Քննարկում

Խմբագրական. Լիզպոնէն 5, 8 Եւ 35 Տարի Ետք (Լիզպոնի Գործողութեան 35-ամեակին Առիթով)

Լիզպոնի հերոսներուն թողած պատգամներուն եւ փոխանցած ուղերձներուն մէջ կարմիր թելի նման կ՛անցնի իրաւատիրոջ կարգավիճակով հայոց համազգային իրաւունքներու վերատիրացման գաղափարը: Գերագոյն զոհաբերումի հիմնական պատճառը այդ իրաւունքներու բարձրաձայնումն է, լռութեան պատի քանդումը եւ միջազգային հանրութեան ու քաղաքական շրջանակներուն հայկական հիմնահարցերու վրայ կեդրոնացումը: 35 տարի առաջ, օրուան պայմաններուն մէջ այդ իրաւունքը հիմնականին մէջ կը վերաբերէր Հայոց ցեղասպանութեան ճանաչման…

Միջազգային փաստաթղթերով նշված հայկական ամրագրումներ

Վարչապետ Փաշինյանի լրագրողների հետ ունեցած հանդիպումը շոշափեց հարցերի լայնածիր շրջագիծ։ Եթե լուսարձակի տակ առնենք արցախյան հակամարտությանը վերաբերող վարչապետի կատարած պարզաբանումները, ապա այնտեղ կնկատենք երանգային որոշ շեշտադրումներ, որոնք ընդհանուր գծերում պահպանում են մինչ այժմ կատարված հայտարարությունների հետեւողականությունը։ Այսպես. նախ բառացի մեջբերենք այս դեպքում պաշտոնական Երեւանի դիրքորոշումը պարզաբանող վարչապետի խոսքը. «Առանց Արցախի ժողովրդի մասնակցության Արցախի հարցի լուծում…

Սովորենք յարգել մեծերի յիշատակը

Վահէ Թորոսեան Արամ Մանուկեանի կինը, երբ հեռանում էր այս կեանքից, իր դստերը Սեդա Մանուկեանին ասաց. «Ես չտեսայ, բայց դու անպայման կը տեսնես այն օրը, երբ մարդիկ կը յիշեն ու կը գնահատեն քո հօրը: Ես վստահ եմ, որ հայ ժողովուրդը չի մոռանայ նրան»: Շատ ժողովուրդներ են երազել ունենալ Արամի նման ազգային հերոս, իսկ հայ ժողովուրդը բախտ…

«Ապառաժ»-ի խմբագրական. Քաղաքացու իրավունքն ու արժանապատվությունը՝ գերակա արժեք

Յուրաքանչյուր երկրի ներքին անդորրն ապահովելու համար անհրաժեշտ է ունենալ իրավական հիմքերի վրա կառուցված պետություն: Երբ իրավական հիմքերը խարխլվում են, այլեւս պետական կառույցները չեն կարողանում տիրապետել իրավիճակին, եւ ստեղծվում է քաոս: Յուրաքանչյուր պետության մեջ այդ իրավական հիմքերը պահելու համար ստեղծվում են կառույցներ, որոնց վրա դրվում է պարտականություն՝ ուժի կիրառմամբ օրենքը պահպանելու: Այդ կառույցներն օժտված են օրենքի…

Ակնարկ. Արժանի Ըլլալու Համար` Պէտք Է Լիարժէք Ճանչնալ Արամն Ու Բոլոր Պետականակերտ Դէմքերը

Արամ Մանուկեանի արձանի ոդիսականը կը թուի, որ աւարտած է: Կը թուի, որովհետեւ կայքերու թէ ընկերային ցանցերու ճամբով տակաւին կը շարունակուի արծարծուիլ արձանի գեղագիտական բաժինը, տեղադրումի իրաւական ընթացակարգը, տեղադրումի վայրին նպատակայարմարութիւնը, անձին դերակատարութիւնը, կուսակցական պատկանելիութիւնը եւ ընդհանրապէս նման արձան կանգնեցնելու արարքին իմաստը: Կարելի է ըսել, որ ընդհանրապէս, շատ քիչ բացառութիւններ զանց առնելով, միանշանակ չեն ընկալուած որեւէ…

Պարտադիր կուտակայինի ամենամեծ խնդիրն այն է, որ պետությունը մարդկանց աշխատանքով ապահովելու պարտավորություն չի կրում

ՀՅԴ Բյուրոյի տնտեսական հետազոտությունների գրասենյակի պատասխանատու, տնտեսագետ Սուրեն Պարսյանի կարծիքով` աղքատ երկրում բարեկեցիկ թոշակառու չի կարող լինել: Այս մասին նա հայտարարեց այսօր լրագրողների հետ զրույցում` անդրադառնալով ՀՅԴ Բյուրոյի տնտեսական հետազոտությունների գրասենյակի կողմից արված` պարտադիր կուտակային կենսաթոշակային համակարգի վերաբերյալ ծավալուն վերլուծությանը: Պարսյանը հերթով անդրադարձավ այս համակարգի հեղինակների կողմից բերված փաստարկներին և բերեց կոնկրետ հիմնավորումներ` ինչու են…

Ակնարկ. Քաղաքական Ֆութպոլ

Ամէն ինչ քաղաքական պրիսմակէ դիտելու կամ տարբեր ոլորտներու իւրաքանչիւր գործընթաց քաղաքականօրէն մեկնաբանելու համատարած երեւոյթը ֆութպոլի համաշխարհային մրցաշարքի առիթով ինքզինք աւելի տիրական դարձուց։ Զանգուածային լրատուամիջոցներուն առընթեր ընկերային ցանցերը եւս գերյագեցուած էին մեկնաբանութիւններով, ծաղրանկարներով, իւրաքանչիւր խաղի արդիւնքին հետեւող քաղաքական վերլուծումներով։ Այս բոլորը առատ էին եւ օրինաչափ այսօրուան համակարգի տրամաբանութիւններն ու զարգացման միտումները նկատի ունենալով։ Առընթեր՝ միջազգային ամենալուրջ…

Պարոնա՛յք, մի խայտառակեք «ռեսպուբլիկան»

Արցախի հերոս, Արցախի Հանրապետության Նախագահի խորհրդական Արթուր Աղաբեկյանը իր Ֆեյսբուքյան էջում կատարել է հետևյալ գրառումը, որը ներկայացնում են ստորև: Երեկ տեղի է ունեցել անհիմն խուզարկություն Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանը 10.07.2018թ. որոշմամբ բավարարել է ՀՀ Հատուկ քննչական ծառայության խուզարկություն կատարելու միջնորդությունը, որի հիման վրա երեկ՝ հուլիսի 13-ին, խուզարկություն է կատարվել Արցախի Հանրապետության իշխանությունների կողմից հիմնադրված…

Ակնարկ. Միջազգային Ընկալելիութիւն Ունեցող Հայկական Նոր Մօտեցումներ

ՕԹԱՆ-ի վեհաժողովին առիթով կայացած բազմաթիւ հանդիպումներուն ընթացքին փոխանցուած մօտեցումներուն եւ կատարուած յայտարարութիւններուն մէջ կարելի է առանձնացնել հետեւեալ միտքերը, որոնք Հայաստանի Հանրապետութեան վարչապետը յայտնած է Լաթվիոյ նախագահին հետ կայացած հանդիպումին ընթացքին: Ա.- Հայաստանի ժողովրդավարական փոփոխութիւնները այս երկիրները իրարու աւելիով կը միացնեն եւ աւելի մօտ կը դարձնեն: Հայկական կողմը կ՛ակնկալէ նաեւ Եւրոպական Միութեան աջակցութիւնը այս ճամբուն վրայ`…

Ակնարկ. Քաղաքական Առաւելներ. Բացառել Ետդարձը

Եւրոպական խորհրդարանի բանաձեւը Հայաստանի Հանրապետութեան մասին դրական-քաջալերական յստակ բաղադրիչներ կը պարփակէ իր մէջ` համագործակցութիւնը խորացնելու եւ առաջադրուած կէտերը իրականացնելու համար աշխուժ գործունէութիւն ծաւալելու առումով: Թէ քննարկումներու ընթացքին հնչած տեսակէտներու հիմնաւորումներու բաժինները եւ թէ՛ բանաձեւի խմբագրութիւնը յստակօրէն ներառած են մեր երկրին մէջ կայացած յեղափոխութեան եղանակը, բախումներէ զերծ մնալը, դէպի իրաւական պետութիւն եւ առ այդ եւրոպական համակարգի…