնանշել

ԱԺ նիստում, երբ քննարկվում էր «ՀՀ տոների և հիշատակի օրերի մասին» օրենքում փոփոխություն և լրացում անելու մասին հարցը, որով նախատեսվում է դեկտեմբերի 9-ը սահմանել որպես Ցեղասպանության զոհերի հիշատակի միջազգային օր, ԱԺ ՀՅԴ խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանը նշեց, որ միշտ խոսվում է այն մասին, որ ցեղասպանության մասին չպետք է խոսվի միայն լաց ու կոծի համատեքստում, այլ…

Ֆրանսան՝ ի նպաստ Լեռնային Ղարաբաղի ինքնորոշման իրաւունքին

ԵՐԵՒԱՆ (Հ.Յ.Դ. մամլոյ դիւան, 2015թ. Մարտ 20) – «Մենք ամբողջութեամբ զօրաշարժի ենթարկուած ենք՝ կարգաւորելու համար Լեռնային Ղարաբաղի հակամարտութիւնը եւ պաշտպանելու՝ այս շրջանին մէջ ինքնորոշման իրաւունքը», յայտարարած է պրն Հարլեմ Տէզիր՝ Եւրոպական հարցերով Ֆրանսայի պետական քարտուղարը։ Մարտ 18-ին, Ֆրանսայի Ազաջգային ժողովին մէջ, Միութիւն յանուն ժողովրդական շարժումի (UMP) կուսակցութեան պատգամաւոր պրն Ժան-Գլոտ Մինիոն հարցում ուղղած է երկրի…

ՀՅԴ-ն նորմալ է վերաբերվում

ՀՅԴ Հայաստանի ԳՄ ներկայացուցիչ, ԱԺ ՀՅԴ խմբակցության քարտուղար Աղվան Վարդանյանն այսօր Yerkir.am-ի հետ զրույցում, պատասխանելով հարցին, թե ինչպե՞ս է վերաբերվում ԲՀԿ-ի եւ ՕԵԿ-ի հանդիպումներին ՀՀ նախագահի հետ, մանավանդ` նույնատիպ հանդիպումը ՀՅԴ-ի հետ որոշ ժամանակ առաջ նույն այդ քաղաքական ուժերը միանշանակ չընդունեցին, պատասխանեց. «Ես չեմ հիշում, որ ՀՅԴ-ի հետ նախագահի հանդիպումը բացասական են ընդունել: Բնական է,…

ՀՅԴ ներկայացուցիչները հանդիպել են Եվրամիության դեսպանների հետ

Այսօր, Հայաստանում Եվրամիության պատվիրակության նախաձեռնությամբ, ՀՅԴ ներկայացուցիչներ Արմեն Ռուստամյանը, Աղվան Վարդանյանն ու Լիլիթ Գալստյանը հանդիպեցին Հայաստանում հավատարմագրված Եվրամիության դեսպանների հետ։ Հանդիպմանը մասնակցում էին Մեծ Բրիտանիայի, Բուլղարիայի, Էստոնիայի, Լեհաստանի, Ռումինիայի, Իտալիայի, Հունաստանի, Չեխիայի և Լատվիայի արտակարգ և լիազոր դեսպանները, ինչպես նաև Ֆրանսիայի և Գերմանիայի դեսպանորդները։ Հանդիպման հյուրընկալը՝ Եվրամիության հայաստանյան պատվիրակության ղեկավար Տրայան Հրիսթեան, ընդգծելով նման ձևաչափով…

ՀՅԴ ներկայացուցիչները հանդիպել են ԵՄ պատվիրակության ղեկավար, դեսպան Տրայան Հրիսթեային

Այսօր՝ մարտի 3-ին, ՀՅԴ Բյուրոյի քաղաքական ներկայացուցիչ Արմեն Ռուստամյանը, ՀՅԴ ԳՄ ներկայացուցիչ Աղվան Վարդանյանը և ԳՄ անդամ Լիլիթ Գալստյանը հանդիպել են Հայաստանում Եվրոպական միության պատվիրակության ղեկավար, դեսպան Տրայան Հրիսթեային և խորհրդական, քաղաքական, տնտեսական բաժնի ղեկավար Դիրկ Լորենցին։ Ինչպես տեղեկացնում է ՀՅԴ ԳՄ Մամլո դիվանը, ՀՅԴ ներկայացուցիչները փոխանցել են Հայաստանում ընթացող քաղաքական, սոցիալական ու տնտեսական գործընթացների…