Դէմքեր եւ իրադարձութիւններ

Ար­շա­ւիր ­Շի­րա­կեան (1900-1973). ­Հա­յոց ­Ցե­ղաս­պա­նու­թեան Ար­դա­րա­հա­տոյց բա­զու­կը. Ա­հա­բե­կու­մէ մը շատ ա­ւե­լին էր… «Կ­տա՜կն էր ­Նա­հա­տակ­նե­րուն»

Ապ­րիլ 12ին կ­’ո­գե­կո­չենք ան­մար յի­շա­տա­կը հայ ժո­ղո­վուր­դի ազ­գա­յին հե­րոս­նե­րու եւ ար­դա­րա­հա­տոյց վրի­ժա­ռու­նե­րու փա­ռա­պանծ փա­ղան­գին ան­վե­հեր մար­տիկ­նե­րէն Ար­շա­ւիր Շի­րա­կեա­նի։ Մ. ­Նա­հանգ­նե­րու մէջ, 12 Ապ­րիլ 1973ին, իր պարտ­քը կա­տա­րած մար­դու ան­դոր­րու­թեամբ, ցա­ւա­տանջ իր աչ­քե­րը առ­յա­ւէտ փա­կեց ­Հա­յոց Նե­մե­սի­սի քա­ջա­սիրտ Ա­հա­բե­կի­չը։ Հայ­կա­կան ­Ցե­ղաս­պա­նու­թեան պա­տաս­խա­նա­տու թրքա­կան պե­տու­թեան ներ­կա­յա­ցու­ցիչ­նե­րը պա­տու­հա­սող դաշ­նակ­ցա­կան ար­դա­րա­գործ­նե­րու փա­ղան­գին մէջ Ար­շա­ւիր ­Շի­րա­կեան հան­դի­սա­ցաւ ա՛յն իւ­րա­յա­տուկ դէմ­քը,…

Դատական իշխանությունը Տեղական ինքնակառավարման մարմինները եւ Բանակը

Արարատ Հակոբյան Հայաստանի Հանրապետությունը Դատական իշխանությունը, Տեղական ինքնակառավարման մարմինները եւ Բանակը Դատական իշխանությունը Պետականության կայացման գործում կարևոր էր նաև դատական իշխանության ձևավորումը: Յուրաքանչյուր պետության մեջ ժողովրդավարության մակարդակը կարելի է չափել նաև նրա դատական համակարգով և առաջին հերթին երդվյալ ատենակալների ինստիտուտի առկայությամբ: Սկզբնական փուլում ժամանակավորապես, որոշ փոփոխություններով պահպանվեցին Ռուսաստանյան կայսրության օրենքները` «Հավաք օրինաց»-ը, հին դատաիրավական համակարգը:…

Վա­նայ Իշ­խան (­Նի­կոլ ­Պօ­ղո­սեան, ­Մի­քա­յէ­լեան. 1883-1915). Ան­վե­հեր ­Դաշ­նակ­ցա­կան Ա­զա­տա­մար­տի­կը, ան­պար­տե­լի ­Հայ ­Յե­ղա­փո­խա­կա­նը

Հայ ժո­ղո­վուր­դին դէմ ­Թուր­քիոյ գոր­ծադ­րած ցե­ղաս­պա­նու­թեան պե­տա­կա­նօ­րէն ծրագ­րու­մին ու կազ­մա­կեր­պու­մին նա­խան­շան­նե­րէն մէ­կը տրո­ւե­ցաւ 1915ի Ապ­րիլ 3ին, երբ ­Վա­նի օ­րո­ւան կու­սա­կալ Ճեւ­տէթ ­Պէ­յի սադ­րան­քով դա­ւադ­րա­բար սպան­նո­ւե­ցաւ ­Վա­նայ Իշ­խա­նը՝ իր ե­րեք զի­նա­կից­նե­րով։ Օ­րին, սա­կայն, ­Վա­նէն դուրս՝ ­Պոլ­սոյ մէջ թէ այ­լուր, իբ­րեւ այդ­պի­սին չըն­կա­լո­ւե­ցաւ հայ ազ­գա­յին-ա­զա­տագ­րա­կան շարժ­ման Գա­ղա­փա­րի ­Մար­տի­կին ու հայ­կա­կան յե­ղա­փո­խու­թեան մար­տու­նա­կու­թիւ­նը խորհր­դան­շող Դաշ­նակ­ցա­կան Ա­զա­տա­մար­տի­կին դէմ կա­տա­րո­ւած…

Սողոմոն Թեհլիրեան (1896-1960). Հայկական վրիժառութեան սրբալոյս դէմքը

Ապրիլ 2ի այս օրը ծննդեան տարեդարձն է հայկական վրիժառութեան սրբալոյս դէմքին՝ Սողոմոն Թեհլիրեանի։ Հայեւթուրք յարաբերութեանց արիւնալի պատմութեան մէջ մեծատառ գրուած անուն է Սողոմոն Թեհլիրեան, որ հայ ժողովուրդին դէմ Թուրքիոյ կողմէ պետականօրէն գործադրուած ցեղասպանական ծանրագոյն ոճիրն գլխաւոր պատասխանատուին՝ Թալէաթ փաշայի արդարահատոյց ահաբեկման իրագործողը եղաւ եւ, իբրեւ այդպիսին, անմահացաւ մեր ազգային յիշողութեան մէջ։ Արհաւիրքի եւ արդար հատուցման…

Մեր երկրի կառուցման համար չպետք է խնայենք ոչինչ

Հրաչ Մուրադյանը ծնվել է 1963 թվականին, Գամշլիում, Սիրիա։ 1966-ին ընտանիքով տեղափոխվել է Պռոշյան գյուղ։ Ավարտել է Երևանի Մեսրոպ Մաշտոցի անվան համալսարանը։ 2005 թվականից Պռոշյան գյուղի գյուղապետն էր, ամուսնացած էր, ուներ երկու դուստր՝ Նարե, Հայկուհի և երկու որդի՝ Գևորգ, Կարոտ։ 1989թ-ից Արցախյան շարժման ակտիվ մասնակից է, Պռոշյանի կամավորական ջոկատի հիմնադիրներից մեկը։ 1990-ից համալրել է ՀՅԴ շարքերը։…

Սարգիս Զէյթլեան (1930-1985). Հայ քաղաքական մտքի պետական հասունացման դրօշակիրը

Մարտ 28ի չարաբաստիկ այդ թուականէն ասդին թէեւ անցած են երկար տարիներ, որոնց ընթացքին ամբողջ աշխարհակարգ մը փոխուեցաւ, այսուհանդերձ՝ մեր սերունդներու յիշողութեան մէջ դեռ չէ սպիացած գաղափարական այն խոցը, որ առաջացաւ Սարգիս Զէյթլեանի առեւանգման, անհետացման ու սպանութեան անարգ ոճիրով։ Երկար տարիներ անցած են ա՛յս օրէն՝ 28 Մարտ 1985էն ի վեր, երբ Լիբանանի քաղաքացիական պատերազմի թոհուբոհին մէջ,…

Արմէն Գարօ (Գարեգին Փաստրմաճեան, 1872-1923). Հայկական Ասպետութեան անկոտրում Կամքը

Մարտ 27ի այս օրը կը լրանայ մահուան տարելիցը հայ ժողովուրդի յեղափոխական հերոսապատումին եզակի դէմքերէն Արմէն Գարոյի։ Պանք Օթոմանի գրաւման յանդուգն գործողութեամբ հռչակուեցաւ անունը Արմէն Գարոյի, որ Բաբգէն Սիւնիի կողքին եւ մանաւանդ անոր նահատակութենէն ետք, Հրաչ Թիրիաքեանի հետ միասնաբար, ղեկավարեց Օսմանեան Կայսրութեան ելեւմըտական ողնաշարը հարուածելու հայ յեղափոխական շարժման շռնդալից գրոհը։ Արմէն Գարօ միեւնոյն վճռականութեամբ եւ յանդգնութեամբ…

Նիկոլ Աղբալեան (1873-1947). Առաքելատիպ Հայը, որ մարմնաւորեց անանձնական եւ գաղափարապաշտ Մեծ Մարդու կերպարը

Մարտ 24ը ծննդեան տարեդարձն է առաքելատիպ մեծ Հայուն՝ Նիկոլ Աղբալեանի։ Բազմաշնորհ ու տաղանդաշատ մտքի մշակ, գրական եւ մշակութային արժէքներու անկաշառ պահապան եւ քարոզիչ, ազգային-հասարակական ու պետական-քաղաքական ղեկավար գործիչ, գաղափարապաշտ յեղափոխականի անբասիր դրօշակիր եւ, ըստ ամենայնի, հայոց հոգեմտաւոր կեանքի անձնուէր առաջնորդ մը եղաւ Նիկոլ Աղբալեան, որ իր կեանքը աւարտեց տարագրութեան մէջ՝ իբրեւ մեծ մանկավարժ եւ հանրային…

22 ­Մարտ 1920. Ար­ցախ ապս­տամ­բե­ցաւ ա­զե­րիա­կան բռնագ­րաւ­ման սպառ­նա­լի­քին դէմ

Մարտ 22ը հա­յոց յու­շա­տետ­րին մէջ կը բա­նայ ու­սա­նե­լի է­ջը ա­զե­րիա­կան բռնագ­րաւ­ման, ե­ղեռ­նա­գոր­ծու­թեան եւ հա­յա­թա­փու­մի լու­ծին դէմ Ար­ցա­խի հա­յու­թեան պատ­մա­կան ա­ռա­ջին ապս­տամ­բու­թեան։ 1920 թո­ւա­կա­նի ­Մարտ 22ին, Ար­ցա­խի լեռ­նա­յին թէ դաշ­տա­յին բո­լոր շրջան­նե­րուն մէջ, հա­յու­թիւ­նը ընդ­հա­նուր ապս­տամ­բու­թեան ձեռ­նար­կեց մու­սա­ւա­թա­կան Ատր­պէյ­ճա­նի ձեռ­նար­կած բռնագ­րաւ­ման ու տի­րա­պե­տա­կան յար­ձա­կո­ղա­կա­նին դէմ։ 1905ին եւ 1918ին ալ, Ար­ցա­խի տա­րած­քին, ա­րիւ­նա­լի ընդ­հա­րում­ներ ար­ձա­նագ­րո­ւած էին հա­յե­րու…

Պետական իշխանության մարմինների ձևավորումը. Կառավարություն

Արարատ Հակոբյան Հայաստանի Հանրապետությունը Պետական իշխանության մարմինների ձևավորումը Կառավարություն Հայաստանի անկախության հռչակումից հետո շատ ավելի դժվար ու տևական էին լինելու պետականության կայացումը և երկրի դինամիկ զարգացումը: Պետականաշինության առաջին քայլը, բնականաբար, սկսվեց կառավարության ձևավորումից: Հայաստանի անկախության հռչակումից և Բաթումի հաշտության պայմանագրի կնքումից հետո առաջնային խնդիր դարձավ պետական իշխանության երեք հիմնական` գործադիր, օրենսդիր և դատական մարմինների ձևավորումը:…