
«Փետրուարի 27. ժամը 5ին թուրքերի ամբոխը ներխուժեց հարեւան հինգ յարկանի շէնքը… Ես իմ աչքերով տեսել եմ միայն Սաշայի եւ նրա տիկնոջ՝ Աւագեան Լոլայի ու քրոջ սպանութիւնը: Աղմուկ-աղաղակ էր, սուլոց: 100¬150 հոգի էին: Մտան շքամուտք: Սաշային սպաննեցին շքամուտքի մօտ, խփում էին փայտերով, ոտքով, երկաթէ ձողերով, դանակահարում: Սաշայի քոյրը պատշգամբից գոռում էր, օգնութիւն կանչում: Ամբոխը, Սաշային մորթելուց…














