
Հունվարի 31-ին Արագածոտնի մարզպետ Աշոտ Սիմոնյանի մոտ կայացավ աշխատանքային հերթական խորհրդակցությունը՝ մարզպետի տեղակալների, աշխատակազմի ղեկավարի, մարզպետի օգնականների եւ կառուցվածքային ստորաբաժանումների ղեկավարների մասնակցությամբ: Ներկայացվեցին տարվա առաջին ամսվա ընթացքում կատարված աշխատանքները, որոնք բխում են ՀՀ վարչապետի, կառավարության, նախարարությունների կողմից ստացված հանձնարարականներից, գրություններին տրվող պատասխաններից: Առանձնակի քննարկում եղավ մարզպետի կողմից տրված հանձնարարականների կապակցությամբ: Ոլորտների պատասխանատուները ներկայացրին աղբահանության գործընթացին,…















