
2019 թվականի պետական բյուջեի նախագծի քննարկումներից ակնհայտ էր, որ օրվա իշխանությունները ևս շարունակում են լիարժեք կիսել նախկինների հիմնական մոտեցումները, որոնք վերաբերում են պետական պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության և աշխատանքի արդյունավետության խնդիրներին: Պետք է փաստենք, որ պետական կառավարման համակարգի տեսանկյունից այդ մոտեցումներն ունեն բացառապես նոելիբերալ գաղափարական հենք և պետական ծախսերը կրճատելու առաջնային նպատակ: Այսպիսով, պետությունը ևս…














