
Հայաստանի Հանրապետութեան Պաշտպանութեան նախարար Վիգէն Սարգսեանը եռօրեայ այցով եւ իր իրանցի գործընկեր Դեհղանի հրաւէրով գտնւում է Թեհրանում: Պահի եւ ժամանակի առումով ՀՀ ՊՆ-ի թեհրանեան այցը ստանում է առանձնայատուկ նշանակութիւն եւ գերազանցում պրոտոկոլային ձեւաչափերը: Նախ՝ ԻԻՀ նախագահ Ռոհանիի հայաստանեան այցից յետոյ սա առաջին բարձր մակարդակի փոխադարձ այցն է, որն մէկ անգամ եւս վկայում է երկու երկրների…














