
Այսօր խորհրդարանում 2017 թվականի պետական բյուջեի նախագծի քննարկման ժամանակ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Արտեմ Ասատրյանին կենսաթոշակային համակարգի վերաբերյալ հարցեր ուղղեց ՀՅԴ խմբակցության քարտուղար Աղվան Վարդանյանը: «Կենսաթոշակային կուտակային համակարգում ի՞նչ է կատարվում: Միայն ձեր ոլորտը չէ, դրա համար էլ անորոշությունները շատ են: Էական ժամանակ է, որ համակարգը գործում է: Ցուցանիշների, ներդրումների չափը, քաղաքացիների ու պետության…















