Քննարկում

Խմբագրական. Համազգայինի 90-ամեակը` Հանրապետութեան 100-ամեակի Հետքերով

Համազգային հայ կրթական եւ մշակութային միութեան հիմնադրութեան 90-ամեակը ամէնէն ագուցուած աղերսներով կը կապուի Հայաստանի Հանրապետութեան 100-ամեակին: Համազգայինը ինքը ամէն բանէ առաջ շարունակութիւնն է Հայաստանի Ա. Հանրապետութեան, պարզ այն պատճառով, որ երկրին մէջ պետութիւն կերտած, պետական մշակոյթ, կրթութիւն, համալսարան ստեղծած մարդիկ հիմնադրելով Համազգայինը, փաստօրէն շարունակեցին պետութեան գործունէութիւնը այս անգամ հայրենիքի սահմաններէն դուրս: Ասիկա կարեւորագոյն հանգամանքն է…

Ընտրապայքարի Թելադրանքով

Այն օրէն, երբ ընտրապայքարի ազդանշան տրուեցաւ, այս պարագային՝ Երեւանի աւագանիի եւ քաղաքապետի պաշտօններուն համար, երկրին մէջ տիրապետողը դարձաւ ընտրապայքարին թելադրած մթնոլորտը, որուն ընթացքին դժուար թէ կարելի ըլլայ ակնկալել, որ պայքարող կողմերը իրարու սիրոյ պատգամներ պիտի փոխանցեն: Այդպէս չի՛ կրնար ըլլալ հիմա, եւ այդպէս պիտի չըլլայ նաեւ այն օրէն, երբ պիտի յայտարարուի Ազգային ժողովի ընտրութիւններու թուականը:…

Հարյուր հազար դրամ է՞ պակասում, որ ընտանիքներում ծնվեն երկրորդ երեխաները

Կառավարության նախորդ նիստում քննարկվեց և համաձայնություն տրվեց որոշման մի նախագծի, որով նախատեսվում է երկրորդ երեխայի ծննդյան միանվագ նպաստը 50 հազարից դարձնել 150 հազար դրամ: Այս փոփոխությունը նպատակ ունի նպաստել ժողովրդագրական իրավիճակի բարելավմանը: Իհարկե, դրված նպատակը խիստ առարկայական է խորացող ժողովրդագրական խնդիրների պարագայում, և մոտեցումը՝ պետական միանվագ դրամական աջակցության չափի ավելացումը, կթողնի որոշակի սոցիալական ազդեցություն: Սակայն…

Թեհրանի գագաթաժողովին ընդառաջ. հեռանկարները չափազանց մշուշոտ են

ԱՐԱՄ ՇԱՀՆԱԶԱՐԵԱՆ Վաղը՝ սեպտեմբերի 7-ին Թեհրանը սիրիական ճգնաժամի հարցով Աստանայի գործընթացի երեք երաշխաւոր երկրների՝ Իրանի, Ռուսաստանի եւ Թուրքիայի նախագահների գագթնաժողովի հիւրընկալն է լինելու: Թեհրանի գագաթնաժողովը հետեւելու է նոյն ձեւաչափով, Սոչիում եւ Անկարայում կայացած գագագթնաժողովներին, որոնց արդիւնքում թէեւ լուրջ յաջողութիւններ արձանագրւեցին ահաբեկչութեան դէմ պայքարի գործում, այդուհանդերձ, դրանք չկարողացան հասնել Սիրիայում համապարփակ խաղաղութեան եւ կայունութեան հաստատմանը, որը…

Ակնարկ. Թրքական Շեղումներ` Մոսկուա – Անգարա – Թեհրան Առանցքէն

Միջազգային քաղաքականութեան մէջ ընդհանրապէս ընկալեալ օրինաչափութիւն է, որ տուեալ երկրի առաջին դիւանագէտը կը տարբերի իր հռետորութեամբ, յայտարարութիւններու ընթացքին օգտագործած պատուհան բաց ձգող ըսելաձեւերով, յաճախ երկիմաստ կամ բազմիմաստ ուղերձ փոխանցող հրապարակումով: Յաճախ ալ կը նկատուի դերերու բաշխում, երբ այս կամ այն երկրի գործադիր առաջին դէմքը կարծր յայտարարութեամբ կամ կամուրջ քանդող խօսքով հանդէս կու գայ, զուգահեռ կամուրջ…

Մի՛ Փորձէք

ՅԱՐՈՒԹ ՄԿՐՏԻՉԵԱՆ Վերջին 128 տարիներուն ընթացքին քիչ չեն եղած այն մարդիկը, որոնք Հայ Յեղափոխական Դաշնակցութիւնը նկատած են դաւաճան կուսակցութիւն. անոնցմէ շատեր փորձած են նոյնիսկ հայ ժողովուրդի գլխուն եկած բոլոր դժբախտութիւնները վերագրել Դաշնակցութեան: Դժբախտաբար, այսօր ալ կան անձեր, որոնք կը յամառին քննադատել մեր ազգային զարթօնքը կերտած այս կուսակցութիւնը: Փաստն այն է, որ վերջերս հակադաշնակցական պայքարը, Հայաստանէն…

Օսմանեան Արդի Կայսրութիւնը՝ Վիժելու Վրայ

ՄԱՐՏԻԿ ՄԱՏԷՆՃԵԱՆ Բոլորս կը յիշենք վերջին վեցամսեակին եւ յատկապէս նախորդ շաբաթներուն Թուրքիոյ հռետորական բարբանջանքները: Օրինակ՝ օր մը նախագահ Էրտողան յայտարարեց որ իսլամական խալիֆայութիւնը պիտի վերականգնեցնէ (արաբական երկիրներ դէմ արտայայտուեցան ծրագիրին): Ան նաեւ յատարարեց, որ «Թուրքիա շարունակութիւնն է Օսմանեան փառապանծ կայսրութեան (ուրեմն այսօրուան Թուրքիան իր նախնիներուն ոճիրին համար պարտադրաբար յանցաւոր է): Ապա ան զգայացունց յայտարարութիւն մը…

Հնարավո՞ր է, արդյոք, պատճառը հեղափոխությունից հետո Աղաբեկյանի մի քանի քննադատական հրապարակումներն էին

Մուշեղ Մուրադյան Մոտ չորս ամիս առաջ, երբ Նիկոլ Փաշինյանի կոչով Հայաստան էի ուղևորվում հեղափոխության ամենաթեժ պահին, ինձ մղող ուժը հայրենիքիս, հայրենակիցներիս ու իմ ունեցած արդարության ծարավն էր, ինչպես նաև հեղափոխության առաջնորդի ազնվության ու հայրենասիրության նկատմամբ ունեցած անվերապահ հավատը: Սակայն, այն ժամանակ մտքովս չէր կարող անցնել, որ հեղափոխությունից կարճ ժամանակ անց, արդարության պակասի զգացումը պետք է…

Լսածին հավատանք, թե՞ տեսածին

Օրերս կարդացի, հետո կարդացածիս չհավատալով նաև ուշադիր լսեցի նոր Հայաստանում քաղաքացու հաջողության հասնելու ՆՈՐ բանաձևը, որը հռչակում է Հայաստանի նոր կառավարությունը. «… Հաջողության ճանապարհը ոչ հեռավոր անցյալում՝ դրա համար անհրաժեշտ էր ունենալ լավ ծանոթ, բարեկամ և թիկունք, ինչպես նաև լավ հմտություն, որոնք կապված չէին կրթության հետ: Նոր Հայաստանում հենց սա է փոխվել՝ յուրաքանչյուրի հաջողությունը կախված…

Ե՞րբ ենք շոշափելու երկնիշի հասնող տնտեսական աճի սոցիալական ազդեցությունը

Վիճակագրությունը արձանագրում է, իսկ պատասխանատու պետական պաշտոնյաները փաստում են, որ մեր երկրում 2018 թվականի առաջին կիսամյակում գրանցվել է բարձր տնտեսական աճ՝ 8,3%: Սա իհարկե տնտեսական զարգացման տեսանկյունից դրական ցուցանիշ է: Սակայն հասարակ քաղաքացու տեսանկյունից, զուգահեռաբար և օբյեկտվորեն, նորից առաջ են գալիս հետևյալ հարցերը՝ – իրական է արդյո՞ք վիճակագրության արձանագրումը, – եթե այո, ապա ե՞րբ ենք…