Լուրեր

Արցախի նախագահը հանդիպել է ՀՅԴ Բյուրոյի ներկայացուցչի հետ

Նախագահ Բակո Սահակյանը փետրվարի 27-ին ընդունել է ՀՅԴ Բյուրոյի ներկայացուցիչ Հրանտ Մարգարյանին: Հանդիպմանը, որին մասնակցում էր ԼՂՀ փոխվարչապետ Արթուր Աղաբեկյանը, քննարկվել են ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության կարգավորմանը եւ ներհայկական քաղաքական զարգացումներին վերաբերող մի շարք հարցեր:

ՀՅԴ-ն դեմ է նախագահի պաշտոնի պահպանմանն ուղղված ցանկացած քայլին

ԱԺ նիստում քննարկվում է Զարուհի Փոստանջյանի ներկայացրած որոշման նախագիծը, որը վերաբերում է օսմանյան կայսրությունում ազգային փոքրամասնությունների ցեղասպանության դատապարտման հարցը, ինչպես նաև Նիկոլ Փաշինյանի ներկայացրած որոշման նախագիծը, որը ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանին պաշտոնանկ անելու մասին էր: ԱԺ ՀՅԴ խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանը ներկայացրեց ՀՅԴ խմբակցության տեսակետը այդ երկու նախագծերի վերաբերյալ: «Մենք այս երկու նախագծերի քվեարկությանը չենք…

Սա ողջունելի քայլ է, բայց բավարար չէ

Կիրո Մանոյանը` հայ-թուրքական արձանագրությունները ԱԺ-ից հետ կանչելու մասին Սա առաջին քայլն է արձանագրությունները վերջնականապես վնասազերծելու ուղղությամբ: Այս մասին yerkir.am-ի հետ զրույցում ասաց ՀՅԴ Բյուրոյի անդամ, ՀՅԴ Բյուրոյի Հայ դատի եւ քաղաքական հարցերի գրասենյակի պատասխանատու Կիրո Մանոյանը` անդրադառնալով Հայաստան-Թուրքիա արձանագրությունները ՀՀ ԱԺ-ից հետ կանչելու վերաբերյալ ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի որոշմանը: «Սա ողջունելի քայլ է, բայց բավարար…

Ի՞նչ տեսակետ պետք է հայտնի ՀՅԴ-ն իր իսկ կողմից առաջ քաշված գաղափարների վերաբերյալ

Այսօր, Փետրվարի 6-ին, խորհրդարանական ճեպազրույցների ժամանակ, ՀՅԴ Բյուրոյի անդամ, ԱԺ ՀՅԴ խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանը, ամփոփելով քառօրյան, առանձնացրեց «Շրջանառության հարկի» մասին օրենքի հետաձգման հարցը և ՎՊ հաշվետվության հարցը: Նա նշեց, որ ՎՊ հաշվետվության հետ կապված դեպքերը պետք է բացառվեն, և ամեն ինչ պետք է կատարվի օրենքի տառին համապատասխան, ինչը չի կատարվել: Լրագրողները հարց ուղղեցին Արմեն…

Հասարակությունը պետք է իմանա, որ ՀՅԴ-ն միշտ իր կողքին է

Հայ Յեղափոխական Դաշնակցությունը մշտապես պահել է ինքնուրույն քաղաքական գիծ: Այս մասին Ազգային ժողովում լրագրողների հետ զրույցում հայտարարել է ՀՅԴ Բյուրոյի անդամ, ԱԺ ՀՅԴ խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանը՝ անդրադառնալով դիտարկմանը, թե ՀՅԴ-ն իր վարած քաղաքականությամբ տարբերվում է մյուս ոչ իշխանական քաղաքական ուժերից: «Մենք տարբերվում ենք նաև իշխանական քաղաքական ուժից: Մենք միշտ որդեգրել ենք ինքնուրույն քաղաքական գիծ:…

Ինչ համառությամբ այդ կազմակերպությունը արցախցիների բազմաթիվ հորդորներն անտեսեց

ԱԺ-ում ՀՅԴ խմբակցության քարտուղար Աղվան Վարդանյանը, խոսելով երկու օր առաջ Հիմնադիր խորհրդարանի` դեպի Արցախ կազմակերպած ավտոերթի ժամանակ Բերձորում ԼՂՀ ոստիկանության հետ տեղի ունեցած միջադեպին, լրագրողներին ներկայացրեց ՀՅԴ պաշտոնական տեսակետը. «Կուզեի ավելի ամբողջական գնահատական տալ: Առաջինը` բնականաբար, մեզ համար Հիմնադիր խորհրդարանի աշխատանքի մեթոդները, գործելաոճը և հռչակած նպատակներն անընդունելի են, հատկապես կարգախոսը` «Ցեղասպանության 100-ամյակը` առանց ռեժիմի», դա…

Հ.Յ.Դ. Բիւրօ–Ռ.Ա.Կ. Կեդրոնական վարչութիւն հանդիպում Երեւանի մէջ

ԵՐԵՒԱՆ (Հ.Յ.Դ. Մամլոյ Դիւան, 27 Յունուար 2015).- Երեքշաբթի, Յունուար 27ին, Ռամկավար Ազատական Կուսակցութեան Կեդրոնական վարչութեան ատենապետ Մայք Խարապեան, ընկերակցութեամբ Կեդրոնական վարչութեան անդամ Լեւոն Պըլըքեանի, այցելեց Հ.Յ.Դ. Բիւրոյի «Քրիստափոր Միքայէլեան» կեդրոն եւ ընդունուեցաւ Հ.Յ.Դ. Բիւրոյի ներկայացուցիչ Հրանտ Մարգարյանի կողմէ, որուն կ՚ընկերակցէր Հ.Յ.Դ. Բիւրոյի անդամ Կիրոյ Մանոյեան։ Հանդիպումի ընթացքին քննարկուեցան ընդհանրապէս հայ իրականութեան եւ մասնաւորապէս՝ Արցախի եւ…

ԱԺ-ում Գյումրու դեպքի քննության խնդրով լսումներ կարող են լինել

ԱԺ պատգամավոր Արծվիկ Մինասյանի փոխանցմամբ, խորհրդարանում քննարկվում է Պետաիրավական հարցերի եւ Արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովների մասնակցությամբ լսումներ կազմակերպելու հնարավորությունը` Գյումրու դեպքի քննության խնդրով։ «Իրավական առումով քննարկելու հարցեր կան»,- ասաց Արծվիկ Մինասյանը։

Հ.Յ.Դ. 124-րդ ամեակի հանդիսութիւն, Սփիւռքի մայր գաղութ` Հալէպի մէջ

ՀԱԼԷՊ, «ԳԱՆՁԱՍԱՐ» – 124 Տարի Մտքի, Կամքի եւ Խղճի Երթ» բնաբանով Չորեքշաբթի, 17 Դեկտեմբեր 2014ի երեկոյեան ժամը 5:00ին, Հալէպի «Գ. Եսայեան» սրահէն ներս նշուեցաւ Հայ Յեղափոխական Դաշնակցութեան ծննդեան 124րդ տարեդարձի ժողովրդային հանդիսութիւնը, ներկայութեամբ Հ.Յ.Դ Բ.-ի Ներկայացուցիչ Ընկ. Հրանդ Մարգարեանի, Հ.Հ. Գլխաւոր Հիւպատոսին, Բերիոյ Հայոց Թեմի Առաջնորդ Գերշ. Տ. Շահան Ս. Արք. Սարգիսեանի, Հալէպի Հոգեւոր Պետերուն,…

Ընկերվար միջազգայնականը 2015-ին պիտի անդրադառնայ Հայոց ցեղասպանութեան 100-րդ տարելիցին

ԵՐԵՒԱՆ (Հ.Յ.Դ. մամլոյ դիւան, 16 Դեկտեմբեր 2014) – 12-13 Դեկտեմբերին, ՄԱԿ-ի Ժընեւի կեդրոնատեղիին մէջ, գումարուեցաւ Ընկերվար միջազգայնականի (Սոինտեռն) խորհուրդի նիստը։ Հ.Յ.Դ.-ի կողմէ ժողովին մասնակցեցաւ Հ.Յ.Դ. Բիւրոյի անդամ, Ընկերվար միջազգայնականի փոխ-նախագահ Մարիօ Նալպանտեանը, ով 11 Դեկտեմբերին մասնակցած էր նաեւ կազմակերպութեան Ֆինանսական եւ վարչական յանձնախումբի եւ նախագահութեան նիստերուն։ Ժողովի բացումը կատարեցին ՄԱԿ-ի Ժընեւի կեդրոնատեղիի գլխաւոր տնօրէն Միքայէլ…