
«Ամենաազատ Մարդը Ռազմիկն է…». Ֆ.Նիցշէ Վերցնում ենք թէյի ափսէ, մէջը լցնում ձէթ: Յետոյ վերցնում ենք օգտագործուած վիրակապ (չօգտագործուածն ափսոս է), կտրում ենք մի ափաչափ կտոր եւ փռում ափսէի մէջ՝ ափսէից դուրս թողնելով կտորի մի անկիւնը, որ ոլորելով ու «պատրոյգ» սարքելով, թողնում ենք օդում: Արիւնով ներծծուած վիրակապը ներծծւում է արդէն ձէթով, եւ վառում ենք «պատրոյգը»: Ճրագ…















